մարզ․ և այլ բնույթի բազմաթիվ նոր պարբ-ներ («Ժամանակ», «Առավոտ», «Դաշինք», «Աշխատանք», «Մեր տարեցույցը», «Հայ գրականություն», «Մեհյան», «Նավասարդ» և այլն), պարբ-ներ են հրատարակվել նաև Վանում («Կոչնակ», «Կոտոշ», «Վան Տոսպ»), Կարինում («Հառաջ», «Ալիք», «Երկիր»), Տրապիզոնում («Գեղջուկ», «Մոծակ», «Պոնտոս»), Սեբաստիայում («Անդրանիկ», «Հողդար», «Նշտրակ»), Կեսարիայում («Շեփոր», «Բողբոջ», «Նոր սերունդ»), Խարբերդում («Եփրատ», «Պատանի»), Պարտիզակում («Պարտիզակ», «Փարոս»), Ամասիայում («Ամասիա») և այլ վայրերում։ Դրանք հիմնականում խմորատիպ են եղել և կարճ կյանք են ունեցել։ Այս շրջանում մամուլում մեծ տեղ է հատկացվել երիտթուրք. հայահալած քաղաքականությանը, անդրադարձել են նաև արևելահայ հատվածի և գաղթավայրերի հայության հետ արևմտահայության ազգ-հոգևոր կապերին։ Մեծ առաջընթաց է ապրել երգիծ. մամուլը։
Ավելի քան 8 տասնամյակի պատմություն ունեցող արևմտահայ մամուլը Մեծ եղեռնից հետո դադարել է գոյություն ունենալուց։
Արևելահայ անդրանիկ պարբ-ը՝ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, լույս է տեսել 1816-ին Աստրախանում (ընդամենը 8 ամիս), տպագրել է լուրեր միջազգային իրադարձությունների, ինչպես նաև հարևան երկրների հետ առևտր. հարաբերությունների մասին։ Հաջորդը քաղաքական, բանասիր., մշակութային «Կովկաս» (1846-47, Թիֆլիս) շաբաթաթերթն է, որը, լինելով Կովկասի փոխարքայության պաշտոնաթերթի հայերեն տարբերակը, հիմք է դրել տարածաշրջանում ազգային լիարժեք լրագրության։ 1850-51-ին Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ Թիֆլիսում հրատարակվել է քաղաքական, առևտր. և բանասիր., Կովկասում աշխարհաբար առաջին պատկերազարդ շաբաթաթերթը՝ «Արարատը»։
Հայ մամուլի պատմության՝ հասարակական կարծիքի սերտաճման փուլում (1850-80-ական թթ.) սոցիալական հակամարտությունների խորացման հետևանքով խիստ սրվել է գաղափարաքաղաքական պայքարը։ Մամուլը դարձել է հաս-քաղաքական հայացքների դրսևորման յուրահատուկ միջավայր։ Այս շրջանում իրենց գիտամանկավարժ. գործունեությունն են ծավալել լուսավորիչ-ժողովրդավարներ Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել Նալբանդյանը, որոնք ծրագրել էին կրթել ու լուսավորել հայ ժողովրդին և դուրս բերել նրան դարավոր ընդարմացումից։
Հայ իրականության մեջ լուսավոր․ շարժման առաջնեկ ու ջահակիր «Հյուսիսափայլը» (1858-64, Մոսկվա), Մ. Նազարյանի խմբագրությամբ և Մ. Նալբանդյանի ակտիվ աշխատակցությամբ, հետևող. պայքար է ծավալել հանուն ազգային ինքնաճանաչման և համախմբման, աշխարհաբարի հիմնավորման, թարգմ. գրակ-յան ավանդույթների հաստատման, գրաքննադատ․ դպրոցի ստեղծման, մանկավարժ․ մտքի մշակման և այլ ասպարեզներում նորի ու առաջավորի տեղայնացման համար։ «Հյուսիսափայլը» դաս. մակարդակի է հասցրել լուսավոր-ժողովրդավարական հրապարակախոսությունը, անգնահատելի ներդրում կատարել երիտասարդ գրական ուժերի դաստիարակության, հայ նոր գրակ-յան զարգացման, ազգային մշակույթի հարըստացման և նորացման ուղղությամբ։ «Հյուսիսափայլով» արևելահայ լրագրության օրինաչափ զարգացման ու վերելքի սկիզբն է դրվել, որը պայմանավորված էր հատկապես հայ լուսավորիչների մշակած համազգային լուսավոր․ ծրագրերի կենսունակությամբ ու արդիականությամբ։
1860-ական թթ-ին են գործել նաև եկեղեցապահպանող. հոսանքի ներկայացուցիչներ Ստեփանոս Մանդինյանցը, Մսեր և Զարմայր Մսերյանները, Գաբրիել Այվազովսկին, որոնք նույնպես հանդես են եկել ազգի լուսավորության և առաջընթացի, ժողովրդի բարոյական կատարելագործման իրենց ծրագրերով։ Սակայն նրանց պարբ-ները՝ «Մեղու Հայաստանի» (1858-62, Թիֆլիս), «Ճռաքաղ» (1858-62, Մոսկվա), «Մասյաց աղավնի» (1855-58, Փարիզ, 1860-65,