Ողջի գետի ափին։ Տարածքը 1,25 կմ² է, բն.՝ 8,1 հազար (2012)։ Պղնձի և մոլիբդենի հզոր հումքային բազայի՝ հազվագյուտ հանքավայրի շահագործման հիմքի վրա գործող ՀՀ գունավոր մետաղագործության կենտրոնն է։ Տնտեսության հիմն․ և առաջատար ճյուղը հանքարդ-ն է։ Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները։ Քաջարանում է ՀՀ խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Հիմնադրվել է 1951-ին՝ որպես պետական ձեռնարկություն։ 2004-ին մասնավորեցվել է. սեփականատերերն են «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊԸ-ն (60 %), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն (15 %), «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ՍՊԸ-ն (12,5 %) և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն (12,5 %) բաժնեմասերով։ Թողարկում է պղնձի և մոլիբդենի խտանյութեր, որոնք պարունակում են մետաղաձուլ. մշակման ժամանակ կորզվող ոսկի, արծաթ, սելեն, թելուր, ռենիում, ծծումբ և այլ օգտակար բաղադրիչներ։
Գործում են 4 հանրակրթական, արվ-ի, մարզ․ դպրոցներ, բժշկ. կենտրոն և պոլիկլինիկա։
Գլխավոր հատակագիծը մշակվել է 1965-ին (ճարտ-ներ՝ Ա. Հարությունյան, Հ. Դավթյան և ուրիշներ)։
Տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի հանքախորշեր, ձուլարանների հետքեր, հանքանյութի թափոններ, պահպանվել է հեթանոսական մատուռ։ Հուշարձաններից են Բաղաբերդը, Զևա, Բաղակու քար, Աղակու բերդերն ու ամրոցները, «Վերին հանդի» եկեղեցին։
Սյունիքի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)
Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքաևակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կապան | 45459 | 38 | Լեհվազ | 623 | 75 | Շրվենանց | 75 |
2 | Քաջարան | 8112 | 39 | Լեռնաձոր | 986 | 76 | Շուռնուխ | 204 |
3 | Գորիս | 23074 | 40 | Լիճք | 161 | 77 | Որոտան (Գորիսի շրջան) | 308 |
4 | Մեղրի | 4789 | 41 | Լծեն | 118 | 78 | Որոտան (Սիսիանի շրջան) | 238 |
5 | Ագարակ | 4908 | 42 | Լոր | 421 | 79 | Չափնի | 58 |
6 | Սիսիան | 16773 | 43 | Խդրանց | 52 | 80 | Սալվարդ | 226 |
7 | Դաստակերտ | 303 | 44 | Խնածախ | 1063 | 81 | Սառնակունք | 480 |
8 | Ագարակ | 175 | 45 | Խնձորեսկ | 2263 | 82 | Սյունիք | 1296 |
9 | Ալվանք | 323 | 46 | Խոզնավար | 402 | 83 | Սպանդարյան | 485 |
10 | Ախլաթյան | 601 | 47 | Խոտ | 1039 | 84 | Սվարանց | 270 |
11 | Ակներ | 1349 | 48 | Ծավ | 382 | 85 | Սրաշեն | 83 |
12 | Աղիտու | 376 | 49 | Ծղուկ | 450 | 86 | Սևաքար | 97 |
13 | Աղվանի | 85 | 50 | Կաղնուտ | 106 | 87 | Վահրավար | 46 |
14 | Աճանան | 157 | 51 | Կարճևան | 256 | 88 | Վաղատին | 675 |
15 | Անգեղակոթ | 2036 | 52 | Կոռնիձոր | 1347 | 89 | Վաղատուր | 458 |
16 | Անտառաշատ | 111 | 53 | Կուրիս | 66 | 90 | Վանեք | 54 |
17 | Աշոտավան | 653 | 54 | Հալիձոր | 601 | 91 | Վարդանիձոր | 294 |
18 | Առաջաձոր | 147 | 55 | Հարթաշեն | 734 | 92 | Վարդավանք | 94 |
19 | Արավուս | 184 | 56 | Հարժիս | 1013 | 93 | Վերին Խոտանան | 203 |
20 | Արծվանիկ | 573 | 57 | Հացավան | 245 | 94 | Վերիշեն | 2489 |
21 | Արևիս | 71 | 58 | Ձորաստան | 62 | 95 | Տաթև | 908 |
22 | Բալաք | 201 | 59 | Ծակատեն | 135 | 96 | Տանձավեր | 212 |
23 | Բարձրավան | 174 | 60 | Մուցք | 357 | 97 | Տանձատափ | 99 |
24 | Բնունիս | 167 | 61 | Ներքին Խնձորեսկ | 325 | 98 | Տաշաուն | 134 |
25 | Բռնակոթ | 2152 | 62 | Ներքին Խոտանան | 75 | 99 | Տավրուս | 86 |
26 | Գեղանուշ | 278 | 63 | Ներքին Հանդ | 69 | 100 | Տեղ | 2525 |
27 | Գեղի | 167 | 64 | Նժդեհ | 125 | 101 | Տոլորս | 450 |
28 | Գետաթաղ | 208 | 65 | Նորաշենիկ | 112 | 102 | Տորունիք | 124 |
29 | Գորայք | 428 | 66 | Նորավան | 521 | 103 | Ուժանիս | 89 |
30 | Գուդեմնիս | 42 | 67 | Նոր Աստղաբերդ | 97 | 104 | վր | 584 |
31 | Դավիթ Բեկ | 815 | 68 | Նռնաձոր | 141 | 105 | Քաջունի | 25 |
32 | Դարբաս | 1213 | 69 | Շաղատ | 1215 | 106 | Քաջարան | 217 |
33 | Եղեգ | 110 | 70 | Շաքի | 1268 | 107 | Քարահունջ | 1305 |
34 | Եղվարդ | 267 | 71 | Շենաթաղ | 405 | 108 | Քարաշեն | 584 |
35 | Թանահատ | 74 | 72 | Շիկահող | 133 | 109 | Օխտար | 82 |
36 | Թասիկ | 286 | 73 | Շինուհայր | 2767 | |||
37 | Իշխանասար | 264 | 74 | Շվանիձոր | 298 |