իրավիճակներում մոր և պտղի միջև հորմոնալ կարգավորման մեխանիզմների փոխազդեցության, ինչպես նաև պոստնատալ օնտոգենեզում վաղ և ուշ պրենատալ գերհույզի հետևանքների ուսումնասիրության ուղղությամբ։
ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են ճառագայթային էներգիայի ազդեցության մեխանիզմներում նյարդահումորալ համակարգերի մասնակցության հարցերը, ինչպես նաև շոկային վիճակների հետ կապված առանձին խնդիրներ (Ս. Հակոբյան), հետագայում՝ վեգետատիվ նյարդ․ համակարգի (ՎՆՀ) գործունեության և մթնոլորտային ճնշման փոփոխությունների պայմաններում օրգանիզմների ֆունկցիոնալ հարմարվողականության առանձնահատկությունները (Հ. Բակլավաջյան և ուրիշներ), ծայրահեղ գործոնների ազդեցության պայմաններում ընդերամարմնային ֆունկցիաների կենտրոնական կարգավորման նյարդաֆիզիոլոգ. և նյարդաքիմիական մեխանիզմները (Ս. Մինասյան)։
Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստ-ը ԽՍՀՄ ֆիզիոլոգ․ գիտական առաջատար կենտրոններից էր, որտեղ զբաղվել են հիմնականում Լ. Օրբելու գիտական ժառանգությունից բխող հիմնարար խնդիրներով, ինչպես նաև ուղեղիկի և նրա ցողունի ուսումնասիրության հարցերով (Ա. Ալեքսանյան, Ա. Քարամյան, Վ. Ֆանարջյան, Լ. Մանվելյան)։ Ինստ-ում է ստեղծվել բարձր մսաձվատվությամբ հավերի նոր՝ երևանյան ցեղը և ներդրվել գյուղատնտեսության մեջ (Ս. Կարապետյան)։ Հետազոտություններ են կատարվել ՎՆՀ-ի և վարընթաց կարգավորիչ ֆունկցիաների ծայրամասային և կենտրոնական մեխանիզմների բացահայտման (Հ. Բակլավաջյան, Լ. Ներսիսյան), հարթ մկանների ռիթմածին ֆունկցիայի ֆիզիոլոգիայի վերաբերյալ (Ս. Բակունց, Ք. Ղազարյան)։
ԻՆստ-ի կարևորագույն ուղղություններից են ուղեղիկի և նրա հետ կառուցվածքային ու ֆունկցիոնալ կապեր ունեցող ուղեղային գործունեության մի շարք ֆիզիոլոգ․ մեխանիզմների ուսումնասիրությունները։ Ներբջջային ակտիվության գրանցման լայնորեն կիրառումը հնարավորություն է տվել բացահայտելու և վերլուծելու սինապսային շարժընթացների դերը վերոհիշյալ գոյացությունների ֆունկցիայում (Վ. Ֆանարջյան, Լ. Մանվելյան, Ջ. Սարգսյան, Վ. Սարգսյան)։ Զբաղվել են ողնուղեղի վնասված հաղորդիչ ուղիների պլաստիկության (Լ. Մատինյան, Խ. Նահապետյան, Վ. Չավուշյան-Պապյան), նյարդ․ բջիջների հյուսվածաքիմիական բնութագրման (Հ. Չիլինգարյան, Ի. Մելիքսեթյան), մարդու նյարդահոգեֆիզիոլոգիայի (Լ. Վահանյան) հարցերով։
Հետազոտություններ են կատարվել նաև տեսաթմբի առբերիչ և արտատար գործունեության նեյրոնային մեխանիզմների բացահայտման (Հ. Հասրաթյան), գլխուղեղի միջկիսագնդային փոխհարաբերությունների (Տ. Ուրղանջյան), նյարդ․ շարժընթացների մաթեմատիկական մոդելավորման (Դ. Մելքոնյան, Հ. Մկրտչյան), օրգանիզմի ջերմակարգավորման (Ռ. Հարությունյան), ֆիզիոլոգ․ ակտիվ մաքրազատման, չափորոշման և հավաստագրման (Ա. Ոսկանյան), այլընտրանքային ֆիզիոլոգ. եղանակների մշակման (Ռ. Սարգսյան) բնագավառներում։ Աշխատանքներ են կատարվել նաև հանրապետության գիտական այլ կենտրոններում՝ արյունաստեղծման ֆիզիոլոգիայի (Ռ. Հարությունյան), հիշողության մոլ. մեխանիզմների (Մ. Խանբաբյան), տեսող. համակարգի ֆիզիոլոգիայի (Բ. Հարությունյան-Կոզակ) ոլորտներում։ ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում ստեղծվել են նոր ուղղություններ՝ բնականոն և ախտաբան․ պայմաններում օրգանիզմի մի շարք ֆունկցիաների կարգավորման մեջ կալցիումի դերի վերաբերյալ (Դ. Խուդավերդյան)։ Վերջին տարիներին ՀՀ-ում սկսել են զարգանալ նաև սպորտի ֆիզիոլոգիան, աշխատանքի ֆիզիոլոգիան և այլն։
ՀՀ-ում ֆիզիոլոգ․ գիտությունն ունի նյարդաֆիզիոլոգ. ուղղվածություն, որտեղ հայ գիտնականների հետզոտություններն արժանացել են համաշխ. ճանաչման։ Ներկայումս Երևանը ֆիզիոլոգ․ գիտության ճանաչված կենտրոն է, որտեղ պարբերաբար հրավիրվում են գիտական նստաշրջաններ ու գիտաժողովներ։
Ինստ-ում գործում են մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի մասնագիտական գիտխորհուրդը, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության (անգլ. հապավումը՝ ԻԲՐՕ) հայկական ընկերակցությունը, Ֆիզիոլոգների հայկական ընկերությունը։