Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/777

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

78,50 էր, եվրոպ. երկրներինը՝ 363,23, Ասիայինը՝ 74,22։

Ներկայումս ՀՀ-ում պաշտոնապես գրանցված շուրջ 250 անուն պարբ-ներից լույս են տեսնում մոտ 200-ը։ Առավել մեծ տպաքանակով հրատարակվում է հաս-քաղաքական մամուլը, որոնցից են «Հայաստանի Հանրապետություն» (խմբ.՝ Տիգրան Ֆարմանյան) պաշտոն․ օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիի» (ռուսերեն) երկօրյան (երկուսն էլ՝ 1990-ից), ՍԻՄ-ի «Իրավունք» (1989-ից, խմբ.՝ Հովհաննես Գալաջյան) երկօրյան, ՀՀԿ-ի «Հանրապետական» (2003-ից) հանդեսը և այլն, անկախ պարբ-ներից՝ «Հայաստան» (1920-ից) շաբաթաթերթը, «Գոլոս Արմենիի» (1934-ից, մինչև 1990-ը՝ «Կոմունիստ», խմբ.՝ Ֆլորա Նախշքարյան), «Նովոյե վրեմյա» (1992-ից, երկուսն էլ՝ ռուսերեն) երկօրյա թերթերը, «Ազգ» (1991-ից, խմբ.՝ Հակոբ Ավետիքյան), «Առավոտ» (1994-ից, խմբ.՝ Արամ Աբրահամյան), «Չորրորդ ինքնիշխանություն» (1996-ից, մինչև 2009-ը՝ «Չորրորդ իշխանություն», խմբ.՝ Շողեր Մաթևոսյան), «Հայոց աշխարհ» (1997- ից, խմբ.՝ Գագիկ Մկրտչյան), «Հայկական ժամանակ» (1999-ից, խմբ.՝ Նիկոլ Փաշինյան), «Հրապարակ» (2008-ից), «Ժողովուրդ» (2011-ից) օրաթերթերը, «Ավանգարդ» (1923-ից), «168 ժամ» (2004-ից), «Իրատես-Դե ֆակտո» (2008-ից) եռօրյա թերթերը և այլն։

Հրատարակվում են նաև գիտակրթ՝ «Կրթություն» (1932-ից, մինչև 1989-ը՝ «Սովետական դպրոց»), ԳԱԱ-ի «Գիտություն» (1993-ից) թերթերը, «Լրաբեր հասարակական գիտությունների» (1943-ից), «Էջմիածին» (1944-ից), «Բանբեր Մատենադարանի» (1956-ից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958-ից), «Իրան-Նամե» (1993- ից), «Կանթեղ» (2001-ից), «21-րդ դար» (2003-ից), «Գիտության աշխարհում» (2005-ից), «Վեմ» (2009-ից) և այլ հանդեսներ, գրական-գեղարվեստական, մշակութային՝ ՀԳՄ-ի «Գրական թերթ» (1932-ից) շաբաթաթերթը, «Նորք» (1933-ից, մինչև 1988-ը՝ «Սովետական գրականություն»), «Լիտերատուրնայա Արմենիա» (1958-ից, ռուսերեն), «Գարուն» (1967-ից), ՀՆՄ-ի «Կերպարվեստ» (2003-ից) և այլ հանդեսներ, մանկապատանեկան՝ «Աղբյուր» (1923-ից, մինչև 1991-ը՝ «Պիոներ»), «Կանչ» (1925-ից, մինչև 1990-ը՝ «Պիոներ կանչ»), «Ծիծեռնակ» (1965-ից), «Մուլտիշոկ» (2008-ից), «Ուրախ գնացք» (2009-ից), «Հայ ասպետ» (2011-ից) և այլ պարբ-ներ, իրավաբ.՝ «02» (1990-ից) շաբաթաթերթը, «Օրինականություն» (1997-ից), «Օրենք և իրականություն» (2000-ից) հանդեսները և այլն, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ «Հայ զինվոր» (1993-ից) շաբաթաթերթը, «Հայկական բանակ» (1995-ից) հանդեսը, մարզ.՝ «Շախմատային Հայաստան» (1972-ից), «Ֆուտբոլ 365» (1992-ից), «Ֆուտբոլ +» (1996-ից), առողջապահական՝ «Առողջապահություն» (1956-ից), «Առողջապահության լրատու» (1998-ից) և այլն , երգիծ.՝ «Ոզնի» (1954-ից), ժամանցային-տեղեկատվ.՝ «9-րդ հրաշալիք» (1994-ից), «Այբ-ֆե» (2002-ից) և այլ պարբ-ներ, տնտեսական և գործարար շրջանների գիտավերլուծ. ու տեղեկատվ. «Ագրոլրատու» (1951-ից, մինչև 1997-ը՝ «Ռանչպար»), «Եթեր» (1957-ից, մինչև 1994-ը՝ «Եթերում է Երևանը», 1994-ից՝ նաև ռուսերեն՝ «Էֆիր»), «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» (1997-ից), «Գործարար աշխարհ» (1990-ից), «Սահմանադրական դատարանի տեղեկագիր» (1998-ից), «Հայաստան, ֆինանսներ և էկոնոմիկա» (1999-ից), «Քաղաքացիական ծառայություն» (2003-ից), «Օրակարգ» (2011-ից) և այլ պարբ-ներ։

ՀՀ մարզերում լույս են տեսնում շուրջ 40 անուն պարբ-ներ. Շիրակում՝ «Հինգշաբթի» (1997-ից) երկշաբաթաթերթը, «Գյուղաշխարհ» (1999-ից) ամսաթերթը, «Գյումրի-ասպարեզ» (2011-ից) օրաթերթը, Լոռիում՝ «Լոռու մարզ» (1931-ից) օրաթերթը, ՀԳՄ մարզային բաժանմունքի «Երկունք» (1997-ից) պաշտոնաթերթը, «Թումանյանական աշխարհ» (1931-ից), «Լուսարձակ» (1964-ից), «Վանաձորյան խճանկարներ» (2000-ից) անկախ շաբաթաթերթերը, Գեղարքունիքում՝ «Սևան» (1939-ից), «Գեղամա աշխարհ» (1996-ից), Սյունիքում՝ «Զանգեզուր» (1934-ից), «Սյունյաց աշխարհ» (1996-ից), «Կամք» (2006-ից, բոլորն էլ՝ Գորիս), «Որոտան» (1997-ից), «Գրական Սյունիք» (2010-ից, երկուսն էլ՝ Միսիան), Արմավիրում՝ «Արմավիր» (1996-ից), «Հայրենականչ» (2001-ից), «Մեծամոր» (2006-ից), Արագածոտնում՝ «Թալինի աշխարհ» (1932-ից), «Արտին» (2001-ից), «Կանթեղ Արագածի» (2006-ից), Վայոց ձորում՝ «Ջերմուկ» (1931-ից), «Վայոց ձոր» (1996-ից), «Վարդաձոր» (2002-ից), Արարատում՝ «Արարատ», «Արտաշատ» (երկուսն էլ՝ 1996-ից), Տավուշում՝ «Տավուշ»