Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոռու մարզում մորեխներից տարածված են անատոլիական ակրիդան, ձիուկներ, ծղրիդներից՝ կովկասյան իզոֆիան, պարադրիմադուզան, թևավոր գորշ ծղրիդը, իրիս աղոթարարը, առագաստավորների եվրոպ. տեսակներ (օր.՝ մնեմոզինա), դեղնաթիթեռները, կապտաթիթեռները, սատիրները, հաստագլխիկները, գիգենները, բվիկները։

Աղստև-Տավուշում լ-տափաստանային գոտին ձգվում է հանրապետության պետական սահմանի երկայնքով և ներկայացված է չոր տափաստաններով, կիսաանապատային առանձին կղզյակներով։ Ֆաունան կազմավորման փուլում է։

Լ-տափաստանային գոտին ընդգրկում է Սևանի ավագանի շրջանների հիմն, մասը։ Այն հարուստ է բազմաթիվ ստացիաներով։ Ցերեկային թիթեռներից հանդիպում են մախաոնը, ապոլլոնը, ավրորինա դեղնաթիթեռը, վանեսան, սադափաթիթեռները, կապտաթիթեռները, գիշերայիններից՝ բոժոժահյուսները, երկրաչափները և արջաթիթեռները։ Թաղանթաթևն երից բազմաթիվ են մենակյաց մեղուները, կրետորսորդները և այլն։ Շատ հարուտ է սարդակերպների ֆաունան, հանդիպում են խայտաբղետ կարիճը և կարշիա մորմը։ Տարածված են վերտիգո և էուքսինա սեռի փափկամարմինները։

Վայքում լ-տափաստանային գոտին բնորոշվում է չորային (քսերոֆիլ) բուսականությամբ, որը նման է Արարատյան դաշտի բուսականությանը։ Այստեղ հանդիպում են նաև կիսաանապատային և անտառային տեսակներ՝ Tridactylus variegates եռամատը, Acheta burdigalensis ծղրիդը, Melanotus brunneipes չրխկանը, Bruchidius gilvoides, Dicronychus equiseti ընդակեր բզեզները, Turanena scalaris փափկամարմինը։ Կան բնաշխարհիկ տեսակներ՝Trechus dzermukensis, Cardio- phorus pseudogramineus բզեզները, Cne- pha hajotsdzorensis երկթևները, Eumer hoferi transcaucasica թեփուկաթևները, Armenica disjuncta, Vertigo substriata, Euxina somchetica փափկամարմինները։

Լ-տափաստաններ կան նաև Զանգեզուրի հյուսիս-արևմուտքում։ Ֆաունան աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ և բնաշխարհիկ տեսակներով, ազգակցական կապեր ունի Արաքսի հովտի բնաշխարհիկ ֆաունայի հետ։ Անողնաշար կենդանիներից այստեղ հանդիպում են Incertana persica ծղրիդը, Chorthippus mistshenkoi մորեխը, երկթև Eusimulium quiltense megrichaense տեսակները, Euxina valen- tini, Euxina akramowskii խխունջները։

Տափաստանային գոտում հատկապես նվազում է երկկենցաղների և սողունների տեսակային կազմը։ Այստեղ պակաս վտանգավոր են թունավոր օձերը, օր.՝ տափաստանային իժը։ Սողուններից սովորական են հայկական ժայռային մողեսը (Darevskia armeniaca), Դալի ժայռային մողեսը (D. dahli), Վալենտինի ժայռային մողեսը (Լ. valentini), Նաիրյան ժայռային մողեսը (D. nairensis), զոլավոր մողեսը (Lacerta strigata), նրբագեղ օձաչք մողեսը (Ophisops elegans), հայկական լ-տափաստանային վահանագլուխիժը (Vipera erivanensis), Ռադդեի լեռն, իժը