ԵՊՀ արևելագիտության ֆակ-ում, ՀՊՄՀ համաշխ. պատմության ամբիոնում, ԳԱԱ Պատմության ինստ-ում և այլ հաստատություններում։
1970-2000-ական թթ-ին հայ արևելագետները գլխավորապես զբաղվել են արաբագիտության (Ն. Հովհաննիսյան, Ա. Տեր-Ղևոնդյան, Հ. Թոփուզյան, Ե. Նաջարյան, Արշակ Փոլադյան, Ռ. Կարապետյան, Հ. Ժամկոչյան, Շ. Կարամանուկյան, Ն. Չալըմյան և ուրիշներ), թուրքագիտության (Մ. Զուլալյան, Ռուբեն Սաֆրաստյան, Երվանդ Սարգսյան, Հովհաննես Ինճիկյան, Ռուբեն Սահակյան, Ա. Փափազյան, Մերի Քոչար, Ա. Ավագյան, Ա. Սաֆարյան և ուրիշներ), իրանագիտության (Հ. Փափազյան, Գ. Նալբանդյան, Վահան Բայբուրդյան, Համլետ Եգանյան, Արմանուշ Կոզմոյան, Գառնիկ Ասատրյան, Է. Խուրշուդյան և ուրիշներ), քրդագիտության (Հ. Ջնդի, Շ. Մհոյան, Մ. Խամոյան, Կ. Չաչանյան և ուրիշներ), կովկասագիտության (Պ. Մուրադյան, Պավել Չոբանյան, Հ. Մարգարյան, Հ. Խառատյան, Ա. Հակոբյան և ուրիշներ ), բյուզանդագիտության (Հ. Բարթիկյան, Մանե-Էռնա Շիրինյան, Ազատ Բոզոյան և ուրիշներ), Հին Արևելքի (Գագիկ Սարգսյան, Ս. Կրկյաշարյան, Ն. Հարությունյան, Մարգարիտ Խաչիկյան, Ն. Մկրտչյան, Արամ Քոսյան, Վ. Խաչատրյան, Ռուբեն Մանասերյան, Ռ. Ղազարյան, Ե. Գրեկյան և ուրիշներ), ասորագիտության (Ե. Տեր-Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Հ. Մելքոնյան) հարցերով և հարակից երկրների պատմությամբ։ Ուսումնասիրվել են մասնավորապես Մերձ․ ու Միջին Արևելքում ծավալված ազատագր. շարժումները, ազգ. անկախ պետությունների առաջացման օրինաչափությունները, Արևելքի երկրների հաս-քաղաքական կյանքում կուս-ների ու համայնքների դերը, ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների արդիական խնդիրներ։ Զգալի տեղ է հատկացվում օսմանյան կայսրությունում, ապա՝ Թուրքիայի Հանրապետությունում ազգային հարցի ուսումնասիրությանը։ Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև կովկասյան ժողովուրդների պատմության, բյուզ-հայկական փոխհարաբերությունների, հելլենիզմի և խեթագիտության բնագավառներում, ինչպես նաև արևելյան սկզբնաղբյուրների բնագրերի հրատ-յան և թարգմանության ուղղությամբ (Հ. Բարթիկյան, Ս. Կրկյաշարյան, Ա. Սաֆրաստյան, Ա. Տեր-Ղևոնդյան, Մ. Զուլալյան, Պ. Մուրադյան և ուրիշներ)։
Հրատարակվել են Մատենադարանում պահպանվող պարսկ. վավերագրերը (Ք. Կոստիկյան), կազմվել են պարսկ., արաբ․ և թուրք․ ձեռագիր հավաքածուների ցուցակները։ Հայ արևելագիտական հետազոտությունների հանրագումարային ձեռքբերումներից է հրատ-յան պատրաստված «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատոր աշխատությունը (գլխավոր խմբ.՝ Ռ. Սաֆրաստյան)։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստ-ում հետազոտությունները համակարգված են 3 հիմն․ ուղղությունների կամ ծրագրերի շրջանակներում՝ 1. «Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը», 2. «Միջազգային հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Հարավային Կովկասում և Հայաստանի Հանրապետությունը», 3. «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին»։
Հայ արևելագետները համագործակցում և գիտական սերտ կապեր են պահպանում Մոսկվայի, Ս. Պետերբուրգի և արտասահմ. արևելագիտական այլ կենտրոնների հետ։ Նրանց աշխատությունները լայնորեն ճանաչվել են աշխարհում, թարգմանվում և հրատարակվում են անգլ., ֆրանս., հունգ., արաբ., ճապոն., կորեերեն և այլ լեզուներով։ Արաբ․ լույս է ընծայվել Ն. Հովհաննիսյանի քառահատոր «Արաբական երկրների պատմություն» աշխատությունը։
Արևելագիտության ինստ-ի վերջին շրջանի հրատ-ից են՝ «Իրան նամե», հ. 1-43, Ե., 1993-2011, «Արևելագիտական ժողովածու», հ. 5, Ե., 2004, «Թյուրքագիտական և օսմանյանագիտական հետազոտություններ», հ. 1-7, Ե., 2002-11, «Մերձավոր Արևելք. Պատմություն, քաղաքականություն, մշակույթ», հ. 1-7, Ե., 2011, «Արաբագիտության հարցեր» (հոդվ. ժող․), ռուս․, Ե., 1996, «Արևելաասիական ուսումնասիրություններ», հ. 1-2, Ե., 2009-11, «Արաբագիտության հարցեր», հ. 1-5, Ե., 2006-11։