Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1920-22 թվականներ

Մինչև հայ-ռուս համաձայնագրի (1920-ի դեկտ. 2) կնքումը՝ նոյեմբ. 29-ին, Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Սարգիս Կապանի նախագահությամբ, 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Ղազախից մտել էր Քարվանսարա (Իջևան) և բանվորների ու գյուղացիների տեղի չունեցած ապստամբության անունից Հայաստանը հռչակել Սոցիալիստ. Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ, 1936-ից կոչվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստ. Հանրապետություն՝ ՀԽՍՀ)։ Նոյեմբ. 30-ին Հայհեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը հօգուտ խորհրդայնացած Հայաստանի հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբ. 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալ. բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեն. Քյազիմ Կարաբեքիրից։

Երևանյան համաձայնագրով (դեկտ. 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտ. 6-ին Սարգիս Կասյանի գլխավորությամբ Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուս-յան մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրք․ զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Զանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուս․ հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխականության դեմ» դեմ ծավալել էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է (հեղափոխական՝ Մարտիրոս Սարյան) «ժողովրդական դատարաններով» և և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստ. Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։

Հայաստանի կոմունիստ․ (բոլշևիկների) կուս-յան՝ (ՀԿ(բ)Կ) կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդ․ իշխանության հաստատման գործնթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջ. կազմակերպությունները, առաջին սկզբն. կուս․ բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր. չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը,