Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/936

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆրիդրիխ Սողոյանը, Ռազմիկ Մուրադյանը, Լ. Լազարևը, դեկորատիվ-կիրառ. արվ-ում Է. Իսկանյանը, Լ. Արամյանը և ուր.։

Արտերկրում հանրաճանաչ են նաև նկարիչներ Քրիստիան Սալերին, Հովհաննես Շաշքալը, լուսանկարիչ Արա Գյուլերը (Թուրքիա), Զապել Պոյաճյանը (նաև՝ գրող, թարգմանչուհի), Լիոնի Փիլարը, Օ. Արամյանը, Էդման Այվազյանը և Արթուր Օշականցին (Մեծ Բրիտանիա), Ս. Աշճյանը (Արգենտինա), Արամ Թադոսյանը, Ջեթ (Զավեն) Փոյնփոյնը, Միրելլա Աբրահամյանը, քանդակագործներ Եվգինե դը Գրեֆը, Արտո Չաքմաքչյանը, լուսանկարիչներ Հովսեփ Քարշը, Արթին Գավուքը և Ռոյ Թաշը (Կանադա), Ֆիրդուսու «Շահնամեի», Օմար Խայամի քառյակների նկարազարդող Դարվիշը (Անդրե Սևրուգյան, Սևրյուգին), Մարկո (Մարկոս) Գրիգորյանը, Կլարա Աբգարը, լուսանկարիչ Սիմոն Այվազյանը և ուրիշներ (Իրան), նկարիչներ Երջանը (Իրաք), Ա. Պահարյանը (Հունաստան), Հայկուհի (Հիլդա) Հարությունյան-Խաչատրյանը, Հրանտ Անանյանը, Նվարդ Աբգարյանը, Տիրան Սարգսյանը, քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը (Բուլղարիա), նկարիչ Ժորժ Տամադը (Հակոբ Դամադյան), քանդակագործներ Մորիս Սագին (Սարգսյան, Շվեյցարիա), Վան Սողոմոնյանը, Նոնա Գաբրիելյանը (Գերմանիա), քանդակագործ և նկարիչ Ներսես Հունանյանը (Ուրուգվայ), նկարիչներ Արա Միքայելյանը (Իսպանիա), Արմեն Բաբայանը, Տիգրան Յուխանյանը, Միքայել Սաղոյանը, Ռաֆիկ Բաղդասարյանը (Լիտվա), հայր և դուստր Մաքսիմիլիան և Հենրիետ Ֆլորիանները (Ավստրիա), Գրիգոր Մոմջյանը (Նիդեռլանդներ), Թելման Էմենը և Ռուբեն Աբդալյանը (Շվեդիա), Գայանե Խաչատրյանը (Վրաստան) և ուր։

Գրկ. Շիշմանյան Ռ., Էդգար Շահին (1874-1947), Ե., 1956։ Նույնի, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։ Հարությունյան Վ., Գառզու. նկարիչը և ժամանակը, Ե., 1987։ Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստը, Ե., 1991։ Հայ արվեստի պատմություն (հեղ-ներ՝ Ա. Աղասյան, Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան), Ե., 2009։ Дрампян А., Акоп Гюрджян (скульптор), Е., 1973; Avedissian О., Peintres et sculpteurs armeniens, Le Gaire, 1959; Rosemberg H., Arshile Gorky. The Man, the Time, the Idea, New York, 1962; Marars P., Jansem, Monte Carlo, 1974; Immortals of Antiquity Reuben Nakian, Sculpture, Drawings, Graphics, Detroit, 1986. Տես նաև Կերպարվեստ հոդվածի գրակ-ը։

Շահեն Խաչատրյան
ԹԱՏՐՈՆ

1920-ական թթ-ի սկզբից հայկական տարբեր գաղթավայրերում գործել են բազմաթիվ թատերախմբեր, որոնց մեծ մասը չի ունեցել մասնագիտական դիմագիծ, ծրագրված կայուն գործունեություն, ստեղծագործ․ և տեխ. նախապայմաններ, սակայն նկատելիորեն նպաստել է մայրենի լեզվի և ավանդույթների պահպանմանը։ Որոշ թատերախմբեր էլ կայուն ծրագրերով հասել են պրոֆեսիոնալ ու կիսապրոֆեսիոնալ մակարդակի և դարձել հայ թատրոնի պատմության ուշագրավ էջերից։

Թուրքիայում 1920-ական թթ-ին կասեցվել է հայկական թատրոնի գործունեությունը։ «Պոլսո հայ դրամատիկ» խմբի անդամներից ոմանք (Վ. Փափազյան, Մկրտիչ Ջանան, Հ. Ներսիսյան) եկել են Խորհրդային Հայաստան, մի մասն էլ (Հ. Աբելյան, Հ. Զարիֆյան և ուրիշներ) մեկնել է Ամերիկա, Ֆրանսիա, Եգիպտոս։

Թուրքիայում մնացած դերասանները (Աշոտ Մադաթյան, Լ. Թոգաթլյան և ուրիշներ) հայ հեղինակների պիեսները հարկադրված բեմադրել են թուրք.։ 1930-60-ական թթ-ին Կ. Պոլսում գործել է «Երիտասարդաց թատերախումբը», 1960-70-ական թթ-ին՝ մշակութային թատերասիրաց միության փոքր թատերախումբը։ Ներկայացումներին մասնակցել են դերասաններ Շավարշ Գարագաշը, Վ. Ձկնունին, Հակոբ Այվազը, Պերճ Ֆազլյանը, Քնար Սվաճյանը, Ա. Զորայանը, Կ. Նագգաշյանը և ուրիշներ։ 1980-ական թթ-ից ներկայացումներ են խաղացել Մխիթարյան, Եսայան սանուց միություններում և այլ ընկերություններում։

Փարիզում մի խումբ արվեստագետներ (Տրդատ Նշանյանի ղեկավարությամբ) 1923-ին հիմնել են «Փարիզահայ դրամատիկ թատերախումբը», որը գործել է երկար տարիներ։ Այդ թատերախմբի հիման վրա Փարիզում Ա. Բուդաղյանն ստեղծել է «Մայրենի բեմը», Արման Կոթիկյանը՝ «Հայ ժողովրդական թատրոնը»։ Հետպատերազմյան տարիներին