Ներսես Վարժապետյանը դիմել է ռուս, պատվիրակությանը և խնդրել պայմանագրում համապատասխան կետ մտցնել՝ Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու կամ գրավված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։ Չնայած թուրք, կողմի դիմադրությանը՝ ռուս, պատվիրակությանը հաջողվել է պայմանագրում մտցնել առանձին՝ 16-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց գրաված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարտագրմամբ։ Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպ. տերությունների, հատկապես Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի (վերջինս Թուրքիայից ստացել էր Կիպրոսը) համար, որը և հանգեցրել է Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի (հունիսի 13-հուլիսի 13) Բեռլիևի վեհաժողովում։ Բեռլինում Ռուսաստանը դիվանագիտորեն մեկուսացվել է։ Մասնակից պետությունները (Աևգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո֊Հունգարիա, Իտալիա) պաշտպանել են Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ձգտելով եվրոպ. տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և օսմանյան. կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին են ուղարկել Սան Ստեֆանոյի պայմանագրի «Բեռլինի վեհաժողովը» ստորագրումը (նկարիչ՝ Աևտոն ֆոն Վեռներ, 1881) Մինաս Չերազ (1852-1929), հասարակական, մշակութային գործիչ 174 գերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»։ Սակայն այդ հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը պայմանագրի 25-րդ (նախատեսվում էր «Ասիական Թուրքիայից» ռուս, զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ, երբ Բարձր դուռը կկատարեր 16-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները) և 27-րդ (արգելում էր ռուս, բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը) հոդվածների հետ, ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ագա-ազգային պատվիրակություն՝ հոգևոր., հասարակական գործիչ Մկրտիչ (Հայրիկ) Խրիմյանի ղեկավարությամբ (անդամակցել են Մինաս Չերագը, Խորեն Նարբեյը, Ստեփան Փափագյանը), որին, սակայն, թույլ չեն տվել մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։ Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրել է Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես անուշադրության են մատնվել։ Բեռլինում Հայկական հարցի շուրջ բախվել են 2 տեսակետներ. ռուս, պատվիրակությունը պահանջել է բարենորոգումներն անցկացնել մինչև ռուս, զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլ. պատվիրակությունն աշխատել է այդ հարցը չպայմանավորել ռուս, զորքի ներկայությամբ։ Ի վերջո, վեհաժողովն ընդունել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլ. խմբագրության տարբերակը, որը, որպես 61-րդ
Էջ:Armenia Encyclopedia.djvu/174
Արտաքին տեսք