Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/968

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան), որին վերապահվել են երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները, ԳԽ լիազորությունների զգալի մասի, ինչպես նաև ռազմ․ դրության իրականացման լիազորությունները։

1992-ի հոկտ-ին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը, շտաբի պետ՝ Ֆելիքս Գզոզյանը (նույն թվականի դեկտ-ից՝ Սեյրան Օհանյանը), սպառազինության գծով տեղակալ՝ Վյաչեսլավ Հյուսնունցը, թիկունքի գծով տեղակալ՝ Արմեն Աբգարյանը։ Ձևավորվել են նաև օպերատիվ (պետ՝ Անատոլի Զինևիչ, ապա՝ Անատոլի Մամունց), հետախուզության (Գրիգոր Գասպարյան), կապի (Արթուր Փափազյան), մարտ․ պատրաստության (Ֆելիքս Գաբրիելյան), ճարտարագիտական (Ռոլես Աղաջանյան), հրետանու (Ժորա Գասպարյան), ՀՕՊ-ի (Գաբրիել Վարդանյան), քիմիական (Իգոր Ավանեսյան), ֆինանսական (Եղիշե Արզումանյան), կադրերի (Ազատ Աբրահամյան), ռազմաբժշկ. (Գեորգի Սահակյան, Վալերի Մարության) բաժիններն ու ծառայությունները։ ԻՊԿ-ն, այդ կառույցներից բացի, ուներ նաև մոտոհրաձգային, հրետանային, հակաօդային, հետախուզ., ճարտարագիտական, կապի, սպառազինության, թիկունքի ապահովման, ռազմաբժշկ. մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։ Դրանց շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հակառակորդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից։ Համեմատաբար կարճ ժամկետում վնասազերծվել են Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի և Օմարի լ-անցքի կրակակետերը, ազատագրվել Մարտակերտի շրջանի տարածքի հիմն․ մասը։

1993ի նոյեմբ-ին ԻՊԿ-ն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ 1995-ի հունվ-ին ստեղծվել է ՊՆ (նախարար-հրամանատար՝ Սամվել Բաբայան, 1-ին տեղակալ գեն-մայոր Քրիստափոր Իվանյան, գլխավոր շտաբի պետ՝ Ս. Օհանյան)։

ԼՂՀ պաշտպանության նախարար-հրամանատար է եղել նաև Սեյրան Օհանյանը (1999-2007), 2007-ից Մովսես Հակոբյանն է։

1994-ի հրադադարից հետո ԼՂՀ ԶՈՒ-ում տեղի են ունեցել կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ, ստեղծվել են նոր կազմավորումներ (միավորումներ, բրիգադներ և այլն)։

Ստեփանակերտում գործում է Ք. Իվանյանի անվան ռազմամարզ. վարժարանը, որը միջին սպայական կադրեր է պատրաստում ՊԲ-ի համար։

ԼՂՀ ՊՇ-ների առջև խնդիր է դրվել մարտ․ շփման գծի երկայնքով ապահովել պաշտպանության ամուր դիրքեր՝ ռազմատեխ. և ինժեներ. ժամանակակից սարքավորումներով հանդերձված։

ԼՂՀ ՊԲ-ն Արցախյան ազատամարտի ամենակարևոր ձեռքբերումներից է և հանրապետության անկախության հիմն․ գրավականը։

Մենոր Հասրաթյան