Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանրապետության միջազգային դրությունը

ՀՀ-ն առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918-ի հունիսի 4)՝ Հայաստանը չէր կարող ղիվանագիտական կապեր ունենալ Օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։ Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ Օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918-ի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Անդրկովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։ Բաթումի պայմանագրի պայմանները վերանայելու նպատակով 1918-ի հունիսին Կ. Պոլիս է մեկնել հայկական պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, իսկ մեկ այլ պատվիրակություն էլ Համազասպ Օհանջանյանի ղեկավորությամբ մեկնել է Բեռլին։ Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Գերմանիայի և վերջինիս դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն Կ. Պոլսի խորհրդաժողովը տեղի չի ունեցել, և շուտով Քառյակ միության երկրները պարտվել են պատերազմում։

Մուդրոսի զինադադարով (1918-ի հոկտ. 30) իր պարտությունը ճանաչած Օսմ. կայսրությունը պարտավորվել է զորքերը հետ քաշել մինչև 1914-ի ռուս- թուրքական սահմանը։ Թուրքական զորքերի հեռանալուց մի քանի ամիս անց բրիտանական զինվորական հրամանատարության օժանդակությամբ ՀՀ կազմի մեջ են մտել Նախիջևանի երկրամասը և Կարսի մարզի մեծ մասը։

ՀՀ-ն՝ որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, ձգտել է ամրապնդել իր միջազգային դիրքերը։ Դիվանագիտական ներկայացուցչություններ է բացել 40-ից ավելի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Բուլղարիա, Հաբեշստան, Ֆինլանդիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Իրան և այլն), ինչպես նաև հարաբերություններ հաստատել նախկին Ռուս. կայսրության տարածքում կազմավորված առանձին պետական կազմավորումների՝ Ուկրաինայի, Բեսարաբիայի, Թերեքի, Դոնի շրջանների, գեն-լեյտ. Անտոն Դենիկինի կամավորական բանակի և Կուբանի ու Սիբիրի ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարությունների հետ։ Առավել կարևոր էին հարաբերությունները Ռուսաստանի հարավում ստեղծված պետական կազմավորումների հետ (Ա. Դենիկինի գլխավորությամբ), որովհետև այնտեղ և Հս. Կովկասում հանգրվանել էին Հայոց ցեղասպանությունից փրկված 100 հզ.-ից ավելի գաղթականներ, իսկ խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր շտապում ճանաչել Հայաստանի անկախությունը։

Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ Կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել նրա հետ։ Հայ-վրաց. հարաբերությունների ամենակնճռոտ խնդիրը հայկական Լոռի և Ջավախք գավառների հիմնահարցերն էին, որոնք Ռուս. կայսրության վարչատարածքային բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում։ 1918-ի հոկտ-նոյեմբ. ամիսներին թուրք. զորքերի հեռանալուց հետո Վրաստանի Հանրապետությունը ռազմակալել է այդ գավառները։ Հայկական իշխանություններին չի հաջողվել խնդիրը լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ 1918-ի դեկտ.-ին հայկական կողմը ստիպված ուժ է գործադրել. սկսվել է հայ-վրաց. պատերազմ, որտեղ վրաց. բանակը պարտություն է կրել։ Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարության միջամտությամբ ռազմ. գործողությունները դադարեցվել են, և 1919-ի հունվ. 9-17-ը Թիֆլիսում տեղի ունեցած խորհրդաժողովում Լոռին բաժանվել է 3 մասի՝ վրաց., հայկ. և «չեզոք գոտու»։ Վերջինս կառավարելու էր անգլիացի գեն-նահանգապետը, որին օգնելու էին վրացի և հայ տեղակալները։

Հայ-ադրբ. դիվանագիտական հարաբերությունների կիզակետում Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի խնդիրներն էին։ «Վիճելի» տարածքներին տիրանալու Ադրբեջանի Հանրապետության ձգտումը դարձել էր պետական քաղաքականության հիմնաքար։ Թուրք. բանակի մուտքը (1918) Անդրկովկաս սանձարձակել է մուսավաթ. կառավարությունը։ Սակայն 1918-20-ին հրավիրված արցախահայության 8 համա-