Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/840

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1441-ի մայիսից Հայոց կաթողիկոսությունը վերահաստատվել է Վաղարշապատում, որտեղ գործում է ցայսօր։

Վաղարշապատը՝ Մայր աթոռ Սբ Էջմիածնով, համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է։

Քաղաքում զարգացած են գինու, պահածոների, սարքաշին. արդ-յան ճյուղերը։

Գործում են 14 հանրակրթական, 2 երաժշտ., գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ., պետական նախադպրոց․ կենտրոններ, քոլեջ, «Գրիգոր Լուսավորիչ» ոչ պետական համալսարանը, կրթահամալիր, Շառլ Ազնավուրի անվան դրամատիկ․ թատրոնը, Մայր աթոռ Սբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը (հանրապետության միակ հոգևոր բուհն է, հիմն.՝ 1884, բուհի կարգավիճակով գործում է 1996-ից), ՀԱՊ-ի մասնաճյուղը, Խորեն Տեր-Հարությանի անվան պատկերասրահը, Մայր տաճարին առընթեր եկեղեցապատմ., Ալեք և Մարի Մանուկյան Գանձատունը (2007-ին թանգարանի բակում են ամփոփվել նրանց աճյունները), Արշիլ Գորկու, Մանուկ Աբեղյանի թանգարանները, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը (1948-ից), ակումբ, հիվանդանոց և այլն։

Վաղարշապատում են Մայր տաճարի համալիրը (IV դ., ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային «Արժեքների ցանկում»), Սբ Հռիփսիմե (618), Սբ Գայանե (630), Սբ Շողակաթ (1694-95), Սբ Աստվածածին (XIX դ.) եկեղեցիները, որոնք ներառված են Երևան-Էջմիածին զբոսաշրջային համակարգում։

Քաղաքում կանգնեցված են Կոմիտասի արձանը (1969, քանդ.՝ Երվանդ Քոչար), Մակար Եկմալյանի կիսանդրին (2008, քանդ.՝ Լևոն Թոքմաջյան), խաչքարեր, տեղադրված են մի շարք վանքերի ու եկեղեցիների մանրակերտներ։

Վաղարշապատի հատակագծման աշխատանքներն սկզբնավորվել են 1925-ին (ղեկ.՝ Ա. Թամանյան)։ 1-ին գլխավոր հատակագիծը կազմվել է 1939-46-ին (ճարտ.՝ Ս. Մանուկյան), նորը՝ 1970-ին (ճարտ-ներ՝ Լ. Էյվազովա, է. Թաշչյան, Գ. Ռաշիդյան)։

Արմավիրի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)

Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը
1 Արմավիր 33888 34 Բերքաշատ 578 67 Մյասնիկյան 4574
2 Մեծամոր 10535 35 Գայ 3506 68 Մրգաշատ 6414
3 Վաղարշապատ 57622 36 Գեղակերտ 3291 69 Մրգաստան 1644
4 Ալաշկերտ 1930 37 Գետաշեն 2510 70 Մուսալեռ 2717
5 Ակնալիճ 3196 38 Գրիբոյեդով 1981 71 Նալբանդյան 5027
6 Ակնաշեն 1712 39 Դալարիկ 4195 72 Նոր Արմավիր 2151
7 Աղավնատուն 3497 40 Դաշտ 1011 73 Նոր Արտագես 1748
8 Ամասիա 1173 41 Դողս 1507 74 Նորակերտ 3236
9 Ամբերդ 1795 42 Եղեգնուտ 2129 75 Նորապատ 2518
10 Այգեկ 1673 43 Երասխահուն 2132 76 Նորավան 1316
11 Այգեշատ (Արմավիրի շրջան) 2081 44 Երվանդաշատ 724 77 Նոր Կեսարիա 1600
12 Այգեշատ (Էջմիածնի շրջան) 2010 45 Զարթոնք 2458 78 Շահումյան 1784
13 Ապագա 1943 46 Լենուղի 1639 79 Շահումյանի թռչնաֆաբրիկա 1227
14 Այգեվան 1649 47 Լեռնագոգ 2250 80 Շենավան 1894
15 Առատաշեն 3041 48 Լեռնամերձ 498 81 Շենիկ 1063
16 Արագած 3309 49 Լուկաշին 2541 82 Ոսկեհատ 3436
17 Արազափ 1857 50 Լուսագյուղ 1196 83 Պտղունք 1920
18 Արաքս (Արմավիրի շրջան) 1955 51 Խանջյան 2107 84 Ջանֆիդա 3361
19 Արաքս (Էջմիածնի շրջան) 1885 52 Խորոնք 2912 85 Ջրաշեն 852
20 Արգավանդ 2500 53 Ծաղկալանջ 1635 86 Ջրառատ 3184
21 Արգինա 539 54 Ծաղկունք 1464 87 Ջրարբի 1726
22 Արմավիր 3565 55 Ծիածան 1310 88 Սարդարապատ 6308
23 Արշալույս 4099 56 Կողբավան 116 89 Վանանդ 1050
24 Արտամետ 164 57 Հայթաղ 3158 90 Վարդանաշեն 1325
25 Արտաշար 1359 58 Հայկաշեն 1501 91 Տալվորիկ 363
26 Արտիմետ 2152 59 Հայկական 1413 92 Տանձուտ 2024
27 Արնադաշտ 388 60 Հացիկ 2904 93 Տարոնիկ 2242
28 Արևաշատ 2135 61 Հովտամեջ 1403 94 Փարաքար 9396
29 Արևիկ 2872 62 Հուշակերտ 1051 95 Փշատավան 2724
30 Բագարան 655 63 Մայիսյան 1977 96 Քարակերտ 4556
31 Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) 1106 64 Մարգարա 1487 97 Ֆերիկ 418
32 Բաղրամյան (Էջմիածնի շրջան) 3070 65 Մեծամոր 1423
33 Բամբակաշատ 3280 66 Մերձական 3435