Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/958

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պայքար», 1995-98-ին լույս է տեսել Երևանում), ռամկավարական «Նոր կյանք» (1914-21) և ՌԱԿ-ի «Արոր» (1919-21, երկուսն էլ՝ Ֆրեզնո) օրաթերթերի միավորումով՝ «Նոր կյանք-Արոր» (1921-ին, 1922-ից՝ «Նոր օր», 1964-ից՝ Լոս Անջելես), ԱՄՆ-ի բանվոր․ կուս-յան հայկական հատվածի «Գործավոր» (1924) և ԱՄՆ-ի հայ բանվոր․ կուս-յան «Բանվոր» (1922-24) պաշտոնաթերթերի միավորումով՝ «Պրոլետար» (1924-26, 1926-30-ին՝ «Նոր աշխարհ», 1930-38-ին՝ «Բանվոր») թերթը և այլն։

Այդ տարիներին սկսել են հրատարակվել հայրենակցական միությունների «Ալիս» (1920-35, Նյու Յորք), «Նոր Արաբկիր» (1925-ից, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Բոստոն), «Գերմանիկ» (1930-ից), «Նոր Չնքուշ» (1931-35), «Կյուրինի հուշ» (1930-33), «Նոր Կեսարիա» (1934-72), «Նոր Տիգրանակերտ» (1935-40), «Նոր Սեբաստիա» (1936-ից, բոլորն էլ՝ Նյու Յորք), «Նոր Մալաթիա» (1939-ից, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Փութաքեթ, 1975-ից՝ Ուստր), «Վարազ» (1953-ից, Բոստոն, Ֆրեզնո, 1980-ից՝ Գլենդել) և այլ պարբ-ներ։

Աչքի է ընկել գրական-գեղարվեստական «Նոր գիր» (1936-54, Նյու Յորք) եռամսյա հանդեսը, որն իր շուրջն է համախմբել սփյուռքահայ առաջադեմ շատ գրողների և մտավորականների։

1970-80-ական թթ-ին ԱՄՆ-ի հայ պարբ. մամուլի խոշորագույն կենտրոն է դարձել Լոս Անջելեսը, որտեղ 1986-ին հրատարակվել են ավելի քան 40 անուն պարբ-ներ։

Ներկայումս ԱՄՆ-ում լույս տեսնող կարևոր հրատ-ներից են ՀՅԴ ԱՄՆ-ի արլ. շրջանի կենտրոնական կոմիտեի «Հայրենիք» (1899-ից, Նյու Յորք, Բոստոն, Ուոթեր-թաուն) և արմ. շրջանի կենտրոնական կոմիտեի «Ասպարեզ» (1908-ից, Ֆրեզնո, Լոս Անջելես, հայերեն, անգլ.) հաս-քաղաքական, գրական պաշտոնաթերթերը, հաս-քաղաքական «Լրաբեր» (1938-ից, Նյու Յորք) եռօրյան, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության «Հայ սիրտ» (1939-ից, Բոստոն, հայերեն, անգլ., ֆրանս.) գիտական, հասարակական, գրական, մանկ. եռամսյա պաշտոնաթերթը, ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության տեղեկատվ. պաշտոնաթերթը, «Քաջ Նազար» (1970-ից, Լոս Անջելես) երգիծ. ամսաթերթը, հայերեն, անգլ., ֆրանս.) անկախ շաբաթաթերթը, «Հայկական հեռացանկ» (1980-ից, Գլենդել, հայերեն, անգլ.) տարեգիրքը, ՍԴՀԿ-ի պաշտոն. հաս-քաղաքական, գրական շաբաթաթերթը, գրական-մշակութային «Նավասարդ» (1982-ից, Գլենդել, հայերեն, անգլ.) անկախ ամսաթերթը, «Փարոս» (1984-ից, Լոս Անջելես) անկախ երկշաբաթաթերթը, «Հայ կյանք» (1985-ից, Գլենդել, հայերեն, անգլ.) անկախ շաբաթաթերթը, «Նոր Հայաստան» (1991-ից, Լոս Անջելես) օրաթերթը, «Հայ բույժ» (1992-ից) բժշկ. եռամսյա հանդեսը, հայագիտական «Այգ» (1994-ից, երկուսն էլ՝ Գլենդել) եռամսյան, հասարակական, մշակութային, գիտահանրամատչելի «Լույս» (1996-ից) պարբերաթերթը, գրական, մշակութային «Համայնապատկեր» (1999-ից, երկուսն էլ՝ Լոս Անջելես) հանդեսը, ԱՄՆ-ի արմ. հատվածի հայ կաթոլիկ համայնքի պաշտոն. «Ավետաբեր Վերելք» (2000-ից, հայերեն, անգլ.) և գրական, մշակութային, հասարակական «Առագաստ» (2001-ից, երկուսն էլ՝ Գլենդել) ամսագրերը և այլն։

Անգլիախոս սերնդին հայկական կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով դեռևս 1930-ական թթ-ին սկսվել է անգլ. պարբ-ների հրատարակումը։ Անգլ-ով ներկայումս լույս են տեսնում «Արմենիըն Միրըր-Սփեքթեյթըր» (1932-ից, Բոստոն), այստեղ է տպագրվել Վիլյամ Սարոյանի անդրանիկ պատմվածքը), «Արմինիըն Րիփորթըր» (1954-ից, Նյու Յորք), «Կալիֆոռնիա Կուրիեր» (1958-ից, Ֆրեզնո), «Արմինիըն Օբզըրվըր» (1970-ից, Լոս Անջելես) շաբաթաթերթերը, «Արմինիըն Ռիվյու» (1949-ից, Բոստոն) հայագիտական, պատմաքաղաքական ամսագիրը, «Արարատ» (1960-ից, Նյու Յորք) հաս-քաղաքական, գրական, գեղարվեստական եռամսյա հանդեսը, «Հայ շարժում» (1979-ից, Ֆրեզնո) ուսանող․ պարբերաթերթը, «Էնյուըլ օֆ Արմինիըն Լինգուստիկս»