Թամազյանի աշխատությունները, որոնք ունեն ոչ միայն տես., այլև գործնական-կիրառ. նշանակություն։ Քրեական դատավարության բնագավառում նշանակալի են Գագիկ Ղազինյանի, Սամվել Դիլբանդյանի, քաղաքաց. իրավունքի և քաղաքաց. դատավարության բնագավառում՝ Տ. Բարսեղյանի, Արմեն Հայկյանցի, Ռ. Պետրոսյանի, Սերգեյ Մեղրյանի, ամունաընտանեկան իրավունքի բնագավառում՝ Գ. Ղարախանյանի, բնապահպան. իրավունքի բնագավառում՝ Աիդա Իսկոյանի աշխատությունները։ Իրավունքի տեսության և պատմության բնագավառում էական ներդրում ունեն Ն. Ապիյանը, Ռուբեն Ավագյանը, Վ. Ստեփանյանը, Գառնիկ Սաֆարյանը, Հովհաննես Ստեփանյանը, Ա. Վաղարշյանը և ուրիշներ, որոնք իրենց աշխատություններում հանագամանորեն լուսաբանել են հայ իրավունքի և իրավ․ մտքի առանձնահատկություններն ու զարգացման ուղենիշները, ինչպես նաև բացահայտել են արդի իրավունքի էությունն ու իրավահասկացության հիմն․ տիպերը։ Միջազգ. իրավունքի բնագավառում աչքի են ընկել Վոլոդյա Հովհաննիսյանը և Վիգեն Քոչարյանը։
ՀՀ-ում իրավագիտության հիմն․ կենտրոնը ԵՊՀ իրավագիտության ֆակ-ն է, որտեղ իրավագիտության զարգացման համար լուրջ քայլեր են ձեռնարկվել, նախադրյալներ են ստեղծվել միջազգ. և եվրոպ. իրավունքի գիտության զարգացման համար, հատուկ ուշադրություն է դարձվում ֆակ-ի երիտասարդ գիտական կադրերի պատրաստմանը, հիմնադրվել է գիտական 2 հանդես՝ «Իրավագիտության հիմնահարցեր» (1996-ից, այժմ՝ «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»), «Պետություն և իրավունք» (1997-ից), ֆակ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցի առարկաները համալրվել են իրավ․ մի շարք դասընթացներով, կազմվել են համապատասխան դասագրքեր։
ԵՊՀ իրավագիտության ֆակ-ի դեկան (1996-ից) Գագիկ Ղազինյանը առաջին հայ իրավագետն է, որ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2006)։
ՀՀ-ում իրավագիտության կենտրոններ են նաև ՀՀ ԳԱԱ Փիլ-յան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստ-ը, պետական մի շարք բուհերի իրավաբ. ֆակ-ները, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը և այլն։
Գրկ. Նազարյան Վ. Ռ., Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոնցեպցիան, Ե., 1992։ Խաչատրյան Հ. Մ., Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը, Ե., 1997։ Պետրոսյան Ռ. Գ., Դատարանը և քաղաքացիական դատավարությունը Արևելյան Հայաստանում XIX-XX դարերում, Ե., 2001։ Ղազինյան Գ. Ս., Քրեական դատավարության պատմական և արդի հիմնախնդիրները Հայաստանում, Ե., 2001։ Ապիյան Ն. Ա. և ուրիշներ, Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր, Ե., 2001։ Ավագյան Ռ. Հ., Հայ իրավական մտքի գանձարան, հ. 1-2, Ե., 2001-02։ Օհանյան Լ. Պ., Կրիմինալիստիկան ՀՀ-ում, Ե., 2005։ Հարությունյան Գ. Գ., Սահմանադրական մշակույթ, Ե., 2005։ Ղարախանյան Գ. Հ., Հայաստանի ընտանեկան իրավունքի զարգացման պատմությունը 20-րդ դարում, Ե., 2004։ Բարսեղյան Տ. Կ., Գույքային պատասխանատվության ինստիտուտի էվոլյուցիան և արդիական հիմնախնդիրները, Ե., 2006։ Ստեփանյան Հ. Մ., Իրավունքի տեսության հիմնահարցեր, Ե., 2006։ Վաղարշյան Ա. Գ., Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920), Ե., 2006։ Ավագյան Ռ. Ջ., Մարդու իրավունքներ, քրեադատավարական երաշխիքներ, Ե., 2007։ Գաբուգյան Ա. Ա., Հանցավորության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում՝ անցումային շրջանում, Ե., 2007։ Սաֆարյան Գ. Հ., Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքացիական միտքը. X-XIII դդ., Ե., 2008։ Այվազյան Ն. Ա., Ազատ ընտրություններ և հանրաքվե կազմակերպելու հիմնախնդիրները ՀՀ-ում, Ե., 2010։ Մեղրյան Ս. Գ., Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի դատական ակտերը, Ե., 2010։ Գրիգորյան Մ. Վ., Հանցագործությունների որակման գիտական հիմունքները, Ե., 2010։ Ծաղիկյան Ս. Շ., Կոռուպցիայի հակասրման քաղաքականությունը, Ե., 2010 (համահեղ․)։ Ավետիսյան Ս. Ս., Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և քրեական դատավարության զարգացման հիմնախնդիրները, Ե., 2010։ Դիլբանդյան Ս. Ա., Անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության ապահովումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մինչդասական վարույթում, Ե., 2011։ Հովհաննիսյան Վ. Հ., Քրեական արդարադատության սկզբունքները միջազգային իրավունքում, էվոլյուցիայի և իմպլեմենտացիայի առանձնահատկությունները, Ե., 2011։ Кечекян Н. Փ„ Правоотношения в социалистическом обществе, М., 1958; Барсегов Ю. Г., Геноцид армян։ ответственность Турции и обязательства мирового сообщества. Сборник, 1 —3 т., М., 2002 — 05; Нерсесянц В. С., Философия права, М., 2004; Айкянц А. М., История развития частного права в Армении, Е., 2006; Арутюнян А. Ш, Грамматика свободы, Е., 2007; Хачикян А М., Лишение свободы։ криминологический и утоловно-исполнительний аспект, Е., 2008.