Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սելևկեան տիրապետութեան ժառանգը դարձավ Առաջավոր Ասիայում. դա Տիգրանն էր, որի թագավորութիւնը Հայաստանի ազգային ծաղկման գագաթնակէտը կազմեց:

Տիգրանն իր պատանեկութեան օրերում իբրև պատանդ պարթևների գերին լինելով, յետոյ ոչ միայն խլեց նրանց ձեռքն ընկած Հայաստանի մասերը, այլև յաջող պատերազմներից յետոյ տիրապետեց նաև Սօֆենէն, Կապադովկիան և հպատակեցրեց այն փոքրիկ պետութիւնները, որոնք կազմվել էին Հայաստանի և Պարթևների պետութեան սահմանների միջև—Կորդիենէն[1], Ադիաբենէն, Ատրօպատտենէն[2]։― Վերջապէս Տիգրանը, Հռոմայեցիների զօրեղ թշնամի Միհրդատ Պօնտացու կնոջ եղբայրը, տիրեց (83 թ. Ք. ա.) այն բոլոր երկիրները, որոնց մինչ այդ ժամանակ պատկանում էին Սելևկեաններին, որոնց վերջին իշխանները միմեանց ոչնչացնում էին՝ անհաշտ, մի քանի սերունդ տևող, եղբայրասպան պատերազմներով։ Այդ միջոցին Հրէաստանը նոյնպէս գտնվում էր հայերի գերիշխանութեան ներքոյ։ Այսպիսով Տիգրանի ժամանակ Հայաստանը նորից ձեռք բերեց այն ընդարձակութիւնն ու հզօրութիւնը, որ երբեմն ունեցել էր ուրարտեան խալդերի տիրապետութեան ժամանակ և գերազանցեց։

Սակայն այդ փառքը կարճատև եղավ։ Տիգրանը 69 թ, Ք. ա. իբրև հռոմայեցիներից հալածված և իր մօտ ապավինած ՄիՀրդատի դաշնակից՝ յարձակման ենթարկվեց հռոմայեցիների կողմից և մեծ ջարդ կրեց նրանց զօրավար Լուկուլլոսից՝ իր նոր հիմնած Տիգրանակերտ քաղաքի մօտ։ Թէև Լուկուլլոսին չյաջողվեց Արտաքսատան էլ գրավել, րայց իրերի զարգացման ընթացքն այն հետևանքն ունեցավ, որ Տիգրանը երկու տարի յետոյ ստիպված եղավ իր անձն ու պետութիւնը հռոմայեցի Պոմպէոս զորավարի տրամադրութեան տակ դնել։ Թէև Հայաստանը Տիգրանի ձեռքը մնաց, սակայն նա ստիպվեց իր գրաված բոլոր երկիրները վերադարձնել և հսկայական պատերազմական տուգանք վճարել։ Այնուհետև Տիգրանը թէև «Հռոմէական ազգի բարեկամն ու դաշնակիցն» էր կոչվում, բայց իրապէս ոչ այլ ինչ էր, եթէ ոչ հռոմայեցիների վասսալը։ Այդ օրից սկսած Հայաստանը, ամբողջ հին դարերի ընթացքում, մնաց իբրեվ հռոմայացիների եվ պարթեվների վեճի առարկայ եղած, պաշտպանված պետութիւն։ Հոոմայեցիների ու պարթևների

  1. Կորդուաց երկիր: Ծ. Թ.
  2. Ատրպատական։ Ծ . Թ.