արվ-ում հայ բազմադարյան մշակույթի հատկանշ. գծերը կամրջել է արդի խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, մարդասիր.՝ «սարյանական արվեստ», որտեղ գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչ. ժանրերի սահմաններն ընդլայնվել են լայնքով ու խորքով։ Եղիշե Թադևոսյանը զարգացրել է քնար․ բնանկարը, ստեղծել է մշակույթի գործիչների դիմանկարների շարք՝ պատկերված բնության ֆոնին («Կոմիտաս», 1935, ևն)։ Սեդրակ Առաքելյանի քնար․ բնանկարներին («Աշուն. Երևանի մի անկյուն», «Գարունը Երևանում», երկուսն էլ՝ 1926, ևն) բնորոշ են նուրբ գունաներդաշնակությունը և օրվա լուսագունային փոփոխությունները։ Նա առաջինն է ստեղծել ժամանակակից թեմաներով կոմպոզիցիաներ («Կուլտուրան՝ լեռներին», 1936, ևն)։
«Արդյունաբերական» բնանկարի ժանրը սկզբնավորել են Գ. Գյուրջյանը («Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», 1926, ևն), Փ. Թերլեմեզյանը («Ղափան. Պղնձաձուլման գործարան», 1929, «Ալավերդի», 1931, ևն)։
Ս. Աղաջանյանի՝ աշխատավորների ռեալիստ․ դիմանկարները («Վասիլը», «Քեռի Սեդրակը», երկուսն էլ՝ 1926, ևն), նաև Վահրամ Գայֆեճյանի («Փողոցը գիշերով», 1929, ևն) և ուրիշներ գործեր հայկ․ գեղանկարչությունը հարստացրել են կերպարային-ոճ. նոր ըմբռնումներով, ժանրային բազմազանությամբ, իրականության արտացոլման բազմակերպությամբ։
Հանրապետությունում քանդակագործության (հատկապես մոնումենտալ և դեկորատիվ) զարգացումը պայմանավորվել է ճարտ-յան առաջընթացով։ Երևանի գլխ․ հատակագծում (1924) ճարտ. Ալեքսանդր Թամանյանը մեծ տեղ է հատկացրել դեկորատիվ և թեմատիկ հարթաքանդակներին, հուշարձաններին, որոնք պետք է դառնային մայրաքաղաքի քաղաքաշինության կերպարային բաղադրամասը։ Այդ ծրագրով հուշարձաններ են դրվել Երևանում, Լենինականում և այլուր։ Միջնադարյան զարդարվ-ի ավանդույթներն ստեղծագործաբար կիրառվել են Կառավարական տան (1926-41, ճարտ.՝ Ա. Թամանյան, քանդ.՝ Սուրեն Ստեփանյան, նկարիչ՝ Տարագրոս) զարդաքանդակներում։ Այդ տարիների քանդ-յանը բնորոշ արտահայտչամիջոցներով են ստեղծվել ճարտ. Թորոս Թորամանյանի, նկարչուհի Մարիամ Ասլամագյանի (երկուսն էլ՝ քանդ.՝ Ա. Սարգսյան), Բանվորի, նկարիչ Տարագրոսի (երկուսն էլ՝ քանդ.՝ Ս. Ստեփանյան) և այլ դիմաքանդակներ, որոնք աչքի են ընկնում հոգեբ. կերտվածքի հարստությամբ։
Գրաֆիկայում սկզբում գերակշռել են քաղ․ պլակատն ու ծաղրանկարը (Ս. Առաքելյան, Կարո Հալաբյան, Միքայել Արուտչյան և ուր․)։ 1920-ական թթ-ի 1-ին կեսին Հ. Կոջոյանը, օգտվելով հայկ․ մանրանկարչության ոճաձևերից, ստեղծել է գրքի և հաստոցային գծանկարչության հրաշալի նմուշներ («Հայկական մունետիկ», 1921, «Սասունցի Դավիթ», 1922, Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ», 1925, Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի», 1933)։
1920-ական թթ-ին բեմանկարչ. ինքնատիպ գործեր են ստեղծել Գեորգի Յակուլովը, Մ. Արուտչյանը, Ստեփան Թարյանը, Մ. Սարյանը, Ա. Սարգսյանը, Երվանդ Քոչարը, Սերգեյ Արուտչյանը, Արմեն Չիլինգարյանը և ուր․, որոնց ձևավորումները յուրովի նպաստել են թատրոնի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։ Ճանաչված էին նաև Զ. Սիմոնյանը, Ռոբերտ Նալբանդյանը (Թիֆլիսի հայ դրամայի թատրոն), Մուշեղ Սաղյանը (Բաքվի հայկ․ թատրոն), Վասիլի Շերիշևը, Մելիքսեթ Սվախչյանը (Լենինականի դրամատիկ․ թատրոն)։
1932-ին ստեղծագործ․ խմբավորումների հիմքի վրա ստեղծվել է Նկարիչների միությունը։ 1938-ին կազմակերպվել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված ցուցահանդես, պատրաստվել են հոբելյան․ հրատ-ներ։ Ուշագրավ են էպոսի ռուս․ հրատ-յան համար Երվանդ Քոչարի նկարազարդումները՝