Տադվանի և Սօրպի վրայով դէպի Բիթլիս (փետրվարի 22-ին), այդտեղից (փետրվարի 28-ին) դէպի Սեօօրտ, որ առաջին արաբական քաղաքն է իսկական Միջագետքում (մարտի 2)։ Սեօօրտից, որտեղ ես հիվանդ պառկած էի, ուղեվորութիւններ կատարեց իմ ուղեկիցը դէպի Րեդվան և Հասան-կէֆ, արևմտեան Տիգրիսի վրայ։ Այնուհետև Տիլ-Ֆինիկի վրայով անցանք դէպի Ջեզիրէհ (մարտի 16) և արձանագրութիւններով նշանավոր Բաբիլ քրդական գիւղը. յետոյ Պեշխաբուրի մօտ Տիգրիսն անցնելով, Սիմէլի վրայով և Ցախօ լեռների մօտով դէպի Նինուէ և Մоսուլ (մարտի 24)։ Ապա Ջարիմջայի վրայով դէպի Նիմրուդ, հին Կալախի տեղը, (մարտի 31), յետոյ դէպի մեծ Ցաբ և «Նգուբ»-լեռնանցքը—մի հին ասորական շինութիւն, որի շնորհիվ գետից ջրանցք անցկացրին դէպի Կալախ—և Գվէրի վրայով անցնելով մեծ Ցաբը, Տէլ գազիր բլրի մօտով, որ իր մէջ պարունակում է ասորական Կակցի բանակետղի ավերակները, դէպի Արբէլա (ապրիլի 2)։ Այդտեղից Ռովանդուզի և Սիդիկանի վրայով դէպի դեռ այսօր էլ իր սկզբնական տեղում գտնվող, Տօպցաուէ գիւղի մօտ եղած խալդերի թագավոր Ռուզաս I-ի երկլեզվեան կոթողը, որի արձանագրութիւնը Տաճկական հողի վրայ գտնված խալդական արձանագրութիւններից ամենահարավայինն է։ Պարսկաստանում ճանապարհորդելու միջոցին Քելիշին լեռնանցքի վրայ (1898 թ. սեպտեմբերին) գտնվելով՝ մենք միայն երեք ժամվայ ճանապարհ հեռու էինք այս կոթողից, սակայն քրդերի պատճառով չէինք կարող Պարսկաստանից Տաճկաց սահմանն անցնել և տեսնել կոթողը։
Մինչ մենք Տօպցաուէ գիւղում սաստիկ զբաղված էինք կոթողի խալդական և ասորական արձանագրութիւնների բնագիրների ընթերցանութեամբ և մնացինք այդտեղ ապրիլի 8-ից մինչև 19-ը, ուղեկիցս հեռագիր ստացավ Վանայ Վալիից, որով կանչվում էր՝ Սիփան Դաղի վրայ իր վրայ յարձակվող քրդերի դէմ դատ վարելու համար. դրանից յետոյ մեր էքսպեդիցիօնի երկու ուղեկիցներս բավական երկար ժամանակ միմեանցից բաժանված մնացինք։ Ուղեկիցս վերադարձավ Վան Դիցէի, Նեերիի, Բաշկալայի վրայով։
Նախագծված ճանապարհորդութեան շարունակութիւնն ինձ վիճակվեց: Տօպցաուէի կոթողը կրկին անգամ դիտողութեան ենթարկելուց (1892 թ. ապրիլի 20—23) յետոյ ես վերադարձայ Մօսուլ, որտեղ Վանից մեզ ուղեկցող հեծելազօրը, սուլթանի առանձին կարգադրութեամբ, նորից իմ տրամադրութեան