Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/991

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախարարների խորհրդի նախագահ հաստատել Օլեգ Եսայանին։

Կատարվածին ի պատաասխան՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմ․ գործողություններ է սկսել ԼՂՀ-ի դեմ։ Ստեփանակերտը հրետակոծվել է «Գրադ» (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) կայանքից, որի գործածումը քաղաքաց. բնակավայրերի դեմ արգելված է միջազգային բազմաթիվ համաձայնագրերով։

1991-ի դեկտ. 25-26-ին Արցախից դուրս է բերվել ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, որը որոշակիորեն զսպում էր ադրբ. կողմին, և հանրապետությունը մնացել է միայնակ՝ մարտ․ տեխնիկայով, զենքով ու օդուժով զինված Ադրբեջանի կանոնավոր կազմավորումների դեմ հանդիման։

Այդ նույն ժամանակ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբ. զինված խմբերի հարձակումները։ Բաքվից և Աղդամից Արցախ են տեղափոխվել 18 գումարտակ, ռազմ․ տեխնիկա և 1 Մի-24 ուղղաթիռ։

Իրավիճակի թելադրանքով կանոնավոր զինված ջոկատների կազմավորմանն աջակցելու համար ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Պարբերաբար ԼՂՀ են գործուղվել նաև կադրային զինվորականներ՝ գեն-ներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիսաափոր Իվանյանը, Հմայակ Հարոյանը, Անատոլի Զինևիչը և ուրիշներ։

1992-ի հունվ. 1-ին ադրբ. զորքերը Աղդամի կողմից 10 տանկի և զրահամեքենաների ուղեկցությամբ գրոհել և հրկիզել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը։ Շարունակվել է ԼՂՀ մայրաքաղաքի և հայկական գյուղերի հրետակոծումը։

ԼՂՀ ուժերի կենտրոնացման և նրանց գործողությունների համակարգման համար ստեղծվել է ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) շտաբ։ 1990-ից Կրկժանը (Ստեփանակերտի արվարձան) վերածվել էր Ադրբեջանի ռազմական հենակետի, և այնտեղից պարբերաբար հրետակոծվել է Ստեփանակերտը։ 1991-ի դեկտ. 26-ի՝ լույս 27-ի գիշերը տեղի ինքնապաշտպան. (հրամանատար՝ Բ. Սարգսյան) և մի շարք կամավորական ջոկատներ (260 ազատամարտիկ) գրոհել են հակառակորդի դիրքերը և 1992-ի հունվ-ի 19-ի՝ լույս 20-ի գիշերը վնասազերծել հակառակորդի կրակակետերը։ Մարտական գործողությունները ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը։

Հունվ. 25-26-ին Ադրբեջանի ազգային բանակի մի գումարտակ հարձակվել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա։ Գործողությունը ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Է. Մեհտիևը. գրոհին մասնակցել են ադրբեջանցի 500-ից ավելի զինյալներ և 3 զրահամեքենա։ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Վաղարշակ Առուշանյան) 60-70 ազատամարտիկներ 12 ժամ դիմադրել են հակառակորդի ուժերին։ Օգնության հասած 1-ին վաշտի (հրամանատար՝ Աշոտ Ղուլյան՝ «Բեկոր»), Շոշի (Սյոմա Հայրիյան) և մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատների ուժերով հակառակորդը հետ է մղվել՝ թողնելով 100-ից ավելի սպանված։ Զոհվել է 20 ազատամարտիկ, որոնց թվում՝ Վ. Առուշանյանը և Ս. Հայրիյանը։ Հունվ. 31-ին Ադրբեջանը հարձակում է սկսել ռազմաճակատի ողջ երկայնքով։

Փետր. 10-ից ոչնչացվել են ԼՂՀ մայրաքաղաքին հարակից Մալիբեյլի և Ղուշչիլար գյուղերի կրակակետերը։

1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբ. մհոջականների հարձակումներին։ Այդ ընթացքում պատանդ են վերցվել 700 հայ խաղաղ բնակիչներ։ ԱԺՃ-ի ջանքերով ՄՀՈՋ-ի զինված ստորաբաժանումներ են տեղափոխվել Խոջալու, այնտեղ կազմակերպել Ուզբեկստանից բռնագաղթած թուրք մեսխեթցիների վերաբնակեցումը. բնակչության թիվը 1989-ի 2135-ից 1991-ին հասցվել է 6000-ի։ Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմական գործողությունը (ղեկ.՝ գեն. Գ. Դալիբալթայան, հրամանատար՝ Ա. Տեր-Թադևոսյան)