Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/838

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրթամշակութային հաստատություններ։ Գործում են 56 նախադպրոց., 118 հանրակրթական (6 ավագ, 107 միջնակարգ, 5 հիմն.), 2 հատուկ, 1 արհեստագործ., 10 երաժշտ., 22 գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, 2 մանկապատանեկան հոգևոր-մշակութային կենտրոններ, 2 ոչ պետական բուհեր (Արավիրի՝ «Արարատ», Էջմիածնի՝ «Գրիգոր Լուսավորիչ»), 21 գրադարան, մշակույթի 11 տուն, 9 թանգարան և 1 պատկերասրահ, Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագր. պայքարի պատմության ազգ., Մեծամորի ու Զվարթնոցի հնագիտական թանգարանները։

Մարզում կան 61 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (407 բժիշկ և 1141 միջին բուժաշխատող)։

Սարդարապատ գյուղի մոտ 1918-ի մայիսի 22-28-ը տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ 1968-ին կառուցվել է հուշահամալիր։

Մարզը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Արմավիրի թեմի կազմում, առաջնորդանիստը Էջմիածնի Սբ Աստվածածին եկեղեցին է (2000-ից թեմակալ առաջնորդն է Տեր Սիոն եպս. Ադամյանը)։

Պատմաճարտ. հուշարձաններից են Արգիշտիխինիլի հնավայրը (մ. թ. ա. 776), Երվանդունիների թագավորության Արմավիր (մ. թ. ա. IV դ. - մ. թ. 68) և Երվանդաշատ (մ. թ. ա. III դ., Արաքսի և Ախուրյանի միախառնման վայրում) մայրաքաղաքների ավերակները, Մեծամորի հնադարյան մետաղաձուլարանը (մ. թ. ա. III հազարամյակ), նեոլիթ-էնեոլիթյան (Թեղուտ), վաղբրոնզեդարյան (Մոխրաբլուր), բրոնզեդարյան (Մեծամոր), ուրարտ. (Արագած), հելլենիստ. (Փարաքար) ժամանակաշրջանների կառույցներ ու բնակատեղիներ, Զվարթնոց տաճարի ավերակները և Թարգմանչաց վանքը (երկուսն էլ՝ VII դ.), հին հեթանոս. Բագարան կենտրոնը (հիմն.՝ մ. թ. ա. II դ.), Մուսա լեռան և Սարդարապատի հերոսամարտերի հուշահամալիրները (տես նաև Թանգարաններ

Քաղաքները

Արմավիր (հիմն.՝ 1931, մինչև 1935-ը՝ Սարդարապատ, 1935-95-ը՝ Հոկտեմբերյան, ք.՝ 1947-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 48 կմ հյուսիս-արմ.՝ նույնանուն պատմ. մայրաքաղաքի ավերակներից ոչ հեռու։ Նախկինում քաղաքի մերձակայքում՝ Նոր Արմավիր գյուղի մոտ, Սարդարապատ բերդն էր, որը 1819-ին կառուցել է Երևանի սարդարի եղբայր Հասան խանը։ Բնակեցվել է հիմնականում Բայազետից և Արճեշից եկած մոտ 500 տուն հայերով։ 1827-ին ռուս․ զորքերը Կրասովսկու հրամանատարությամբ գրավել են բերդը։ Հայ բնակչությունը կարճ ժամանակամիջոցում տեղափոխվել է մոտակա գյուղեր, և այն աստիճանաբար ամայացել է, խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո (մինչև 1930-ը) բնակավայր էր Էջմիածնի գավառում, 1930-91-ին՝ Հոկտեմբերյանի շրջկենտրոնը։

Տարածքը 8,51 կմ² է, բն.՝ 34,0 հզ. (2012)։ Քաղաքում հաստատվել են Արևմտյան Հայաստանից բռնագաղթածների սերունդները, Ջավախքից, Շիրակի մարզից և այլ վայրերից տեղափոխված հայեր, ինչպես նաև ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ և ուրիշներ։

Առաջին ձեռնարկությունը՝ բամբակազտիչ