Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսող. վերլուծիչի և նրա բաժինների վիճակի գնահատման նպատակով մշակվել է էլեկտրացանցենագրի վերլուծության յուրօրինակ եղանակ (Լ. Բարսեղյան, Ի. Միրզա-Ավագյան)։ Առաջարկվել են ոսպնյակի արտապատիճային հեռացման, բարդացած գարնանային կատառի ձևերի վիրաբուժ. (Վ. Մարգարյան և ուր.), եղջերաթաղանթի խորը շերտերից և ոսպնյակից օտար մարմինների հեռացման (Լ. Բարսեղյան), պոլիմերային սոսնձի («Արմեն КЗ») կիրառմամբ՝ անկար եղջերապատվաստման, բրեֆոփոխպատվաստուկի կիրառմամբ՝ սպիտապատյանի ամրացման, աչքի վնասվածքների ու ցանցաթաղանթի կազմափոխման դեպքերում՝ մագնիտոֆորեզի, եղջերաթաղանթաբորբի ծանր ձևերի՝ լազերով բուժման, հերպեսային եղջերաթաղանթաբորբի ախտորոշման եղանակներ։ Աշխատանքներ են կատարվել նոր ինքնատիպ սարքերի ու գործիքների ստեղծման և եղածների ձևափոխման ուղղությամբ։

1978-ին Երևանի Աջափնյակ թաղամասում բացվել է Հանրապետական գլաուկոմատոզ-տրախոմատոզային դիսպանսերի մասնաշենքը (1996-ից՝ Ակնաբան․ հանրապետական կլինիկ․ հիվանդանոց), որը ներկայումս հանրապետության խոշորագույն ակնաբուժ. կենտրոնն է (տնօրեն՝ Ս. Մալայան)։ Ա. Մալայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Աչքի վնասվածքների հանրապետական կենտրոնը, որը կարևոր նշանակություն է ունեցել հանրապետությունում նոր միկրովիրաբուժ. անձնակազմ (Թ. Գևորգյանց, Տ. Հովսեփյան, Ջ. Կարապետյան) ձևավորելու համար։ 1986-89-ին կենտրոնում հանրապետության ակնաբուժության պատմության մեջ առաջին անգամ կատարվել են եղջերաթաղանթի թափանցող պատվաստում, արհեստ․ ոսպնյակի պատվաստում, ապակենման մարմնի և ցանցաթաղանթի վիրահատություններ (Ա. Մալայան)։

1988-ին Երևանի 1-ին կլինիկ․ հիվանդանոցի աչքի կլինիկայի հիման վրա կազմակերպվել են ԳՀ լաբորատորիա և Երեխաների տեսողության պահպանման կենտրոնը (Ա. Շաքարյան)՝ հայտնի ակնաբան Էդուարդ Ավետիսովի (Մոսկվա) աջակցությամբ և ԵԲԻ-ի (այժմ՝ ԵՊԲՀ) հովանավորությամբ։ Կենտրոնում ձևավորվել է մանկ․ ակնաբուժության առաջին ազգային դպրոցը, որտեղ առաջին անգամ իրականացվել են գիտական հետազոտություններ՝ խորացող կարճատեսության, աչքի տարաբեկության (աստիգմատիզմ), տեսողության թուլության (ամբլիոպիա), ակնաշարժի (նիստագմ), շլության, երկաչյա տեսողության խանգարումների և տեսող. օրգանի որոշ բնածին արատների ախտորոշման ու բուժման նպատակներով։ Ստեղծվել է աչքի հիվանդություններով տառապող երեխաների դիսպանսերացման և վերականգնող. բուժման յուրատեսակ համակարգ։ Մշակվել ու կիրառվել են պլեօպտիկ, օրթօպտիկ, դիպլօպտիկ բուժման ժամանակակից և հեղինակային եղանակներ, ինչպես նաև ատիպիկ շլության, ակնաշարժի ու որոշ բնածին արատների վիրահատ․ միջամտության նոր եղանակներ։ Մշակվել է խորացող կարճատեսության ախտածնության հեղինակային տեսություն (Ա. Շաքարյան, 2000)։

Ալեքսանդր Մալայան, Արմեն Շաքարյան
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բնագավառում ընդհանուր և տեղային անզգայացման տարբեր եղանակների ներդրմանը նպաստել են վիրաբույժներ Ռ. Յոլյանը, Ռ. Պարոնյանը, Ս. Ավդալբեկյանը, Ս. Շարիմանյանը, Վ. Սարուխանյանը, այնուհետև՝ Ի. Գևորգյանը, Ա. Պետրոսյանը, Ս. Մելիք-Իսրայելյանը, Ա. Ջանջուղազյանը և ուրիշներ։ Անեսթեզիոլոգների առաջին խումբը գործել է 1958-ին, իսկ 1962-ին Վիրաբուժության համամիութ. գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում (այժմ՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ) բացվել է անզգայացման-վերակենդանացման առաջին բաժանմունքը։ 1972-ին վերակենդանացման բաժանմունք կազմակերպվել է նաև Հանրապետական կլինիկ. հիվանդանոցում (այժմ՝ «Արմենիա» բժշկ. կենտրոն), որտեղ 1981-ից սկսել է գործել նաև հանրապետության միակ թունաբան․ կենտրոնը (Գ. Անջելյան)։ 1980-ական թթ-ի վերջին Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում արդեն գործել են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացան բաժանմունքներ։ 1998-ին