Էջ:Armenia Encyclopedia.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիրք, հիմնականում՝ կրոնաեկեղեց.։ Մինչև XX դ-ի վերջը Երուսաղեմում հրատարակվել է մոտ 1000 անուն գիրք։

Նոր Ջուղայի (Պարսկաստան) Սբ Ամենափրկիչ վանքի տպարանում 1877-1920-ին տպագրվել է շուրջ 110, Թավրիզի հայոց առաջնորդարանի տպարանում 1889-1919-ին՝ շուրջ 80, Թեհրանի «Փարոս» և 2 այլ տպարաններում 1904-ից՝ 13 անուն գիրք։

Անգլիայում 1-ին հայ. գիրքը տպագրվել է 1736-ին Լոնդոնում, այնուհետև մինչև 1858-ը հայերեն գրքեր լույս չեն տեսել։ 1858-1915-ին տպագրվել է ավելի քան 40 անուն գիրք, մի մասը՝ հայկական «Ազատ» և «Հնչակ» տպարաններում։ Մանչեստր քաղաքում 1864-ին Կարապետ Շահնազարյանի տպարանում հրատարակվել է Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը», ևս 2 գիրք՝ 1899-ին։ 1892-ին և 1898-ին «Կալդերոն Պրեսս» հրատարակչությունը Օքսֆորդում լույս է ընծայել 2 գիրք՝ անգլ. և հայ. բնագրերով, իսկ 1918-ին հրատարակել է Բոդլեյան գրադարանի հայկ. ձեռագրերի գրացուցակը։

Ֆրանսիայում՝ հնատիպ շրջանից հետո, հայ. գրքեր են տպագրվել Փարիզում (1812-ից) և Մարսելում (1856-ից)։ Մինչև 1920-ական թթ. Փարիզում տպագրվել է ավելի քան 235, իսկ Սարսելում՝ մոտ 30 անուն գիրք։ Առավել հայտնի էին Ճանիկ Արամյանի, Կարապետ Շահնազարյանցի, ինչպես նաև «Արաքս», «Անահիտ» և հայկ. ու ֆրանս. մի քանի այլ տպարաններ Փարիզում, Մկրտիչ Փորթուգալյանինը՝ Մարսելում։

Բուլղարիայում հայ. գրքեր տպագրվել են Ռուսչուկում՝ 1892-ից, Վառնայում և Պլովդիվում՝ 1897-ից, Սոֆիայում՝ 1904-ից (հայերի և օտարերկրացիների մի քանի տպարաններում)։

Իտալիայում, մասնավորապես՝ Հռոմում, 1816-18-ին շարունակվել է հայերեն գրքերի տպագրությունը (որոշ ընդմիջումներով), տպագրված 30 անուն գրքերի մեծ մասը (կրոնաեկեղեց. բովանդակությամբ) լույս է ընծայել Ուրբանյան տպարանը, 2 անուն գիրք հրատարակել է Հասունյանի տպարանը։

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում 1873-ից մինչև 1910-ական թթ. տպագրվել է 21 անուն գիրք, մեկը՝ Նուպար Քափամաճյանի տպարանում, մնացածը՝ գերմանացիների տպարաններում, հիմնականում՝ հայ-գերմ.։ 1903-04-ին 3 անուն գիրք է տպագրվել Մարբուրգում՝ նույնպես հայ-գերմ.։

Ռումինիայի Ֆոքշան գյուղաքաղաքում 1877-ին Հայաստանյան ընկերության տպարանը լույս է ընծայել Արշակ Ալթունյանի «Տեղեկագրութիւն հայոց գաղթականութեան...» գիրքը։ Գալաց քաղաքում 1895-1902-ին Ղևոնդ Փափալյանը տպագրել է 4 անուն գիրք։ Բուխարեստում տպագրվել է 2 անուն գիրք՝ 1913-ին և 1916-ին։

Աթենքում (Հունաստան) 1891-98-ին տպագրվել է 8 անուն գիրք, որից 6-ը՝ հայկ. «Ազատ» տպարանում։ 640 Հետագայում տպագրվել է ևս 1 գիրք, որի թվականը հայտնի չէ։

Ժնևում (Շվեյցարիա) 1898-ին ՀՅԴ-ի տպարանում տպագրվել է 3 անուն գիրք, 1901-13-ին՝ ևս 60, այլ տպարաններում՝ 11։ Ժնևում հրատարակված 34 անուն գրքի տպագրության մասին հիշատակություն չկա։ Լոզանում 1907-ին տպագրվել է հայերեն 1 գիրք։

