Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքով 7-րդ դարուն և նորոգված է մասնակիորեն 10-րդ դարուն։ Իսկ մյուսը շինած են Զաքարե և Իվանե երկու իշխաններ, որոնց արձանները քանդակված են եկեղեցվո արևելյան պատին վրա։ Գեղեցիկ քանդակազարդություններ ունի արտաքուստ։ Ունի գեղաքանդակ սյունազարդ գավիթ արևմտյան կողմը․ մի քանի ընդարձակ կարևոր արձանագրություններ կան վրան։

Այս եկեղեցու արևելյան կողմը բարձր տեղի վրա կա մի հին գերեզմանատուն, որուն մեջ կան շատ քանդակազարդ արձանագրված տապանաքարեր և խաչքանդակներ։ Իսկ գերեզմանատնից մեկ կիլոմետրի չափ դեպի արևելք կա մի փոքր մատուռի մնացորդ՝ հավանորեն 7-8-րդ դարու։ Այս փոքր մատուռի մոտից բերված է մի գեղեցիկ և հետաքրքրական քառակուսի կոթողաձև գերեզմանաքար 7-րդ դարու իր պատվանդանով։ Քանդակազարդված են չորս կողմերը հետաքրքրական բարձրաքանդակ պատկերներով։

Այս ավերակներու մոտերքից գտնված է մի փոքր զանգակ 13-րդ դարու գործ և մի ուրարտական բրոնզյա գոտի և ուրիշ հեթանոսական շրջանի առարկաներ։

60․ ՀԱՎՈՒՑ ԹԱՌ

Աղջոց վանքից քիչ հեռու հարավ-արևմտյան կողմը և Գառնիի հյուսիս-արևելյան կողմը կա Հավուց Թառ ըսված ամայի գյուղը, որուն մեջ այժմ կիսավեր մնում է Հավուց Թառի Ամենափրկիչ մեծ վանքը։ Շինության սկիզբը կթվի 11-րդ դար. Գրիգոր Մագիստրոս 1013 թվին այս վանքին մեջ շինել է մի եկեղեցի։ Կարծիք կար, որ նախքան 11-րդ դար նախապես Քեղա Գևորգ իշխանի այս վանքը հիմնելեն առաջ շատ հին ժամանակ վանք գոյություն չուներ այստեղ։ Անհրաժեշա է երկար խուզարկություն այս վանքի շուրջը, որովհետև շատ ընդարձակ և անվանի եղած է։

61. ՀՈՌՈՄ

Ալեքսանդրապոլից 12-15 կիլոմետր դեպի հարավ է Կափչիից 3-4 կիլոմետր դեպի արևելք մի գյուղ է, որ նշանավոր է իր Ղալա-Իչի կոչված հին ամրոցով։ Մեծ տարածություն գրաված է այս ամրոցը և հին ուրարտական քաղաքը։ Վերին աստիճանի հետաքրքրական է և անհրաժեշտ ուսումնասիրության կարոտ այս հսկայական ավերակն իր պարիսպներով, բերդերով, բնակարաններով ու քարայրներով։

Հոռոմ գյուղը գտնվում է ավերակ քաղաքի լեռնալանջի ստորոտին։

62. ՀՈՎԱՀԱՆՆԱՎԱՆՔ

Համանուն գյուղի մեջ եկեղեցի է։ Շատ հռչակավոր է պատմության մեջ այս վանքը։

Երկու մասից է բաղկացած, մեկ մասը 4-5-րդ