Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Ա. Կարախանյան, Ա. Ավագյան, Ա. Առաքելյան, Հ. Բաղդասարյան և ուրիշներ)։

Մշակվել են ՀՀ սեյսմակայուն շինարարության առաջին ազգային նորմերը, որոնք ընդգրկված են ՀՀ սեյսմիկ գոտիականության նոր քարտեզում (Ա. Կարապետյան, Էդուարդ Խաչիյան, Բ. Կարապետյան, Գ. Սիմոնյան)։

Լիթոլոգիա

Կատարվել է նստվածքային և հրաբխանստվածքային առաջացումների ֆորմացիոն տիպայնացում, պարզվել են դրանց նյութ․ կազմը և առաջացման պայմանները (Ա. Բաբաև, Վ. Հասրաթյան, Մ. Սաթյան, Ի. Պետրոսով, Ռ. Մանդալյան, Ա. Սադոյան, Ժ. Ստեփանյան, Լ. Չոլախյան, Գ. Նիսանյան, Մ. Մովսեսյան և ուրիշներ), մշակվել են տարբեր երկրադինամիկ. պայմանների կավառաջացման մոդելներ (Ի. Պետրոսով)։ Նավթագազաբերության հեռանկարների գնահատման տեսանկյունից որոշվել են առավել բարենպաստ նեոգենի, պալեոգենի և ուշ կավճի նստվածքային ու հրաբխանստվածքային առաջացումների կտրվածքները։ Գ. Նիսանյանը «Հայկական ԽՍՀ տարածքի միջին վերին պալեոզոյի և տրիասի նստվածքների լիթոլոգիա» (ռուս․, 1986) ու «Հայկական ԽՍՀ տարածքի ֆաներոզոյի կայծքարային ապարները» աշխատությունների մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ նավթի և այլ օգտակար հանածոների հեռանկարների գնահատման ու որոնման վերաբերյալ։

Կազմվել են 1։600000 մասշտաբի «Հայաստանի լիթոլոգիական քարտեզը» և առանձին ժամանակային կտրվածքների համար փոքր մասշտաբի լիթոլոգահնէաաշխարհագր. քարտեզներ (Մ. Սաթյան, Ռ. Առաքելյան, Հ. Մկրտչյան, Վ Հասրաթյան, Ա. Սադոյան, Ի. Պետրոսով, Գ. Նիսանյան և ուր.)։

Մագմատիզմ և մետամորֆիզմ

Մշակվել են ՀՀ տարածքի մագմայական և մետամորֆային (փոխակերպային) առաջացումների հասակային, ֆորմացիոն և երկրաքիմիական տիպայնացման սխեմաները, որոշվել է դրանց նյութ․ կազմը, առաջարկվել են գլխավոր մագմայական կազմավորումների առաջացման ապարաբան. մոդելներ, առանձնացվել են հանքաբեր կազմավորումները (Գ. Բաղդասարյան, Ս. Բալասանյան, Թ. Թադևոսյան, Հ. Ադամյան, Բ. Մելիքսեթյան, Ռ. Մելքոնյան, Ռ. Ջրբաշյան, Ս. Աբովյան, Հ. Ղազարյան, Է. Մալխասյան, Ա. Մնացականյան և ուրիշներ), մշակվել է Փոքր Կովկասի օֆիոլիտների ձևավորման քարագիտական (պետրոլոգիական) ու երկրադինամիկ. նոր մոդել (Ղ. Գալոյան, Ռ. Մելքոնյան և ուրիշներ)։ Տարածաշրջ. փոխակերպությունների առաջացումերի համալիր հետազոտությունների արդյունքում բյուրեղ․ հիմքի կտրվածքում անջատվել է 2 սերիա, որոնք տարբերվում են փոխակերպվածության աստիճանով և միաբերման (կոնսոլիդացում) հասակով (~680 մլն տարի և ~300 մլն տարի), որոշվել է դրանց նախնական կազմը (Վ. Աղամալյան)։ Կազմվել է ՀԽՍՀ մագմայական և փոխակերպությունների կազմավորումների 1։200000 մասշտաբի քարտեզ։

Նորագույն հրաբխականություն

Մշակվել է նորագույն հրաբխականության դասակարգումը՝ ըստ հասակի և ժայթքման տիպերի, առանձնացվել են մանթիական և կեղևային արգասիքները (Կ. Շիրինյան, Կ. Կարապետյան, Ս. Կարապետյան, Յու. Ղուկասյան, Ռ. Ջրբաշյան, Է. Խարապան և ուրիշներ)։ Մանրամասն ուսումնասիրվել են տարածքի առավել եզակի դրսևորումները՝ իգնիմբրիտային և արեալ հրաբխականությունը (Կ. Կարապետյան), մշակվել է Արագած հրաբխի արգասիքների առաջացման ապարաբան. մոդելը (Դ. Ջրբաշյան)։ Կազմվել է նորագույն հրաբխականության 1։500000 մասշտաբի քարտեզ և նորագույն հրաբուխների կատալոգ, որն ընդգրկում է արտավիժման 600-ից ավելի կենտրոնների նկարագրություն։