Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալկոհոլային խմիչքների խոշոր ընկերություններից են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Արփա Ալկո», «Գյումրի-գարեջուր», «Կոտայք» (գարեջուր) ՍՊԸ-ները, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն և այլն։

Սննդի արդ-յան մյուս ճյուղերն ու ենթաճյուղերը թողարկում են զանգվածային սպառման մթերք (կաթնամթերք, մսամթերք և այլն) և ունեն տեղական նշանակություն։

Ոլորտում իրենց արտադրանքով հայտնի են նաև «Եվրոթերմ», «Սիս Նատուրալ», «Արտֆուդ», «Ալիշան», «Թամարա ֆրութ» (բնական հյութեր, ջեմեր, պահածոներ և այլն), «Բարի սամարացի», «Աթենք» (մսամթերք), «Աշտարակկաթ», «Դուստր Մարիաննա» (կաթնամթերք), «Սոնագրո» (հրուշակեղեն) ընկերությունները։

Երևանում գործում է ՀՀ-ում աղ արտադրող միակ կոմբինատը։ Հայտնի են հանք․ ջրերի շշալցման «Ջերմուկ», «Բջնի», «Արզնի», «Դիլիջան» և այլ գործարաններ։

Տես նաև Ագրոարդյունաբերական համալիր։


ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը քիմիական արդ-յան տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 % (1990)։

Հայաստանում քիմիական արդ-ը ձևավորվել է 1920-ական թթ-ից հետո։ 1927-ին գործարկվել է Երևանի կարբիդի 1-ին գործարանը, 1936-37-ին շահագործման են հանձնվել կարբիդի ավելի մեծ վառարաններ, որոնց թողարկած կարբիդի հիմքի վրա կազմակերպվել է տարատեսակ քիմիական նյութերի արտադրություն։ 1933-ին Ալավերդու կարբիդի արտադրությունը տեղափոխվել է Վանաձոր, և դրա հիմքի վրա ստեղծվել է Վանաձորի քիմիական կոմբինատը (արտադրել է կիր, կարբիդ, ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, մելամին և այլն)։

1935-ին շահագործման է հանձնվել Ալավերդու պղնձարջասպի գործարանը, 1942-ին՝ աշտարակային ծծմբական թթվի, իսկ հետագայում՝ սուպերֆոսֆատի արտադրամասերը, որոնց հիմքի վրա ստեղծվել է Ալավերդու քիմիական կոմբինատը. այն 1957-ին միավորվել է 1770-ին հիմնադրված պղնձաձուլ. գործարանի հետ և կոչվել Ալավերդու պղնձաքիմիական, 1972-ից՝ լեռնամետալուրգ. կոմբինատ, 1999-ից՝ «Մանես և Վալլեքս» ԲԲԸ-ի պղնձաձուլարան, 2002-ից՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» կամ «ԷյՍիՓի» ՓԲԸ։

1943-ին ԽՍՀՄ եվրոպ. մասից տարհանված առանձին սարքավորումների հիման վրա ստեղծվել է Երևանի ավտոդողերի գործարանը, իսկ Երևանի քիմիական կոմբինատի ացետիլենային գազի օգտագործմամբ սկսել է արտադրանք տալ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը (1978-ից՝ ԱՄ, 1995-ից՝ ԲԲԸ, հետագայում լուծարվել է), որի մամլված իրերի արտադրամասի հիմքի վրա 1956-ին Էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ) ստեղծվել է գործարան։

1962-ին ստեղծվել է Վանաձորի արհեստ. մանրաթելերի գործարանը, որը 1976-ից ացետատային մանրաթելերից արտադրել է ծխախոտի զտիչներ։

1960-70-ական թթ-ին ստեղծվել են փոքրատոննաժ քիմիայի ձեռնարկություններ՝ Երևանի քիմիական ռեակտիվների, վիտամինների, կենցաղային քիմիայի, ռետինատեխ., Չարենցավանի «Լիզին» գործարանները, Վանաձորի «Պոլիմեր-սոսինձ» ԳԱՄ-ը և այլն։

ՀՀ արդի քիմիական արդ-ը բազմապրոֆիլ ճյուղ է՝ քիմիական, նավթաքիմիական, դեղագործ․ և միկրոկենսբ. ենթաճյուղերով։ Ներառում է մոտ 2 տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում են սինթետիկ կաուչուկ, խեժեր, պարարտանյութեր, ծծմբական թթու, քիմիական մանրաթելեր, արհեստ․ ներկեր, լաքեր, փոքրածավալ քիմիական ռեակտիվներ, լվացամիջոցներ, օճառ, կենցաղային իրեր և այլն։

Երևանի քիմիական կոմբինատն ստեղծվել է 1940-ին՝ Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, և առաջինն աշխարհում արդյունաբերական մասշտաբով թողարկել է քլորոպրենային կաուչուկ, որը փոխարինել է ներմուծվող արհեստ․ կաուչուկին և գերազանցել իր հատկություններով։ 1974- ին կոմբինատին է միացվել 1964-ին հիմնադրված Պոլիմերների ԳՀ ու նախագծային