Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում XIX դ-ում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշեգործությունը, բամբակամանվածքային արտադրությունը, մանածագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը և այլն։

Ոլորտն արագ զարգացել է Խորհրդ. Հայաստանում, ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), թողարկել սպառման առարկաների ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով 2-րդն էր մեքենաշինությունից հետո (1990)։

Ներկայումս ՀՀ թեթև արդ-յան ճյուղը (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և այլուր) արտադրում է բամբակե և բրդե մանվածք, բամբակե և բրդե գործվածք, գորգերի, տրիկոտաժի, գուլպայի, տեքստիլ և կարի արտադրանք, գեղարվեստական իրեր, կոշիկ, վերամշակում են բնական կաշի և մորթի։

Ճյուղի առաջատարներն են Վանաձորի «Բ. Դարբինյան» ՍՊ, Երևանի «Արագած», «Քանաքեռ» կարի, Գյումրիի «Արշալույս» և «Տոսպ» ԲԲ ընկերությունները, որոնք հիմնականում աշխատում են արտասահմ. պատվերներով։

Գորգերի արտադրությունը Հայաստանում ավանդ․ ճյուղ է։ Հայկական գորգերը հռչակված են եղել դեռևս հին և հատկապես միջին դարերում։ Գորգեղենի արտադրությամբ հանրապետությունում զբաղվում է 7 ձեռնարկություն, որոնցից «Թուֆենկյան Օրանս Կավկազուս» և «Մեգերյան կարպետ» ընկերություններն արտադրում են ձեռագործ, «Արմեն կարպետը»՝ մեքենայացված և ձեռագործ, Իջևանի «Ջրաշողը»՝ մեքենայացված գորգեր։

«Մեգերյան Բրադերս» ընկերությունը (1917-ից, մասնաճյուղերը գործում են շուրջ 10 երկրում) 1999-ին սեփականաշնորհել է «Հայ գորգ» միավորումը, որը հանրապետությունում ուներ 22 մասնաճյուղ՝ 1500 աշխատողով։

«Մեգերյան կարպետը» տարեկան արտադրել է մոտ 15 հազար մ² գորգ, սակայն 2007-ից այդ ծավալը կրճատվել է շուրջ 7 հազար մ²-ով։ Արտադրանքի 80 %-ն արտահանվում է ԱՄՆ, 20 %-ը՝ Եվրոպա։

Հարուստ ավանդույթներ ունի կաշվի-կոշիկի արտադրությունը։ 1988-ին արտադրվել է մոտ 20 մլն զույգ կոշիկ, ներկայումս՝ մի քանի տասնյակ հազար։

2009-ին թեթև արդ-յան ոլորտի ընդհանուր արտադրանքը կազմել է 8,2 մլրդ դրամ։ Արտահանվել է 4,4 մլրդ դրամի արտադրանք, այդ թվում՝ ԱՊՀ երկրներ՝ 380 մլն-ի, իսկ մնացածի մեծ մասը՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա։

Ներկայումս Հայաստանում գրանցված է թեթև արդ-յան շուրջ 130 ընկերություն։


ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 1920-ը Հայաստանում գործել են սննդի արդ-յան հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ․ ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը (թողարկել է Այսրկովկասում արտադրվող կոնյակի 73, սպիրտի՝ 38 %-ը), որտեղ գերակշռել է ռուս․ կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր (1913-ին՝ 700 տ), պահածո (1,2 մլն պայման. տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) և այլն։

1929-40-ին շահագործման են հանձնվել Արզնիի հանք․ ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտի ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913-ի համեմատությամբ՝ 1940-ին սննդի արդ-յան արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-45-ին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքի գինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիի ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շին-ը։ 1946-60- ին վերականգնվել է արտադրության 1940-ի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի