Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/820

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքաշին. ու բնապահպան. լուրջ հիմնախնդիրներ։ Երևանը զարգացել է քաղաքի կենտրոնի հատակագծման ու կառուցապատման 1974-ի մանրամասն նախագծով (հաստատվել է 1982-ին)՝ բացի հս-հվ. առանցքից, նաև հարավ-արմ. ուղղությամբ, որը կենտրոնը կապում է Հրազդանի կիրճի հետ։ 1985-ից սկսվել է Երևանի գլխավոր հատակագծի 5-րդ մշակումը (2005, հեղ-ներ՝ Գուրգեն Մուշեղյան, Արտյոմ Ալոյան, Պետրոս Սողոմոնյան, Էդուարդ Ստեփանով, Միքայել Վերմիշև, Լիանա Կոջոյան, Հենրիկ Կրիշչյան), որի հիմն․ նպատակը քաղաքի հետագա հախուռն աճը կանխելն էր, վնասակար արդյունաբերական ձեռնարկությունները քաղաքից դուրս բերելը, նրա բնապահպան. ու սան. վիճակը և երթևեկությունն ու միջշրջ. կապերը բարելավելը, բնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելը, ազգային ճարտ-ն արդիական ձևերով ու համակարգերով հարստացնելը։ Համաշխ. տնտեսական ճգնաժամի, սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով հնարավոր չէր նախատեսված բոլոր խնդիրները լիարժեքորեն լուծել, որով էլ պայմանավորվել է գլխավոր հատակագծի ճշգրտումն ու վերանայումը 2011-ից։

Երևանի զարգացման բոլոր փուլերում քաղաքն ինտենսիվորեն կառուցապատվել է բնակելի ու հասարակական շենքերի խոշոր համալիրներով, բացվել են նոր մայրուղիներ և հրապարակներ։ Համալիր կառուցապատման օրինակներ ի հայտ են եկել 1-ին գլխավոր հատակագծին զուգահեռ. 1920-30-ական թթ-ին սկսվել է ներկայիս Հանրապետության հրապարակի կառուցապատումը, ձևավորվել են Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկը (1927-28, ճարտ.՝ Նիկողայոս Բունիաթյան), Կաուչուկի կոմբինատի բնակելի թաղամասը (1932-34, ճարտ-ներ՝ Գևորգ Քոչար, Մ. Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, Սամվել Սաֆարյան), ուսանող․ թաղամասում կառուցվել են մի շարք հանգուցային շենքեր։

Հանրապետության հրապարակից հարավ-արմ. պուրակն է՝ 2750 շատրվանով, ապա՝ Շահումյանի անվան հրապարակը՝ Ս. Շահումյանի հուշարձանով (1931, քանդ.՝ Սերգեյ Մերկուրով, ճարտ.՝ Իվան Ժոլտովսկի), այնուհետև՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակը՝ Ա. Մյասնիկյանի հուշարձանով (1981, քանդ.՝ Արա Շիրազ, ճարտ.՝ Ջիմ Թորոսյան), Ռուսաստանի հրապարակը՝ քաղաքապետարանի (2008, ճարտ-ներ՝ Ջ. Թորոսյան, Ռոլանդ Մարտիրոսյան), Մոսկվայի տան (2007, ճարտ-ներ՝ Լևոն Վարդանյան, Իսահակ Ներսիսյան), «Երևան-Պլազա» բիզնես կենտրոնի (2009) շենքերով, և Հաղթանակի կամուրջը (1951, ճարտ-ներ՝ Արտաշես Մամիջանյան, Աշոտ Ասատրյան, ճարտարագետ՝ Սիմոն Հովնանյան), Հրազդանի կիրճը, գինու գործարանի մառանները (1938, ճարտ-ներ՝ Գ. Քոչար, Ռաֆայել Իսրայելյան, 1945-63, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան, 2010, ճարտ-ներ՝ Ռ. Իսրայելյան, Սարգիս Սարդարյան) և կոնյակի գործարանը (1933, ճարտ.՝ Հ. Մարգարյան, 1970-ական թթ., ճարտ-ներ՝ Բաղդասար Արզումանյան, Սերգեյ Ներսիսյան)։

2010-ին բացվել է Հյուսիսային պողոտան, որն Ազատության հրապարակը՝ օպերայի և բալետի թատրոնի շենքով (1926-53, ճարտ.՝ Ա. Թամանյան), կապում է Հանրապետության հրապարակին։ Կառուցվել են պողոտայի շարունակությունը դեպի Հայաստանի պետականությանը նվիրված հուշարձան-կոթողը (1967, ճարտ-ներ՝ Ջ. Թորոսյան, Սարգիս