Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ տարածքը Ալպ-Հիմալայան (Միջերկրածովյան) ծալքավոր գոտու Անատոլիա-Կովկաս-Իրան հատվածի ներքին գոտում է. ընդգրկում է Փոքր Կովկասի ծալքավոր լեռնաշղթաներն ու Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արլ. մասը։ Տեղաբաշխված է Աֆրիկա-Արաբ. և Եվրասիական խոշոր մայրցամաքային սալերի միջև, որոնք ժամանակին տարանջատված են եղել Թետիս օվկիանոսով։

ՀՀ-ում առանձնացված են Վիրահայոց-Ղարաբաղի ալպյան, Բազում-Զանգեզուրի միջինալպյաև, Մերձարաքսյան միջինալպյան, Ուշալպյան ժամանակաշրջանների միջլեռն. իջվածքների ծալքերի զոնաները։

Երկրբ. կառուցվածքի առումով՝ Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրբ. ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ապարներն ու լճագետային գոյացումները։ Մինչքեմբրի փոխակերպային ապարները ՀՀ տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Տավուշի կամարածալքերի միջուկներում։ Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածված են Երևան-Վեդի ենթազանգվածում, Մերձարաքսյան տեկտոն. գոտում և Զանգեզուրի հարավ-արևմուտքում. ներկայացված են ավազաքարերով, քվարցային ավազաքարերով, կավերով, ավազակավային ու ավազային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով։ Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղաբաշխված են աններդաշնակ։ Վեդի գետի ավազանում կան տրիասի ածուխներ։

Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքայիև, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ։ Տրիասի նստվածքները տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով։

Վերին կավճի նստվածքները տարածված են Ալավերդու, Կապանի և Բազում-Ձանգեզուրի մերձարաքսյան գոտիներում. ներկայացված են կարբոնատային, հրաբխանստվածքայիև, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Վերին կավճի ժամանակ տեղի է ունեցել ամենամեծ ծովածավալումդ, և ողջ Հայաստանի տարածքը ծածկվել է ջրով։

Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես ՀՀ կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոն. գոտի)։ Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերից։

Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագր. բաժիններով։ Միոցենի վաղ, միջին, ուշ բաժիններին բնորոշ են հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորումները, տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով։ Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջակայքում, Վարդենիսի, Գեղամա, Ձանգեզուրի, Շաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում։

Ուշ պլիոցենում ուժգին տեկտոն. շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ։ Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում, ինչպես նաև Արագածի և Իշխանասարի հրաբխային զանգվածներում, Գեղամա լ-վահանի զգալի մասում, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդներում։ Պլիոցենից սկսած՝ ՀՀ տարածքը մտել է երկրբ. զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունեցել ծովի վերջնական նահանջ։ Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված են լճային, ցամաք, և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով։

Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը)-հոլոցեն ժամանակահատվածում ՀՀ տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և