Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թոփրաքկալէ բլուրը, որի ստորոտին անմիջաէս կից, լավ պաշտանելու նպատակով, Տուսպա նոր քաղաքը հիմնեց, ինչպէս արդէն յիշել ենք, Սարդուրի որդի Ռոզաս I-ը, որ Ասորեստանի Սարգոն II արքայի (722—708 թ. Ք. ա.) անխոնջ ախոյեանն էր։ Ռուզաս I մեռավ 714 թ. Ք. ա։ Ըստ Սարգոնի տեղեկութիւնների՝ Ռուզասն անձնասպան եղավ։ Ռուզասի որդի Արգիստիս II-ի անունը յիշում է Ասորեստանի արքայ Սանհէրիբը (705—681 թ. Ք. ա.)։

Խալդիայի վերջին տիրապետողների անձնավորութեան ու ժամանակագրութեան, ինչպէս նաև այդ պետութեան վախճանի հանգամանքները դեո ևս մութն էին և լուսաբանութեան կարօտ։ Ասորեստանի Ասուրարհադոն (681—668 թ. Ք. ա.) և Ասուրբանաբալ (668— 626 թ. Ք. ա.) արքաների արձանագրութիւններից մասամբ յայտնի էին Ռուզաս անունը կրող երկու թագավորներ, որոնցից մէկը Էրիմենասի որդին է, միւսը Սարդուր III-ի (VI), բայց յայտնի չէր դրանց յաջորդականութիւնը և ժամանակագրական կապակցութիւնը։ Հնդ֊գերմանական գաղթականութեան փոթորիկների միջոցին կործանվեցին՝ ինչպէս Նենուէի (607 թ. Ք․ ա․), այնպէս էլ խալդական պետութիւնները։ Այդ գործում էական դեր խաղացին կիմէրները, որոնք հավանօրէն Թրակիայից էին կամ թէ թրակիացիներին և իրանացիներին կապակցող մի ժողովուրդ, որ Կովկասի վրայով ներս խուժեց Ասիա։ Լուսաբանութեան կարօտ էին―և դեռ այսօր էլ կարոտ են―լիդիացիների և մարաստանցիների իրար դէմ մղած կռիւները՝ Ուրարտու երկրի համար և համարեա նոյնաժամանակ տեղի ունեցած հայերի գաղթի հանգամանքները։

Այնուհետև Հայաստանը պատկանելով պարսից Աքիմենեան պետութեանը՝ կազմում էր երկու սատրապութեան բաղկացուցիչ մասը և Կունաքսայի ճակատամարտից յետոյ (401 թ. Ք. ա. աշնանը) դարձավ՝ տասը հազար յոյն վարձկան զորքերի նահանջի միջոցին տեղի ունեցած կռիվների գլխավոր հանդիսավայրը։ Յոյն վարձկան զորքերը, Սպարտայի թոյլտվութեամբ, օգնեցին Կիւրոս Կրտսերին ապստամբելու և կռիվ մղելու իր եղբայր Արտաքսէրքսէս II մեծ արքայի դէմ։ Տասնեակ տարիների ընթացքում յաճախ փորձեր են եղել ճշտութեամբ որոշելու այդ նահանջի ճանապարհը, ինչպէս որ նկարագրել է Քսենօֆօնը «Անաբազիս»֊ում, սակայն բավարար լուծումն չէ ստացել այդ խնդիրը՝ ճանապարհի մի շարք գլխավոր կէտերի վերաբերմամբ։