Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/842

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1,1 %, ծառայությունները՝ 0,9 %։ Բազմաճյուղ գյուղատնտեսության մեջ առաջատար են անասնապահությունը (այդ թվում՝ մեղվաբուծությունը), կերային և հացահատիկային բույսերի մշակությունը, կարտոֆիլագործությունը։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ 2010-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 348.286,5 հա, որից վարելահողը՝ 80.966,4 հա, պտղի և հատապտղի տնկարկները՝ 1426 հա։ Մարզն ուներ 95,9 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (51,9 հազար կով), 90,8 հազար ոչխար և այծ, 8,6 հզ. խոզ։ Արտադրվել է 21,5 հազար տ միս (կենդանի զանգվածով), 112,4 հազար տ կաթ, 68,3 մլն հատ ձու, 234,6 տ բուրդ։ Կան ձկնարդ-յան, հանքահումքային, սննդի, թեթև (գորգագործ.), գունավոր մետաղաձուլ. և այլ ձեռնարկություններ։ Մարզի արդ-յան հիմն․ ուղղությունը հանք․ արդն է. գործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ Կարևոր են նաև մշակող արդ-յան «Հայձուկբուծ», «Տիգրան Մեծ» ՓԲԸ-ները, «Լիճք» հանք․ ջրերի ԲԲԸ-ն և այլն։

Զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Գրավիչ է հատկապես Սևանի թ-կղզին՝ իր արհեստ․ անտառով։ Կան առողջարաններ, հանգստյան տներ։

Հաղորդակցության ճանապարհների ցանցն ընդգրկում է Սևանա լճի առափնյա գոտին։

Տարածքով են անցնում Երևան-Սևան-Դիլիջան և «Հարավ-Հյուսիս» (Սելիմի լ-անցքով) ավտոմայրուղիները։

Կրթամշակութային հաստատությունները։ Մարզում գործում են 126 հանրակրթական, 17 գեղարվ-ի, արվ-ի, երաժշտ., մարզ․ դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, պետական և ոչ պետական բուհ, 8 քոլեջ, նախադպրոց. 41 հաստատություն, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը (հիմն.՝ 1990, 1994-ին կոչվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով, գիշերօթիկ 5-ամյա ուսումնական հաստատություն է, սաները, ավարտելուց հետո ևս 1 տարի ուսանելով Գևորգյան ճեմարանում, անցնում են լիարժեք սպասավորության) և կրթա-մշակութային այլ հաստատություններ։ Մարզում կար ամբուլատոր-պոլիկլինիկ. 40 հիմնարկ (366 բժիշկ, 1087 միջին բուժաշխատող)։

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքել․ եկեղեցու Գեղարքունյաց թեմի կազմում, առաջնորդանիստը Գավառի Սբ Աստվածածին եկեղեցին (1848) է։

Պատմաճարտարապետական հուշարձանները։ Մարզը հարուստ է ազգագր. և հնագիտական հուշարձաններով (հաշվառված է 10 հազար հուշարձան)։ Լճաշենում, Գավառում, Ծովակում, Ծովինարում պահպանվել են կիկլոպյան, ուրարտ. ամրոցներ, ուրարտ. սեպագիր արձանագրություններ, Արտաշիսյան սահմանաքարեր և այլն։ Քանագեղ (Կարմիր գյուղ) հնավայրի դամբարանից հայտնաբերվել է մ. թ. ա. XVI դ-ի Միտաննի թագավորության կնիք։ Հայտնի են Լճաշենի բրոնզեդարյան, մ. թ. ա. IV-I հազարամյակների դամբարանադաշտերը, Նորատուսի հվ. գերեզմանատան խաչքարերը (XII-XVII դդ.)։ Նշանավոր են Գանձակի