Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/825

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին Կոմիտասի երգչախմբի (Գևորգյան ճեմարանի 85 սան) համերգը (1906) և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը՝ հեղինակի բեմադրությամբ (1913)։

Խորհրդային տարիներին Երևանը դարձել է հայ երաժշտ. մշակույթի կենտրոն։ 1921-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվել է երաժշտ. ստուդիա, որը 1923-ին վերակազմավորվել է կոնսերվատորիայի (1948-ից՝ Կոմիտասի անվան)։

Ձևավորվել է հայ կոմպոզիտոր. դպրոցը, որի ավագ սերնդի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի, Սպիրիդոն Մելիքյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կարո Զաքարյանի, Միքայել Միրզայանի գործունեությունն էապես նպաստել է երաժշտարվ-ի զարգացմանը։

Կոնսերվատորիայի ստեղծագործ. դասարանի բացումը (1930) և Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) հիմնադրումը (1932) խթանել են ազգային կոմպոզիտոր. դպրոցի վերելքը, մեծ ավանդ ունեն նաև Հարո Ստեփանյանը, Գրիգոր Եղիազարյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և ուրիշներ։

Կատարող. արվ-ի զարգացումը սերտորեն կապված է երաժշտաուսումնական հաստատությունների, Հայֆիլհարմոնիայի (1932, 1976-88-ին՝ Հայհամերգ), օպերայի և բալետի թատրոնի (1933), պետական ակադ. երգչախմբի (1937), Երգչախմբային ընկերության (1958, 1987-ից՝ Երաժշտ. ընկերություն), փողային նվագախմբի (1964), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի երաժշտ. կոլեկտիվների գործունեության հետ։

Կամերային, վոկալ, գործիքային և երգեհոնային երաժշտության կենտրոն է Կամերային երաժշտության տունը (1977), հանդիսավոր երեկոների, երաժշտ. տոնակատարությունների համար է նախատեսված Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (1984) համերգային սրահը (համերգներ են տեղի ունենում նաև մարզասրահում)։

1968-ից ավանդաբար անցկացվում է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարությունը, որի համար գրվել է «Էրեբունի-Երևան» (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի) երգը (հետագայում՝ Երևանի օրհներգը)։

Երաժշտ. մշակույթի կենտրոններից են նաև Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ և Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահները, Ա. Սպենդիարյանի (1967), Ա. Խաչատրյանի (1984) տուն-թանգարանները, Մանկ. ֆիլհարմոնիան (1994, 1956-94-ին՝ Դպրոցականի ֆիլհարմոնիա, 2002-ից՝ Յուրի Բախշյանի անվան), «Նարեկացի» արվ-ի միությունը (2004), «Մալխաս» ջազ-ակումբը (2006), «Գաֆեսճյան» արվ-ի կենտրոնը (2009) և այլն։ Երևանում գործում են երաժշտ. և արվ-ի 25 դպրոց, Ռ. Մելիքյանի անվան երաժշտ. (1923, 2006-ից՝ քոլեջ), Ա. Բաբաջանյանի անվան երաժշտ. մանկավարժ. (1967, 2005-ից՝ քոլեջ) ուսումնարանները, էստրադային և ջազային արվ-ի պետական քոլեջը (1996, 1985-96-ին՝ Հայհամերգի էստրադային ստուդիա), Հանրային ռադիոյի «Արևներ» անսամբլը (1978), «Արձագանք» ստուդիան (1990), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (1993) և «Սպեղանի» (1996) երգչախմբերը, Հայաստանի երգի պետական թատրոնը (1994), «Էմի-Բի» պրոդյուսեր. կենտրոնը (1999) և այլն։

Երևանում պարբերաբար կազմակերպվում են մանկ. երաժշտության շաբաթներ, երգչախմբային արվ-ի, Յոհան Սեբաստիան Բախի անվան կամերային երաժշտության, «21-ի հեռանկարներ» («Երևանյան հեռանկարներ»), «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» դաս. երաժշտության միջազգային փառատոներ, Ա. Խաչատրյանի անվան երաժիշտ-կատարողների, Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ամենամյա, Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների մրցույթ-փառատոներ, «Ակորդ», «Ազգային երաժշտական», «Ոսկե քնար», «Թոփ-10» մրցանակաբաշխություններ, բացօթյա համերգներ