է իր դաժանությամբ հայտնի Աշիր փաշան։ Սակայն Կ. Պոլսի հայոց պատրիարքի և Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ նոր արշավանք տեղի չի ունեցել։ Զեյթունի վերնախավի ներկայացուցիչները համաձայնել են Ֆրանսիայի օգնության դեպքում նույնիսկ կաթոլիկություն ընդունել։ Թուրք, կառավարությունը և հայոց պատրիարքը, վախենալով զեյթունցիների՝ կաթոլիկություն ընդունելու և Ֆրանսիայի ազդեցության տակ ընկնելու վտանգից, դիմել են փոխզիջման։ Ուղարկվել է քննիչ-հանձնաժողով, կնքվել է հաշտություն։ 1865-ից Զեյթունում նշանակվել է թուրք կառավարիչ՝ կայմակամ։ Զեյթունցիները կորցրել են իրենց կիսանկախ վիճակը և պարտավորվել հարկ վճարել, սակայն համայնքի ներքին գործերում պահպանել են ինքնուրույնությունը։ Զեյթունի 1862-ի ինքնապաշտպանությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգ-ազատագր. շարժման հետագա ընթացքի վրա։ Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը, Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) և ուր. կապեր են ունեցել զեյթունցիների հետ, օգնել նրանց։ Հերոսամարտի մասին գրել են պարբ. մամուլում, նաև բազմաթիվ գրողներ՝ Մկրտիչ Պեշիկթաշլյան, Սմբատ Շահազիզ, Նա- հապետ Ռուսինյան, Հարություն Չաքրյան («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթո, Դանիել Վարուժան, Հովհաննես Թումանյան, Րաֆֆի, Մուրացան և ուր., իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» ևն)։ Հայաստանի տնտ., մշակութ. առաջընթացը, կապիտալիստ, հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպ. ազգ-ազատագր. ու հեղ. շարժումները նպաստել են հաս-քաղ. հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություններ՝ արևելահայ և արևմտահայ հաս-քաղ. հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ՝ պայմանավորված իրենց սոցիալ. միջավայրին և ազգ. խնդիրներին բնորոշ հատկանիշներով։ Մեծահարուստների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները՝ Մսեր և Զարմայր Մսերյանները, Առաքել Արարատյանը, Սարգիս արք. Ջալալյանցը, Ստեփան քահանա Մանդինյանը, Գրիգոր Շերմազանյանը, Գաբրիել Այվազովսկին, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուր., իրենց հրատարակած պարբ-ներով՝ «Մասյաց աղավնի» (1855-58, Փարիզ, 1860-65, Թեոդոսիա), «Երևակ» (1857-62, 1864- 1866, Կ. Պոլիս), «Ճռաքաղ» (1858-62, Մոսկվա), «Արևելյան դար» (1860-63, Կ. Պոլիս) ևն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին։ Ազգը՝ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ Մարկոս Աղաբեկյանը, Պետրոս Շանշյանը, Գևորգ Ախվերդյանը, Գաբրիել Պատկանյանը, Մկրտիչ Խրիմյանը, Գարեգին Սրվանձտյանը և ուր.։ Լույս են ընծայել «Արծվի Վասպուրական» (1855-56, 1858-64, 1872-74, Կ. Պոլիս, Վարագավանք), «Մեղու Հայաստանի» (1858-86, Թիֆլիս), «Կռունկ Հայոց աշխարհին» (1860-63, Թիֆլիս), «Արծվիկ Տարոնո» (1863-65, Մուշ) պարբ-ները։ Ըստ նրանց՝ ազգ. կենդանի լեզուն, գրակ-ը, պատմությունը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիր. գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկ. պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Զեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ Ստեփանոս Նազարյանցը, Գրիգոր Արծրունին, Նիկողայոս Զորայանը, Գրիգոր Օտյանը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուր. պայքարել են հայ հաս-քաղ. կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպ. առաջադեմ ուղուն հետևելու համար։ Ժողովրդի ազգ. ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրակ-յան ու գիտության զարգացումը։ Ս. Նազարյանցը Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը
Էջ:Armenia Encyclopedia.djvu/170
Արտաքին տեսք