Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան, Կ. Մելքոնյան, Լ. Բալյան, Ա. Բայկով, Լ. Եդիգարովա)։

Նյարդաքիմիական տեսությունը հետագայում զարգացել է Վ. Հակոբյանի և ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնում կատարված աշխատանքներով։ Շարժող․ ակտիվության սահմանափակման պայմաններում ուղեղային հեմոդինամիկայի կարգավորման շարժընթացներում ԳԱԿԹ-համակարգի ազդեցության ուսումնասիրումն ընդգրկում է տես. և գործն․ մի շարք կարևոր հետազոտություններ, որոնք բացահայտում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների առաջացման և վերջիններիս համուղղման նուրբ մեխանիզմները։

Է. Գաբրիելյանի ղեկավարած ԳՀ խումբն ուսումնասիրել է անոթ-արյուն համակարգի ֆունկցիոնալ հավասարակշռության խանգարումները զանազան արտակարգ (քրոնիկ, բազմաբաղադրատարր գերհույզ) և որոշ ախտաբան․ վիճակներում (պարբեր. հիվանդություն, անոթ․ հիվանդություններ), ինչպես նաև բացահայտված խանգարումների հնարավոր դեղորայքային բուժումը, այդ թվում՝ ժողովրդական բժշկության մեջ ավանդաբար օգտագործվող դեղաբույսերից ստացվող բուս․ պատրաստուկների օգնությամբ (Է. Ամրոյան և ուրիշներ )։

Վիլեն Հակոբյան


Դեղագիտություն

Դեղագիտության առաջին դասընթացը կազմակերպվել է 1974-ին ԵԲԻ դեղագործ․ քիմիայի ամբիոնում (վարիչ՝ Լ. Ռևազովա)։ 1987-ին դեղագիտության դասընթաց է կազմակերպվել նաև կլինիկ․ դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնում (վարիչ՝ Ռ. Բորոյան), իսկ 2006-ին հիմնադրվել է դեղագիտության ինքնուրույն ամբիոն (վարիչ՝ Ն. Չիչոյան)։

Ստեղծվել են դեղագիտության հայերեն առաջին ուսումնական ձեռնարկները (Լ. Ռևազովա, Ն. Չիչոյան, Լ. Ամիրյան)։ Կատարվում են դեղաբույսերի պաշարագիտության հայերեն մեթոդ, մշակումներ (Լ. Ռևազովա)։

Հետազոտվում են հանրապետության բոաաշխարհին բնորոշ դեղատու բոաատեսակները։ Դեղագիտական վերլուծություններ են կատարվել ՀՀ ֆլորայի աստղածաղկազգիների և վարդազգիների ընտանիքների դեղատու տեսակներն ուսումնասիրելու համար (Լ. Ռևազովա, Ի. Սոխիկյան), հետազոտվել են ՀՀ ֆլորայում աճող տարկավան բուսատեսակի բուսաքիմիական հատկությունները (Լ. Ռևազովա)։ Ուսումնասիրվել են հանրապետությունում աճող մասրենիների հումքային աղբյուրները (Ի. Սոխիկյան)։ Պարզվել է, որ առավել տարածված տեսակ է սրոհունդ խոցվածը, որը հանդիպում է հանրապետության տարածքի գրեթե 1/3-ում (Ե. Մելիքյան)։

ՀՀ ֆլորայի վարդազգիների ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) բուսախեժերի հումքաբան. և ֆիտոքիմիական ուսումնասիրությամբ բացահայտվում են արդ-յան որոշ բնագավառներում տեղական ծագման բուս․ կապակցանյութերի կիրառման հնարավորությունները (Ն. Չիչոյան)։ Ուսումնասիրվում են ՀՀ տարբեր շրջաններում աճեցված գալակտոմաննանների հումքային աղբյուրի՝ ցիամոպսիսի (Cyamopsis tetnagonoloba L.) սերմերի ու կանաչ զանգվածի քիմիական բաղադրությունը և օգտագործման հնարավորությունները (որպես սննդ. հավելում) ոչ ինսուլինակախյալ շաքարախտով տառապող հիվանդների համար (Կ. Դումանյան)։

ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստ-ի հետ համատեղ համեմատ․ դեղագիտական վերլուծություններ են կատարվում և նախնական չափանմուշավորվում անհող պայմաններում ու ՀՀ մի շարք շրջաններում վայրի աճող և մշակվող դեղաբույսերից մթերված հումքերը (Ն. Չիչոյան, Մ. Գալստյան)։


Դեղագործություն

1927-ին Ա. Մնջոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է դեղագործ., 1947-ին՝ դեղագործ․ քիմիայի լաբորատորիա, որոնց հիման վրա 1955-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ՆՕՔԻ-ն։ Վերջինիս տեխնոլոգ․ բաժնում արտադրվել են տարբեր դեղանյութեր (գանգլերոն, քվատերոն, արփենալ, դիթիլին և այլն)։ 1972-ին ԵԲԻ-ում բացվել է դեղագիտության ֆակուլտետ, 1977-ին՝ դեղերի տեխնոլոգիայի և դեղագործ․ քիմիայի ամբիոններ։

ԵՊԲՀ-ում 2008-ին հիմնադրվել է դեղագործության ամբիոն, որտեղ կատարվում են դեղաբանության, դեղագիտական և թունաբան․ քիմիաների, կլինիկ․ դեղաբանության և կլինիկ. դեղագիտության համալիր ուսումնասիրություններ։ Ամբիոնում դեղագետները մասնագիտանում են դեղագիտական վերլուծության, կլինիկ․ դեղաբանության և կլինիկ․ դեղագործության բնագավառներում։

Կատարվում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների դեղաբան․ շտկման հետազոտություններ։ Փորձարկվել են ԳԱԿԹ-համակարգի միացությունները և ԳԱԿԹ-ի ածանցյալները (Մ. Բալասանյան, Ն. Միրզոյան), նուկլեոզիդները, պեպտիդային միացությունները (Մ. Խաչատրյան, Շ. Աֆրիկյան)։ Միացությունների կառույց-ակտիվություն կապի ուսումնասիրման հիման վրա նախագծվում և սինթեզվում են նոր կենսբ. ակտիվ կառուցվածքներ։ ՌԴ դեղաբանության ինստ-ի (Մոսկվա) հետ համատեղ հետազոտում են (Մ. Բալասանյան, Ն. Միրզոյան, Ք. Աշրաֆյան, Լ. Դհերյան) կաթվածի բուժման համար նոր նյարդապաշտպան միացություններ։ Ամբիոնի կարևոր գիտ․ ուղղություններից են ՀՀ ֆլորայի բույսերում նոր կենսբ. ակտիվ միացությունների հայտնաբերման և նրանց դեղաբան․ ակտիվության բացահայտման (Ա. Ժամհարյան, Ա. Մանջիկյան, Լ. Սմոյան) ուսումնասիրությունները։

Մարինե Բալասանյան