թթ-ին Երևանում Արտաշես Հակոբյանի ղեկավարությամբ գործել է կայուն թատերախումբ (Ա. Սարգսյան, Ա., Փ. և Զ. Մելյաններ, Վ. և Ս. Մադաթյաններ, Ե. Ղորղանյան, Թ. Դեկարխանյան և ուր.)։ 1870-80-ական թթ-ին Երևանի թատրոնը նույնպես դարձել է հյուրախաղային կենտրոն։ 1884-ից այստեղ հանդես են եկել պրոֆեսիոնալ դերասաններ Սաշա և Ալմա Սաֆրազյանները, Զաբելը, Արամ Վրույրը, Պայծառ Ֆասուլաճյանը, Գևորգ Պետրոսյանը, նաև Հովհաննես Աբելյանի թատերախմբերը։ Ներկայացումները խաղացել են Քաղաքային ակումբում, «Ջանփոլադյան թատրոնում» (հիմն.՝ 1907), «Ապոլլո» կինոթատրոնում և այլուր։
1878-ից Երևանում խաղացել են նաև ռուս. ներկայացումներ։
1916-ին Սիրանույշի և Հ. Աբելյանի մասնակցությամբ ներկայացվել են հատվածներ Վ. Շեքսպիրի «Համլետ», «Լիր արքա» պիեսներից։ 1919-ին Վարդան Միրզոյանը բացել է ստուդիա, որը 1921-ին պետականացվել և դարձել է խորհրդային առաջին թատեր. կենտրոնը։ Նույն թվականին հինադրվել է Հայաստանի Առաջին պետթատրոնը (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)։ 1924-25-ին գործել է Հեղափոխության, 1931-36-ին՝ Մաքսիմ Գորկու անվան բանվոր., 1928-89-ին՝ ադրբ. թատրոնը։ 1940-ին կազմակերպվել է Հայկական թատեր. ընկերությունը (1987-ից՝ ՀԹԳՄ)։ 1930-ական թթ-ից գործող թատեր. տեխնիկումի հիման վրա ստեղծվել է Երևանի թատեր. ինստ-ը (1944, այժմ՝ ԵԹԿՊԻ)։
1935-ին բացվել է թատեր. թանգարանը (Հայաստանում առաջին պետական թանգարանը), որը, միավորվելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտ. կաբինետի հետ, վերակազմավորվել է Եղիշե Չարենցի անվան գրակ-յան և արվ-ի թանգարանի։ Երևանում գործում են Պատանի հանդիսատեսի (1929-ից), Տիկնիկային (1935-ից), Ռուս. դրամատիկ. (1937- ից), Երաժշտ. կոմեդիայի (1942-ից), Դրամատիկ. (1969-ից, հիմնադիր և գլխավոր ռեժ.՝ Հրաչյա Ղափլանյան), Մնջախաղի (1974-ից, հիմնադիր և գեղարվեստական ղեկ.՝ Ա. Փոլադով), Կամերային (1981-ից, ԵՊԻ Ուրախների և հնարամիտների ակումբի հիման վրա), Մարիոնետների (1987-ից), Համազգային (1991-ից, հիմնադիր և գեղարվեստական ղեկ.՝ Սոս Սարգսյան), Արտիստական (1992-ից, հիմնադիր և գեղարվեստական ղեկ.՝ Մհեր Մկրտչյան, 1994-ից՝ Մ. Մկրտչյանի անվան), «Մետրո» (1992-ից), 1990-ական թթ-ից՝ նաև «Սոնետ», «Փյունիկ», «Նորք», «Գոյ», «Ոզնիներ», «Ագուլիս», «Արիոն» և այլ թատրոններ։ 1980-ին կինոռեժ. Հենրիկ Մալյանը հիմնադրել է Կինոդերասանի թատրոն-ստուդիան (1988-ից՝ Հ. Մալյանի անվան թատրոն)։
1990-ականների կեսերից ավանդույթ է դարձել մասնավոր (անտրեպրիզային) ներկայացումների կազմակերպումը (ռեժ-ներ՝ Արտաշես Հովհաննիսյան, Հակոբ Ղազանչյան, Արամ Սուքիասյան, Նարեկ Դուրյան, Սերժ Մելիք-Հովսեփյան, Արթուր Սահակյան, Վարդան Պետրոսյան և ուր.), որոնք հաստատուն տեղ են գրավել խաղացանկային-ծրագրային ներկայացումների կողքին։
Թատեր. կադրեր են պատրաստել նաև Գ. Սունդուկյանի անվան և Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնների ստուդիաները։ Երևանում կազմակերպվում են Շեքսպիրյան (1944-ից, ընդհատումներով), Մոնո (2003-ից, երկուսն էլ՝ ղեկ.՝ Հ. Ղազանչյան), Մնջախաղային (2001-ից, ղեկ.՝ Ժիրայր Դադասյան) ներկայացումների և այլ փառատոներ, հյուրախաղերով հանդես են գալիս թատերախմբեր և անհատ դերասաններ արտերկրից։
Տես նաև Թատրոն:
Կինեմատոգրաֆի մասին առաջին անգամ հիշատակվել է 1910-ին։ Վ. Գագուան և Բ. Ջանիբեկովը դիմել են Երևանի գավառապետին «Իլյուզիոն» կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու թույլտվության համար (հինը վառվել էր)։ Մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը Երևանում գործել են նաև «Ապոլլո» (հետագայում՝ «Պրոլետար»), Ավանեսովի և Խաչատուրովի կինոթատրոնները։
1923-ին ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ կինոթատրոններն ազգայնացվել են։ Նույն թվականին Երևանում բացվել է «Պետկինո» ամառային, 1924-ին՝ «Նաիրի» կինոթատրոնը։ 1937-ին բացվել է