աշխարհում, սակայն մեծ թվով հայեր ապրում էին նաև հայրենիքից դուրս։
1877-78-ի տվյալներով՝ աշխարհում հաշվվում էր շուրջ 5,2 մլն հայ։ 1897-ին Ռուս. կայսրությունում ապրում էր 1.173.096 հայ, որից 441 hq-ը՝ Երևանի, 292.188-ը՝ Ելիզավետպոլի, 196.189-ը՝ Թիֆլիսի, 52.233-ը՝ Բաքվի նահանգում, 73.406-ը՝ Կարսի մարզում, 24.043-ը՝ Քութայիսի նահանգում և Բաթումի մարզում, մյուսները՝ կայսրության այլ վայրերում։
Պատմ. հանգամանքների բերումով՝ Արլ. Հայաստանում ապրում էին նաև ռուսներ, թաթարներ, քրդեր և այլ ժողովուրդներ։ Կապիտալիզմի զարգացման հետևանքով գյուղ. բնակչութան մի մասը տեղափոխվել է քաղաք։ 1886-97-ին Երևանի նահանգում քաղաքային բնակչությունն աճել է 44,7 %-ով, գյուղականը՝ 17,7 %-ով։ 1897-ին Երևանում բնակվում էր 29.033, Ալեքսանդրապոլում՝ 32.018, Նոր Բայազետում՝ 8.705 մարդ։ Արլ. Հայաստանում բնակչության հարաբեր. մեծամասնությունը (շուրջ 10 %-ը) քաղաքաբնակ էր։ 1897-ի տվյալներով՝ Երևանի նահանգի քաղաքային բնակչության ավելի քան 58 %-ը հայ էր։ Հայերը հարաբեր. մեծամասնություն էին կազմում նաև Կովկասի մի շարք քաղաքներում, միջին համամասնությունը մոտավորապես այսպիսին էր՝ հայեր՝ 21,4 %, թաթարներ՝ 11,8 %, վրացիներ՝ 9,2 %։
1876-ի տվյալներով՝ օսմանյան. կայսրությունում բնակվում էր 3 մլն հայ, որից 400 հզ-ը՝ Կ. Պոլսում և Բալկաններում, 600 hզ-ը՝ Փոքր Ասիայում և Կիլիկյան Հայաստանում, 670 հզ-ը՝ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում, 1.330 մլն-ը՝ Մեծ Հայքի՝ թուրք. տիրապետության տակ գտնվող մասում։ Սուլթան, կառավարության հայահալած քաղաքականության պայմաններում Արմ. Հայաստանի բնակչությունը դանդաղ է աճել, իսկ բռնի մահմեդականացման և 1890-ական թթ-ի աբդուլհամիդյան կոտորածներից հետո նրանց թիվն զգալիորեն նվազել է։ Այդուհանդերձ, XIX դ-ի վերջին Արմ. Հայաստանում հայերը կազմել են բնակչության հարաբեր., իսկ առանձին շրջաններում՝ բացարձակ մեծամասնությունը. Վանի շրջանում՝ 74 %-ը, Բուլանըխում՝ 67 %-ը, Մոկքում՝ 63 %-ը, Արճեշում՝ 64 %-ը, Ադլջևագում՝ 60 %-ը, Մուշում՝ 62 %-ը, ևն։
Արմ. Հայաստանի տարածքում ապրում էին նաև քրդեր, թուրքեր, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ, չեչեններ, չերքեզներ և այլ ժողովուրդներ, որոնք տարբեր ժամանակներում ներթափանցել էին այնտեղ։
1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցը
1877-ի ապրիլին սկսված ռուս-թուրք. պատերազմը օսմ. տիրապետության դեմ բալկանյան ժողովուրդների ազգ-ազատագր. պայքարի և Արևելյան հարցում միջազգային հակասությունների սրման հետևանք էր։ Ռազ., գործողությունները մղվել են Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։
Կովկասյան ռազմաճակատում ռուս. բանակի (70 հզ) հիմն. հարվածող ուժը՝ 52-հզ-անոց Կովկասյան կորպուսը, գեն. Մի¬քայել Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ ապրիլի 12-ին անցել է հարձակման Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան ուղղություններով։
Երևանյան զորամիավորումը գեն. Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավել է Բայազետը և Ալաշկերտը։ 1877-ի հունիսի 9-ին Դահարի բարձունքներում տեղի ունեցած ճակատամարտում գեն. Գեյմանի զորամասի պարտության պատճառով Տեր-Ղուկասովը նահանջի հրաման է ստացել։ Թշնամին ավելի քան 10-հզ-անոց զորքով պաշարել է Բայազետի բերդը։ Քաղաքի կայազորը, որի պետը կապիտան Ֆեոդոր Շտոկվիչն էր, անհավասար մարտերում սպառել է նյութ, և ռազմ. պաշարները։ Իրենց օրհասական դրության մասին պաշտպանները փորձել են տեղեկացնել Տեր-Ղուկասովին, բայց չի հաջողվել։ Հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսի՝ Կարդանի նախատիպը) քրդ. տարազով ծպտյալ անցել է թշնամու օղակով և լուր հասցրել Տեր-Ղուկասովին։ Վերջինս հասել է Բայազետ և փրկել 23 օր պաշարվածներին։ Շտոկվիչն այդ մասին հետագայում նշել է. «Եթե պաշարումը երկարեր ևս 5-6 օր, սովից ու ծարավից կամ