Էջ:Armenia past and present.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատերազմից նահանջող հռոմէական գօրքերի նեղ գրութիւնը ստիպեց Յուլիանոսի յաջորդ Յովիանոս կայսրին մի արտաքոյ կարգի անպատվաբեր հաշտութիւն կնքել պարսիկների հետ։ Պարսիկներին յետ պէտք է տրվէր Գիոկղետիանոսի ժամանակ հոոմայեցիների ձեռք բերած սահմանակից երկիրների մեծ մասը,― մինչև իսկ Ինգիլենէն և Սօֆենէն։ Հրամայեցիք ստիպված էին նաև ձեռք վերցնել Հայաստանից և նրա թագավոր Արշակ Ш֊ից, որ թէև իրանց գահակիցն էր, սակայն նրա հավատարմութիւնը յամենայն դէպս շատ կասկածելի բնավորութիւն ունէր։ Արշակին կուրացրին, արծաթեայ կապանքներով շղթայեցին և «Մոռացութեան-ամրոցում» բանտարկեցին, որտեղ նա մի յանի տարի յետոյ, իր որդի Պապի թագավորութեան ժամանակ, ինքնասպան եղավ։ Շապուրը կատաղութեամբ կրակի ու սրի մատնեց Հայաստանը և բազմաթիվ քրիստոնեաներ չկամենալով նրա կարգագրութեան համաձայն զրադաշտական կրոնն ընդունել՝ մարտիրոսական մահով մեռան։ Արքայազն Պապը, որ Հոոմի հովանավորութեան տակ էր գտնվում, Վաղէս կայսրի համաձայնութեամբ՝ հայոց մեծամեծներից թագավոր ընտրվեց մօտ 369 թ. Ք․ յ․ (Ամիանոս Մարկելինոս XXVII, 12, 9)։ Վաղէսն ուզում էը, Յուլիանոսի կնքած հաշտութեան ծանր սխալները կրկին ուղղեր Հայաստանում Արշակունեաց տոհմի այս կրկին վերականգման խնդրում մեծ մասնակցութիւն ունեցավ Ներսէս կաթողիկոսը, հայոց ևրկրի քրիստոնէութեան երկրորդ մեծ պաշտպանը։ Սա էր Պապին քրիստոնէական օծումն տվողը։ Բայց որովհետև Պապը ամեն տեսակէտից անվայել կեանք էր վարում, շուտով տարաձայնութիւններ սկսվեցին այդ երկուսի մէջ, որի հետևանքն այն եղավ, որ Պապ թագավորը կաթողիկոսին անձամբ սպանեց։ Նա իր ձեռքով, ըստ երևոյթին իբրև հաշտութեան նշան, առաջարկեց կաթողիկոսին թունավորված ըմպելիք, որից անմիջապէս մահացավ Ներսէս Մեծը։

«Պետութեան վերջին լավ շրջանն եղավ ազնվականների պարագլուխ կղերական Մանուէլ Մամիկոնեանի իշխանապետութիւնը», որովհետև 387 թ. Ք. յ. Թէոդոս Մեծ կայսրը Հայաստանը բաժանելով երկու մասի՝ մէկ մասին ինքը տիրացավ, իսկ միւս մասը տվեց պարսից թագավոր Շապուր III-ին։ Երկրի արևելեան մեծ բաժինը, որ ամբողջի համարեա չորս հինգերորդական մասն էր կազմում, պարսից գերիշխանութեան տակ ընկավ, այն ինչ արևմտեան փոքր բաժինը, Կարին (Թէոդոսուպօլիս, այժմեան Էրզրումը) գլխավոր քաղաքով ճանաչվեց