Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմնականում արտահանվել են գյուղատնտեսական մթերքներ։ Արտաքին առևտր. կապերը բավական աշխույժ էին Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Հայ վաճառականներն առևտր. կապեր են հաստատել նաև եվրոպ. քաղաքների հետ՝ նպաստելով Անդրկովկասի տնտեսության զարգացմանը։ Առևտրի հիմն․ կենտրոններն էին Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Նախիջևանը, Ախալցխան, Կարսը։

Արևմտյան Հայաստանը Օսմանյանանյան կայսրության տիրապետության տակ

Ռուս-թուրք․ պատերազմներն Արմ․ Հայաստանի սոցիալ-տնտ․ կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ Երկիրը վարչականորեն բաժանված էր էրզրումի (Կարին), Վանի, Կարսի, Բայազետի, Չըլդրի (Ախալցխա), Դիարբեքիրի, Սվազի (Սեբաստիա) փաշայությունների կամ վիլայեթների (նահանգ), որոնք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, Սասունը, Շատախը, Մոկսը, Սավուրը, Իսյանը, Խնուսը, Մանազկերտը, Ձեյթունը, Ալբիստանը կիսանկախ էին։

Օսմ․ Թուրքիայում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվ․ մահմեդականներին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ Մզկիթներին և վանքերին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։

Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղ․ լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։

Արմ․ Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է։ Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արմ․Հայաստանի հվ. շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը։

Սուլթան, կառավարության գլխ․ հողահարկը տասանորդն էր, որը հաճախ գանձվել է հացահատիկի բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով։ Քրիստոնյաներից գանձվել է նաև գլխահարկ, իսկ անշարժ գույքից՝ տների, խանութների, ջրաղացների, ձիթհանների ևնի համար՝ տնահարկ։ Հարկեր են գանձվել նաև ամուսնության, քրիստոնյաներին թաղելու թույլտվության, միաբաններին, գիշերապահներին վճարելու համար և այլն։ Թեև Հայ եկեղեցին և հոգևորականությունն ագատ են համարվել հարկերից, սակայն Կ. Պոլսի յուրաքանչյուր նորընտիր պատրիարք հաստատման հրամանը՝ ֆերմանը, ստանալու համար վճարել է որոշակի գումար։ Փաշաներն իրենց հերթին են հարկել վանքերը։

Երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել քաղաքները։ Ստվար հայ բնակչություն կար Կ. Պոլսում, Ջմյուռնիայում, Կեսարիայում, Ամասիայում և այլուր։ Քաղաքներում զարգացել է արհեստագործությունը։ Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆությունների մեջ։

Օսմ․ կայսրության առևտուրը հիմնականում հայերի և հույների ձեռքին էր։ Քրիստոնյա վաճառականները թուրք-եվրոպ․