Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԿԽԸ-ի կոմիտեներում կազմակերպվել են աղետյալներին օգնող շտաբներ, ծավալվել է դոնոր․ շարժում, ստեղծվել միացյալ շտաբ, որի կազմի մեջ են մտել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի (ԿԽ/ԿՄ) միության գործկոմի, ԽՍՀՄ ԿԽ-ի, ՀԿԽԸ-ի ներկայացուցիչներ և կամավորներ։ Աղետի հենց առաջին օրերին Երևանում ստեղծվել է անհայտ կորածների և տուժածների, հիվանդանոցներում բուժվողների, հանրապետության սահմաններից տարհանվածների «Որոնում» ծառայությունը։ Այդ ժամանակ շուրջ 50 երկրների Կարմիր խաչի ազգային ընկերություններ միացել են աղետյալների օգնության աշխատանքներին։ ԿԽ/ԿՄ միությունը 1988-ի դեկտ. 10-ին ստեղծել է տեղեկատվ. մարմին, որը հաշվետվություններ է առաքել միության՝ Ժնևում տեղակայված ղեկավար-կենտրոն։ Ընկերությունը մասնակցել է նաև աղետի գոտում Միջազգային ԿԽ/ԿՄ միության, ինչպես նաև առանձին ընկերությունների երկարաժամկետ ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այնուհետև ՀԿԽԸ-ն զբաղվել է 1990-ին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի, Ղարաբաղյան պատերազմի (1991-94) հետևանքով բռնագաղթածներին օգնություն կազմակերպելով, ռազմագերիներ և պատանդներ փոխանակելով, որին աջակցել են Միջազգային Կարմիր խաչի դաշնությունը և Կարմիր խաչի ազգային ընկերությունները։

ՀՀ-ում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակություն, որն իրականացնում է մարդասիր., բուժօգնության, պարենային, ջրամատակարարման և այլ ծրագրեր, հետևում մարդու իրավունքների միջազգայնորեն սահմանված նորմերի պահպանմանը։ ԿԽՄԿ-ն մի շարք առաջարկություններ է արել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունման ժամանակ։

1992-ից ՀԿԽԸ-ն ՀՀ-ում գործող Կարմիր խաչի միակ ազգային ընկերությունն է։ 1993-ից Հայաստանն անդամակցում է Միջազգային Կարմիր խաչի 1949-ի Ժնևի համաձայնագրին և 1977-ի լրացուցիչ արձանագրություններին։ 1995-ից ՀԿԽԸ-ն ԿԽ/ԿՄ միջազգային դաշնության անդամ է։

Ներկայումս ՀԿԽԸ-ն ՀՀ-ում ամենամեծ ցանցն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունն է. ունի 11 մարզային, 3 տարածքային և 52 համայնքային մասնաճյուղեր։

Ընկերությունն աջակցում է միայնակ ծերերին, Երկրորդ աշխարհամարտում խեղվածներին, հանրակացարանաբնակ և առավել կարիքավոր երեխաներին։ Ներկայումս ՀՀ Գուգարքի (Վանաձոր), Շիրակի (Գյումրի) և Տավուշի (Իջևան) մարզերում Գերմանիայի ԿԽ ֆինանսավորմամբ իրականացվում է «Միայնակ տարեցների խնամք» ծրագիրը։

Շարունակում է գործել «Որոնում» ծառայությունը՝ ԿԽՄԿ-ի և ԿԽ/ԿՄ ազգային ընկերությունների համագործակցությամբ։ Միջազգային համագործակցության շրջանակներում ընկերությունը 2010-ին շարունակել է համատեղ ծրագրերը նորվեգ., բրիտ., ճապոն., դան. ԿԽ-ների, ինչպես նաև գերմ. և ֆրանս. տարբեր քաղաքների ԿԽ-ների մասնաճյուղերի հետ։

ՀԿԽԸ-ն ընդգրկված է մի շարք միջազգային ցանցերում ու աշխատանքային խմբերում, օր.՝ փախստականների, ապաստան հայցողների և տարագիրների հարցերով Եվրոպ. ԿԽ-ի ընկերությունների համագործակցության հարթակում, Եվրոպ. ԿԽ/ԿՄ ընկերությունների կամավորության զարգացման, սոցիալ-հոգեբ. աջակցության և այլ ցանցերում։

2011-ի հոկտ. 21-ին ՀԿԽԸ-ն և ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ սկսել են «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի SMS տեղեկատվական գիծ» ծրագիրը, որի նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության բարձրացումն է։

Գործում է ՀՀ Կարմիր խաչի վերականգնող․ կենտրոնը (հիմն.՝ 1992). իրականացվում են հրատապ առողջապահպանական խնդիրների՝ տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի, թմրամոլության դեմ պայքարի ու կանխարգելման ծրագրեր՝ նվազեցնելու համար թիրախային խմբերի խոցելիությունը և աջակցելու շահառուների բուժմանը։

Սեպտ. 2-ին նշվում է Հեպատոլոգիայի միջազգային օրը, կազմակերպվում է В և C լյարդաբորբերի վերաբերյալ հանրությանն իրազեկման ակցիա։

1992-ից գործում է նաև ՀԿԽԸ-ի Երիտասարդ. Կարմիր խաչը (ԵԿԽ), որտեղ ընդգրկված են 10-30 տարեկան պատանիներ ու երիտասարդներ, որոնք մասնակցում են ԵԿԽ-ի մարդասիր. ծրագրերի իրականացմանը։ 2005-ից ՀԿԽԸ-ի ԵԿԽ-ն միջազգային ԿԽ-ի Երիտասարդ. հանձնաժողովի անդամ է։


Հայ իրականության մեջ Կարմիր խաչի գործունեությունն սկզբնավորվել է XX դ-ի 1-ին տասնամյակում՝ որպես «Հայ Կարմիր խաչ», որը հայ կանանց առաջին կազմակերպությունն էր։

1904-ին ՀՅԴ-ն ԱՄՆ-ում ներգրավել է քաղաքականապես ակտիվ հայ կանանց, Միջազգային Կարմիր խաչի օրինակով սկսել են մարդասիր. գործունեություն։ 1910-ին հասարակական գործիչ և հրապարակախոս Է. Ակնունու (Խաչատուր Մալումյան) հորդորով կանանց այդ խմբերը միավորվել են «ՀՅԴ Կարմիր խաչ» պաշտոն․ անունով։ 1915-ի մայիսի 30-ին Բոստոնի կազմակերպությունը որոշել է Կովկասյան ճակատ ուղարկել կամավոր հիվանդապահուհիներ։ Ժողովը նաև հեռագիր է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին՝ խնդրելով միջամտել՝ դադարեցնելու հայկական ջարդերը օսմանյան. կայսրությունում։

1919-ին «ՀՅԴ Կարմիր խաչը» վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչի», 1920-ին՝ «Դստերք Հայաստանի»-ի։ 1921-ի ապրիլ-մայիսին ամերիկահայ կանանց միությունները համախմբվել են «Հայ Կարմիր խաչ» միացյալ անվան տակ։

1925-ի հոկտ. 25-ին Ստամբուլից դուրս եկած հայրենադարձների առաջին նավում 675 տարագիրներից 381-ի համար գումար էր հանգանակել «Հայ Կարմիր