Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հայերի ցեղասպանությունը» (ռուս․, հ 1-2, 2002-05, Մոսկվա) փաստաթղթերի ժող-ը։ Ուսումնասիրություններ են հրատարակվել աբդուլհամիդյան (Վարուժան Պողոսյան), Կիլիկիայի հայության կոտորածների (Հ. Սիմոնյան, Վ. Պողոսյան, Ռուբեն Գասպարյան), հայերի 1915-ի ինքնապաշտպան․ կռիվների (Ռուբեն Օ. Սահակյան), Հայոց ցեղասպանության հարցերի (Մ. Ներսիսյան, Ս. Ստեփանյան, Հ. Ղազարյան, Վալերի Թունյան, Լավրենտի Բարսեղյան, Ավետիս Փափազյան, Արմեն Մարուքյան, Բենիամին Պողոսյան, Տիգրան Մաթոսյան և ուրիշներ) վերաբերյալ։ Հետազոտվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող տես. հարցեր (Ռուբեն Սաֆրաստյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Արսեն Ավագյան), պատմագրությունը (Մհեր Կարապետյան, Վարուժան Պողոսյան), հրատարակվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերի գիրքը (Վերժինե Սվազլյան)։

Նոր աշխատություններ են հրատարակվել հայկական գաղթավայրերի՝ Մոսկվա և Ս. Պետերբուրգ (Վ. Բարխուդարյան), Կ. Պոլիս (Ալբերտ Խառատյան), ԱՄՆ (Քնարիկ Ավագյան), Սուչավա (Սուրեն Քոլանջյան), Սկանդինավյան երկրների (Արծվի Բախչինյան), ԽՍՀՄ՝ «ներքին սփյուռք» (Հովհաննես Ալեքսանյան), վերաբերյալ։ Ուսումնասիրվել է ՀԲԸՄ-ի պատմությունը (Էդուարդ Մելքոնյան)։

Նոր ուսումնասիրություններ են հրատարակվել նաև Հայ եկեղեցու XIX (Վ. Թունյան) և XX (Ս. Ստեփանյան) դարերի պատմության վերաբերյալ։ Հատկապես արժեքավոր է Հայաստանի ազգային արխիվի և Մայր աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությամբ հրատարակվող «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» փաստաթղթերի ժող-ների շարքը։ Լույս տեսած շուրջ 2 տասնյակ ստվարածավալ հատորներում արտացոլված է Հայ եկեղեցու պատմությունը, XIX-XX դդ-ի նշանավոր հայ եկեղեց. գործիչների կյանքի ու գործունեության մանրամասները։

Ուսումնասիրվել են Հայաստանի շրջանների XIX-XX դդ-ի պատմությունն ու ժողովրդագրությունը՝ Էրզրումի նահանգ, Ջավախք (Աշոտ Մելքոնյան), Արցախ (Համլետ Հարությունյան, Բագրատ Ուլուբաբյան, Հրանտ Աբրահամյան և ուրիշներ ), Նախիջևան (Էդիկ Ա. Զոհրաբյան, Սամսոն Քառյան), Զանգեզուր (Արամ Սիմոնյան), Կարսի մարզ (Արարատ Հակոբյան, Հակոբ Մուրադյան), Նոր Բայազետի գավառ (Համլետ Հարությունյան), Ալեքսանդրապոլի գավառ (Արմեն Հայրապետյան) և այլն։

Գրեթե չուսումնասիրված թեմաներից էր Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը։ Հայաստանի անկախության վերականգնումից հետո հրատարակվել են 1918-20-ին տեղի ունեցած համահայկական խորհրդակցությունների, ՀՀ խորհրդարանի նիստերի արձանագրություններն ու ընդունած օրենքները։ Լույս են տեսել փաստաթղթերի և նյութերի ժող-ներ, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» (ռուս․, 1992), «Նախիջևան-Շարուրը 1918-1921 թթ.» («Բանբեր Հայաստանի արխիվների», 1993, N 1-2), «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920-ին (քաղաքական պատմություն)» (2000), «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.» (2003)։ Ուսումնասիրվել են 1918-ի անկախության նախօրյակի իրադարձությունները, մայիսյան հերոսամարտերը (Հրանտ Ավետիսյան, Վահան Մելիքյան), ՀՀ խորհրդարանի, քաղաքական կուս-ների գործունեությունը (Արարատ Հակոբյան), Հայոց զինուժի պատմությունը (Մուրադ Կարապետյան, Արամ Նազարյան), անվտանգության մարմինների գործունեությունը (Վանիկ Վիրաբյան), ագրարային հարաբերությունները (Վ. Ղազախեցյան), մշակույթը (Գուրգեն Վարդանյան), ՀՀ-ի նկատմամբ արմ. պետությունների քաղաքականությունը (Գ. Գալոյան, Հ. Ավետիսյան, Գայանե Մախմուրյան), առանձին պետությունների հետ ՀՀ-ի հարաբերությունները (Գեղամ Պետրոսյան, Կտրիճ Սարդարյան, Յուրիկ Ղուլյան), 1920-ի թուրք-հայկական պատերազմը, Հայաստանի խորհրդայնացումը (Է. Ա. Զոհրաբյան, Լ. Խուրշուդյան)։ Առանձին ուսումնասիրության խնդիր է դարձել Գարեգին Նժդեհի գործունեությունը (Վ. Ղազախեցյան, Ավագ Հարությունյան, Մուշեղ Լալայան և ուրիշներ)։

Նոր հայեցակետով, առանց գաղափարական պարտադրանքների ուսումնասիրվել են Հայաստանի խորհրդային շրջանի պատմության առանցքային հարցերը։ Խորհրդային Հայաստանի 1920-40-ի պատմության վերաբերյալ մենագրություն է հրատարակել Վ. Ղազախեցյանը։ Առանձին ուսումնասիրվել