Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

26 մասնագիտություններով՝ մարմնամարզություն, դահուկային սպորտ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ, աթլետիկա, լող, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, ձեռքի գնդակ, բիլիարդ, շախմատ, ֆուտբոլ մարզաձևերով, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, կինեզիոլոգ, մարզ․ լրագրող։ Հրատարակում է «Հայ արի» (նախապես՝ «Ուսանող-մարզիկ») պաշտոնաթերթը։

Ինստ-ի ուսանողները մասնագիտական հմտություն են ձեռք բերում հանրակրթական և մարզ․ դպրոցներում, բժշկ. հիմնարկներում (կինեզիոլոգներ) և ԶԼՄ-ների խմբագրատներում (մարզ․ լրագրողներ)։

ՖԿՀՊԻ-ն Միջազգային օլիմպ․ կոմիտեի, Միջազգային օլիմպ․ ակադ-ի, Եվրոպայի սպորտային գիտությունների ու «Սպորտ և առողջություն» ընկերակցությունների անդամ է։

2010-11 ուսումնական տարում ՖԿՀՊԻ-ում սովորել է շուրջ 3,2 հազար ուսանող։

ՖԿՀՊԻ-ի ռեկտորներ են եղել Հայկ Փարսադանյանը (1945-53), Աղասի Չարչօղլյանը (1953-61 և 1969-75), Լորիս Քալաշյանը (1961-69), Հրաչիկ Թոփալյանը (1975-94), Ռուբեն Գալստյանը (1994-98), 1998-ից Վահրամ Առաքելյանն է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմավորվել է 1975-ին՝ ԵՊՀ-ի տնտեսագիտական (հիմն.՝ 1921), ապրանքազիտ. և առևտրի էկոնոմիկայի (հիմն.՝ 1964), Մոսկվայի կոոպերատիվ ինստ-ի Երևանի հեռակա (հիմն.՝ 1962) ֆակ-ների միավորմամբ։ Մինչև 1999-ը՝ Երևանի ժողտնտեսության ինստիտուտ, 1999-2006-ին՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։ Ունի կառավարման, ֆինանսական, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, շուկայաբանության և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահ․ հաշվառման և աուդիտի ֆակ-ներ, հեռակա ուսուցման բաժին, ասպիրանտուրա (1977-ից), ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդ, գրադարան, հրատարակչություն, մասնաճյուղեր՝ Գյումրիում և Եղեգնաձորում։ Հրատարակում է «Տնտեսագետ» (1977-ից) պաշտոնաթերթը։

Բուհի դասախոսները մասնակցում են ՀՀ պետական բյուջեի նախագծերի, բյուջետային համակարգի օրենքների և օրենսդրական ակտերի քննարկումներին և այլն։

Համագործակցում է Լիոնի (Ֆրանսիա), Ֆլորիդայի (ԱՄՆ), Սարագոսայի (Իսպանիա), Աոմորեի (Ճապոնիա), ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների համալսարանների հետ։

2010-11 ուսումնական տարում ՀՊՏՀ-ում սովորել է շուրջ 7,5 հազար ուսանող։

ՀՊՏՀ-ի ռեկտորներ են եղել Վլադիմիր Ներկարարյանը (1975-79), Շավարշ Մարգարյանը (1979-84), Լևոն Վարդանյանը (1984-91), Թորգոմ Նալչաջյանը (1991-93), Գրիգոր Կիրակոսյանը (1993-2006), Յուրի Սուվարյանը (2006- 2011), 2011-ից Կորյուն Աթոյանն է։

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ) ստեղծվել է 1989-ին՝ ԵՊԻ-ի ճարտարապետաշին., ճարտարագիտաշին. և տրանսպորտի ֆակ-ների հիմքի վրա։ Մինչև 2000-ը՝ Երևանի ճարտարապետաշին. ինստիտուտ։ Ունի ճարտ-յան, արդյունաբերական և քաղաքաց. շին-յան, շին-յան տեխնոլոգիայի, ջրաշին-յան և քաղաքային տնտեսության, տրանսպորտային շին-յան ֆակ-ներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն։ Հրատարակում է «Ինժեներ» (2006-ից) ամսաթերթը։ Ճարտ-յան ֆակ-ին կից գործում է ճարտ. նախագծման կաբինետ՝ մասնագիտական գրադարանով։

Համալսարանը համագործակցում է արտերկրի շուրջ 138 գիտաճյուղ․ հաստատությունների հետ։ Անդամակցում է Եվրոպ. ճարտ. կրթության բուհերի, ԱՊՀ երկրների ճարտ. և շին. մասնագիտություններով բուհերի ընկերություններին, իտալ. «Ռոմշուալդո դել Բիանկո Ֆոնդասիոն» կազմակերպությանը։

2010-11 ուսումնական տարում ԵՃՇՊՀ-ում սովորել է շուրջ 3,5 հազար ուսանող։

ԵՃՇՊՀ-ի ռեկտոր է եղել Արեստ Բեգլարյանը (1989-2006), 2006-ից Հովհաննես Թոքմաջյանն է։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ստեղծվել է 1991-ին՝ ՀԲԸՄ-ի ու ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի համատեղ ջանքերով և ՀՀ Կառավարության աջակցությամբ՝ որպես Կալիֆոռնիայի համալսարանի մասնաճյուղ։ ՀԱՀ-ն ամերիկյան մոդելի մագիստրոս․ անկախ, մասնավոր համալսարան է, պատրաստում է մագիստրոսներ՝ բիզնեսի կառավարում, արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչային գիտություն և տեղեկույթի գիտություն, քաղաքագիտություն, հասարակական