Էջ:Armenia Encyclopedia.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոսներով բազմաթիվ պիեսներ։ Սակավաթիվ բարձրարժեք բեմադրություններից են՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», «Աղբյուրի մոտ», Գուրգեն Բորյանի «Բարձունքներում» և այլն։

Թատերարվ-ի զարգացման նոր շրջափուլը պայմանավորել են հասարակական կյանքում կատարված տեղաշարժերը, գաղափար-գեղարվեստական երևույթների արժևորման նոր չափանիշները, լայնախոհ վերաբերմունքը արվի և գրակ-յան նկատմամբ։ Լավագույն անձնավորումներով հանդես են եկել Թ. Սարյանը, Լ. Զոհրաբյանը, Վաղարշ Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Կարպ Խաչվանքյանը, Մելինե Համամջյանը և ուրիշներ։ 1955-ից (Շիրվանզադեի «Նամուս» պիեսի բեմադրությունից հետո, ռեժ.՝ Վ. Աճեմյան) աչքի են ընկել դերասանների նոր սերնդի ներկայացուցիչները (Մետաքսյա Սիմոնյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Էդգար Էլբակյան, Վարդուհի Վարդերեսյան, Վլադիմիր Աբաջյան, Շահում Ղազարյան, Լուսյա Հովհաննիսյան, Մայիս Կարագյոզյան, Արմեն Խոստիկյան և ուրիշներ), որոնք իրենց գործունեությամբ խթանել են Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետագա վերելքը։ Թատրոններում ավելի հաճախ բեմադրվել են հայ հեղինակների պիեսներից՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» (Լենինականի դրամատիկ․ և Սունդուկյանի անվան թատրոններ), «Ա՜խ, ներվեր, ներվեր» (Երևանի երաժշտ. կոմեդիայի և Լենինականի դրամատիկ․ թատրոններ), Զորայր Խալափյանի «Օրորոցային» (Երևանի ռուս․ թատրոն), Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Երևանի դրամատիկ․ թատրոն), «Ավերված քաղաքի առասպելը», Գ. Հարությունյանի «Սրտի արատ» (երկուսն էլ՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն) և այլն։ Հաջողված ներկայացումներ են ստեղծվել նաև շրջ. թատրոններում։

Ուշագրավ կերպարներ են կերտել Գուժ Մանուկյանը, Լևոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը, Վիոլետա Գևորգյանը, Անահիտ Թոփչյանը, Էվելինա Շահիրյանը, Էմմա Վարդանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը և ուրիշներ։

1960-70-ական թթ-ին հայ ռեժ. արվ-ի զարգացման ընթացքը որոշել են գլխավորապես Վ. Աճեմյանը և Հրաչյա Ղափլանյանը։

Ժամանակաշրջանի թատերարվ-ին բնորոշ էր բեմ. մշակույթի մակարդակի ընդհանուր բարձրացումը, որը պայմանավորված էր մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած ռեժ-ների (Երվանդ Ղազանչյան, Մարատ Մարինոսյան, Գրիգոր Մկրտչյան, Զավեն Տատինցյան, Նիկոլայ Ծատուրյան, Վահե Շահվերդյան, Արմեն Խանդիկյան, Ա. Գրիգորյան և ուրիշներ) գործունեությամբ։

1970-90-ական թթ-ին ստեղծվել են բեմարվ-ի նոր օջախներ (Երևանի մնջախաղի, Երիտասարդական, Համազգային, Կամերային, Երաժշտական կամերային, Արտիստական, Կինոդերասանի, Մարիոնետների և այլ թատրոններ), որոնք հայկական թատերարվ-ը հարստացրել են նոր արտահայտչաձևերով ու միջոցներով։

Լևոև Հախվերդյան