Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հս. անտառների անողնաշար կենդնիների ֆաունան կարևոր նշանակություն ունի էկոհամակարգում։ Ծագումով այն զգալի չափով նման է եվրոպ., կովկասյան, պալեարկտիկայի անտառային ֆաունաներին։ Լավ են ուսումնասիրված Լոռի-Փամբակի անտառների միջատները։ Բացատներում բազմաթիվ են մորեխները, փոքրիկ ձիուկները, վառ կարմիր թևերով ճթթանները։ Սոճուտներում հանդիպում են Cidaria firmata, Bupalus piniarus թիթեռները, Salpingus casta- neus, Hypophleus pini բզեզները։

Աղստև-Տավուշում անտառներն զբաղեցում են հս և հս-արմ. հիմն. մասը։ Ֆաունան գլխավորապես կազմված է միջերկրածովային, կովկասյան, եվրոպ., եվրո-սիբիր., արևելամիջերկրածովային կենդանատեսակներից։ Առավել ուշագրավ է Աղստև գետի միջին հոսանքի և նրա վտակների ֆաունան։ Հայտնաբերված են հազվագյուտ և քիչ հայտնի տեսակներ՝ Isophya bivittata ծղրիդները, Cardiophorus somcheticus, Stenagostus probosus, Otiorrynchus nemorosus, Phyllodrepa alutacae բզեզները, Eusimulium murvanidzei երկթևները, Torymus macropterus թաղանթաթևները, Phenococcus mespili կոկցիդները, Vertigo pusilla, Chondrina elienta caucasica, Armenica griseofusca փափկամարմինները։

Սևանի ավազանում հանդիպում են չոր անտառների կղզյակներ, սակայն դրանց բնորոշ ֆաունան բավարար ուսումնասիրված չէ։ Տարածքը հարուստ է արհեստական անտառային տնկարկներով։ Ֆաունան հիմնականում կազմված է լայնորեն տարածված տեսակներից։

Վայքում հանդիպող որոշ անտառային տեսակներ տարածված են նաև լ-տափաստանային գոտում։

Զանգեզուրում անտառային գոտին զբաղեցնում է հվ-արևելքը. բնութագրվում է հարուստ ֆաունայով։ Տեսակային կազմով այն խիստ տարբերվում է Լոռի-Փամբակի և Աղստև-Տավուշի անտառային ֆաունայից։ Այստեղ գերակշռում են հնագույն Միջերկրածովային, Իրանա-Թուրանական, Ղրիմ-Կովկասյան և Կովկասյան ծագում ունեցող տարրերը։ Ֆաունան ինքնատիպ է, սակայն բավարար չափով ուսումնասիրված չէ։

Անտառային գոտում հանդիպող երկկենցաղներից և սողուններից են Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea schelkovnikovi), կանաչ (Lacerta viridis), ճարպիկ (L agilis) և միջին (L.media) մողեսները, կոտրտվող իլիկամողեսը (Anguis fragilis), ավստր. պսակաօձը (Coronella austriaca), քառաշերտ սահնօձը (Elaphe quatorlineata), ջրային (Natrix tessellata) և սովորական (N. natrix) լորտուները։ Առանձին՝ մեկուսացած հատվածներում հանդիպում են նաև հայկական իժը (Vipera raddei), մարգագետնային մողեսը (Lacerta praticola), Դալի (Darevskia dahli) և հայկ. (D. armeniaca) կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը (Elaphe hohenackeri), Խոսրովի արգելոցում սովորական է անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։

Լայնորեն տարածված է ճնճղուկանմանների կարգի 42 տեսակ, նաև անտառային աղավնին (Columba palumbus), երկարակտուց խոշոր անտառակտցարը (Scolopax rusticola), ճնճղուկազգիներից՝ ճայը (Corvus monedula), պիրոլը (Oriolus oriolus), կեռնեխների մի քանի տեսակներ՝ կանաչ սերինոսը (Carduelis chloris), ճանճորսը (շատ տեսակներ) և այլն, գիշատիչ թռչուններից՝ ցախաքլորաորսը (Accipiter gentilis), կրետակերը (Pernis apivorus), գաճաճ արծիվը (Hieraaetus pennatus), կովկասյան լորաճուռակը (Accipiter nisus), խոշոր լեշակերներից՝ սև անգղը (Aegypius monachus) և գառնանգղը (Gypaetus barbatus)։ Գիշերները որս են անում անտառաբուն (Strix aluco), ականջավոր բուն (Asio otus) ևն:

Առավել բնորոշ կաթնասուններից են այծյամը (Capreolus capreolus), վարազը (Տատ scrofa), սկյուռը (Sciurus anomalus), քնամոլը (Dyromys nitedula), անտառային մուկը (Apodemus sylvaticus) ևն, սրընչակների մի քանի տեսակներ, օր.՝ Շելկովնիկովի կուտորան (Neomys schelkovnikovi), սպիտակափոր ոզնին (Erinaceus concolor), շիկակարմիր իրիկնաչղջիկը (Nictalus noctula), ուշաթռիչք մաշկեղ չղջիկը (Eptesicus serotinus)։ Սմբակավորներից հանդիպում են այծյամը, վարազը, ժայռերի մեջ՝ բեզոարյան այծը։ Գիշատիչներից տարածված են գորշուկները (Meles meles), քարակզաքիսը (Martes foina) և գորշ արջը (Ursus arctos syriacus), կրծողերից՝ անտառային քնամոլը (Dryomys nitedula), անտառային մուկը (Sylvaemus sylvaticus)։