Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/856

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1203-14), Սբ Հարություն (1220) եկեցիներով, Վեցիկ ճարտ-ի մահարձան-խաչքարով (XIII դ.), մատուռով, բազմաթիվ խաչքարերով։

Նոր Հաճնը (հիմն.՝ 1953, ք.՝ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս-արմ.՝ Հրազդան գետի աջ ափին՝ 1338 մ բարձր․ վրա։ Անվանվել է Լեռն. Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով։ Տարածքը 2 կմ² է, բն.՝ 10,4 հազար (2012)։ Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները։ Խորհրդային տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխ. քարերի գործարանը՝ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդ-յան ձեռնարկություն (հիմն.՝ 1958)։ Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք՝ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր և այլն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր։ Կոոպերացված արտադրական կապերի մեջ էր Ռիգայի, Մոսկվայի, Լենինգրադի (այժմ՝ Ս. Պետերբուրգ) և այլ քաղաքների 250 գործարանի, իսկ գիտատեխ. խնդիրներով՝ ԽՍՀՄ 64 ԳՀԻ-ի հետ։

Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում՝ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ։

Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվ-ի, մարզ․ դպրոցներ, մարզամշակութ. համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ։ Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան)։

Չարենցավանը (մինչև 1967-ը՝ Լուսավան, ք.՝ 1961-ից, հիմն.՝ 1947՝ որպես Գյումուշջրէկի բանավան) գտնվում է Երևանից 36 կմ հս.՝ Հրազդան գետի ձախ ափին՝ 1600-1700 մ բարձր-ների վրա։ Տարածքը 5 կմ² է, բն.՝ 25,2 հազար (2012)։ 1967-ին կոչվել է ի պատիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի։ 1953-ին Գյումուշի (այժմ՝ Արգել) ջրէկի շին-յան ավարտից հետո դարձել էր հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն։ Խորհրդային տարիներին գործել են Երկաթբետոնե կառուցվածքների, հաստոցաշին., գործիքաշին., «Կենտրոնաձույլ», «Լիզին», «Բջնի» հանք․ ջրերի, «Արմավտո» դարբնոցային գործարանները, կարի ֆաբրիկա (արտադրանքն առաքվել է Իտալիա), շին. իրերի կոմբինատը, «Շինտրեստը» և այլն։

Քաղաքի ներկայիս արդ-յան հիմն․ ուղղություններն են մետաղագործ․ և պատրաստի մետաղե իրերի արտադրությունները (պողպատի և թուջի ձուլում)։ Ունի երկթղ. կայարան։ Գործում են 6 հանրակրթական, 1 միջնակարգ-մասնագիտական, երաժշտ., գեղարվ-ի (Գառզուի անվան), մարզ․ դպրոցներ, պատկերասրահ, Չարենցի տուն-թանգարանի մասնաճյուղ հուշասրահը, գրադարան։ Քաղաքի մուտքը խորհրդանշում է «Վերածնունդ» հուշակոթողը (Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով, 1980, քանդ.՝ Խաչիկ Միրիջանյան)։

Կոտայքի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)

Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը
1 Հրազդան 53456 24 Գեղարդ 475 47 Մրգաշեն 2243
2 Աբովյան 46825 25 Գետամեջ 624 48 Նոր Արտամետ 1323
3 Բյուրեղավան 8553 26 Գետարգել 844 49 Նոր Գեղի 6345
4 Եղվարդ 12402 27 Գողթ 2156 50 Նոր գյուղ 1695
5 Ծաղկաձոր 1608 28 Զառ 1482 51 Նոր Երզնկա 1758
6 Նոր Հաճն 10386 29 Զովաշեն 142 52 Նուռնուս 558
7 Չարենցավան 25053 30 Զովունի 5289 53 Ողջաբերդ 1039
8 Ալափարս 2363 31 Զովք 1028 54 Պռոշյան 5279
9 Ակունք 2039 32 Զորավան 1577 55 Պտղնի 1473
10 Աղավնաձոր 1350 33 Թեղենիք 695 56 Ջրաբեր 430
11 Առինջ 5446 34 Լեռնանիստ 3166 57 Ջրառատ 591
12 Արագյուղ 1354 35 Կաթնաղբյուր 701 58 Ջրվեժ 7227
13 Արամուս 3519 36 Կամարիս 2425 59 Սարալանջ 371
14 Արգել 3282 37 Կապուտան 1286 60 Սոլակ 2541
15 Արզական 2699 38 Կարենիս 883 61 Սևաբերդ 279
16 Արզնի 2425 39 Կոտայք 1863 62 Վերին Պտղնի 755
17 Արտավազ 1116 40 Հանքավան 89 63 Քաղսի 2236
18 Բալահովիտ 3514 41 Հատիս 356 64 Քանաքեռավան 3555
19 Բջնի 2929 42 Հացավան 615 65 Քասախ 5582
20 Բուժական 1748 43 Ձորաղբյուր 2188 66 Քարաշամբ 689
21 Գառնի 7165 44 Մայակովսկի 2140 67 Ֆանտան 1004
22 Գեղադիր 725 45 Մարմարիկ 876
23 Գեղաշեն 4326 46 Մեղրաձոր 2888