ԱՄՆ-ում հայկական տպագրությունն սկզբնավորվել է 1850-ական թթ-ին։ Նյու Յորքում 1857-99-ին Աստվածաշնչյան ընկերության, Էկինյանի, Գաբրիելյանի և ևս 5 տպարաններում տպագրվել է 68 անուն գիրք, Բոստոնում 1900-20-ին՝ «Հայրենիք», «Երան», «Կիլիկիա», «Ձայն հայրենյաց» և մի քանի այլ տպարաններում՝ շուրջ 180 անուն գիրք, Ֆրեզնոյում 1899-ից սկսած՝ 17, Չիկագոյում 1917-19-ին՝ 14, Փրովիդենսում 1913-1916-ին 11, ինչպես նաև Ուստրում (1911, 1913), Դետրոյթում (1918)։

Այդ շրջանում հայ. գրքեր տպագրվել են նաև Սինգապուրում (1853), Շվեդիայում (Ստոկհոլմ, 1887), Թուրքմենիայում (Աշգաբադ, 1901), Կիպրոսում (Նիկոզիա, 1902), Լիբանանում (Բեյրութ, 1909), Տաջիկստանում (Սամարղանդ, 1910) և այլուր։

Հայաստանում XIX դ-ի սկզբից մինչև 1920-ական թթ. հայ տպագրության գլխավոր կենտրոններ են եղել Էջմիածինը, Ալեքսանդրապոլը և Երևանը։ Այդ շրջանում Էջմիածնի տպարանում հրատարակվել են ավելի քան 660 անուն կրոնաեկեղեց., հայագիտ., մատենագիտ., բանահյուս., թարգման. և այլ գրքեր, «Արարատ» (1868-1919) հայագիտ. հանդեսը։

Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) գրքեր տպագրվել են 1876-ից։ 1-ինը Գևորգ Սանոսյանցի տպարանում լույս տեսած Ադոլֆ Դիստերվեգի «Սկզբունք երկրաչափութեան» թարգման. գիրքն է. մինչև դարավերջ նրա տպարանը լույս է ընծայել ևս 48 անուն գիրք։ Հայտնի էր Աբրահամ Մալխասյանցի տպարանը, որ գրքեր է լույս ընծայել 1892-ից։ 1895-ին այնտեղ հրատարակվել են Գարեգին Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը. 1794-1894» աշխատությունը, Ջիվանու «Աշըղ Ղարիբի...», «Շահ Դամայէլի...», «Քեարամի եւ Սուլիի...» սիրավեպերը՝ առանձին գրքերով, և Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը։ XX դ-ի սկզբին սկսել են գործել նաև Հակոբ Ղասաբյանցի, Հովհաննես Ափինյանցի և «Շիրակ» տպարանները, վերջինը 1904-20-ին հրատարակել է ավելի քան 65 անուն գիրք։ Ալեքսանդրապոլում 1876-1920-ին տպագրվել է շուրջ 320 անուն գիրք։

Երևանում 1-ին տպարանը հիմնել է Զաքարիա Հակոբյանը 1875-ին, որտեղ լույս է ընծայվել 1876-ի օրացույցը՝ իր հավելվածով (խմբ-հրատարակիչ՝ Աբգար Գուլամիրյանց)։ 1876-ին տպարանը հրատարակել է ևս 5 անուն գիրք։ 1879-ից գործել է Աբգար Գուլամիրյանցի տպարանը, որը մինչև 1895-ը հրատարակել է 24 անուն գիրք։ 1880-ից Երևանում սկսել է գրքեր տպագրել Էմին Տեր-Գրիգորյանցը. մինչև 1900-ը՝ 28 անուն։

1880-84-ին Երևանում լույս է տեսել տեղի 1-ին պարբ-ը՝ «Պսակը» (խմբ-հրատարակիչ՝ Վասակ Պապաջանյան), որն ուներ գրական, պատմ., մանկավարժ., ապա քաղ. և բանասիր. ուղղվածություն։ Նույն տպարանում 1880-ից հրատարակվել են նաև գրքեր, մինչև 1884-ը՝ 7 անուն։

1905-ից գործել է Հովհաննիսյանցի, 1907-ից՝ «Արշակ