Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1920-30-ական թթ-ին հայ հողագետները ծրագրված ուսումնասիրել են հանրապետության տարբեր շրջանների հողածածկույթի առանձնահատկությունները, հողբարելավման, հողապաշտպան համալիր միջոցառումների մշակման հարցերը, Սևանա լճի ավազանում հողերի աշխարհագր. տարածման օրինաչափությունները, ձևածագումնաբան. առանձնահատկությունները (Բոգդան Գալստյան)։ 1930-40-ական թթ-ին, Արարատյան գոգահովտի նախալեռն․ և հարթավայրային տարածքների քարտեզագր. հետազոտություններից բացի, հողաշխարհագր. աշխատանքներ են ծավալվել նաև լ-տափաստանային հողերի ուսումնասիրման նպատակով (Խաչատուր Միրիմանյան, Սերգեյ Զախարով, Բ. Գալստյան, Աշոտ Չիթչյան, Միքայել Դունամալյան, Հ. Սմբատյան և ուրիշներ)։

1946-55-ին հետազոտվել են Արարատյան դաշտի աղուտ-ալկալիական ու ճահճային հողերի տարածման, օգտագործման, բարելավման և իրացման հնարավորությունները (Գեղամ Աղաջանյան, Ա. Չիթչյան, Ռուբեն Այդինյան, Վերգինե Աղաբաբյան, Հրաչյա Անանյան, Հրանտ Պետրոսյան և ուրիշներ)։

1990-ին, ԽՍՀՄ-ում առաջինը, հրատարակվել է Հայաստանի հողային ատլասը (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1991, հեղ-ներ՝ Ռազմիկ Էդիլյան, Կառլեն Մելքոնյան, Իլյա Փարսադանյան և ուրիշներ)։ 2003-ին մշակվել են աղուտ-ալկալիական հողերի էլեկտրահողբարելավման նոր մեթոդ (Սամվել Սահակյան, Հունան Ղազարյան, Ռուզաննա Մանուկյան, Վիգեն Պապինյան) և անապատացման երևույթները կանխելու նպատակով տարբեր բնահողային գոտիների համար հողօգտագործման համալիր միջոցառումների (Հ. Ղազարյան, Ռ. Մանուկյան, Մ. Սահակյան, Վիլեն Նուրիջանյան, Ալբերտ Մարկոսյան) և գինու թորման թափոնները գյուղատնտեսության մեջ օգտագործման բնապահպան. համակարգեր (2006, Հ. Ղազարյան, Ս. Սահակյան, Վ. Պապինյան)։ 2004-ին ուսումնասիրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի էկոլոգ. վիճակը, հողօգտագործման մակարդակը, կառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում։ 2010-ին մշակվել է բնական ադսորբենտների և հանք․ նյութերի ակտիվացրած տեսակները հողբարելավման աշխատանքներում օգտագործելու նոր տեխնոլոգիա (Ռ. Մանուկյան, Վ. Պապինյան)։ Կազմվել է Հայաստանի հողային քարտեզ (2010, Հունան Ղազարյան)՝ Եվրոպայի հավաքական քարտեզում զետեղելու համար։ Սահմանվել է (Ալյոշա Գալստյանի մեթոդով) բերրիության աստիճանը բնութագրող ՀՀ հողերի ֆերմենտատիվ ակտիվության սանդղակը։

ԱԳՐՈՔԻՄԻԱ

Ագրոքիմիան՝ որպես գիտություն, Հայաստանում զարգացել է Պապա Քալանթարյանի ու նրա աշակերտների ջանքերով և ԵՊՀ ագրոքիմ․ ամբիոնի (հիմն.՝ 1922, 1930-ից՝ ՀԳԻ-ի կազմում), Հայաստանի հողժողկոմատի քիմիական լաբորատորիայի (1928), Պարարտացման կայանի (1929), ՀԽՍՀ ԳԱ Երկրագործ. (1943), Ագրոքիմ․ պրոբլեմների և հիդրոպոնիկայի (1966) ԳՀԻ-ների և գիտական այլ հիմնարկների ստեղծման շնորհիվ։ Ուսումնասիրվել են սննդատարրերի և ռադիոնուկլիդների շրջապտույտն ու հաշվեկշիռը հիմն. հողակլիմ. գոտիներում, բույսերի արդյունաբերական, անհող արտադրության, բաց հիդրոպոնիկայի պայմաններում տարբեր բույսերի արտադրական արդյունավետության բարձրացման խնդիրներ (Գագիկ Դավթյան և ուրիշներ)։ Մշակվել են կարևոր սննդատարրերի միգրացիայի, բնության մեջ դրանց շրջապտույտի ու հաշվեկշռի, բույսերի հիդրոպոնիկ արտադրության ագրոքիմ․, ֆիզիոլոգ․ և կենսաքիմիական հիմունքները (Գ. Դավթյան, Վիկտորյա Անանյան և ուրիշներ)։ Հետազոտվել են պարարտացման, քարտեզագրման, հանրապետության հողերում միկրոտարրերի տարածման օրինաչափությունները (Նիկոլայ Ավագյան, Ժորա Ամիրջանյան), պարարտացման համակարգի,