կգտնվին հեթանոսական գերեզմաններ, որոնց մեջեն կգտնեն զանազան իրեղեններ, ինչպես ուլունքներ, դրամներ, կավե ամաններ և այլն և այլն. Արթիկի հին գերեզմաններեն գտնված հողե ամաններեն շատերը անվնաս մնացած են և գյուղացիք գործածում են իրենց տան մեջ։
Արթիկ գյուղեն դեպի հարավ, մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա կգտնվի Մահմուտջուկ գյուղը, այս գյուղն ալ հարուստ է իր բազմատեսակ հնություններով։ Մի հնագույն եկեղեցի կա գյուղի մեջ՝ անպայման մինչև 7-րդ դար կանգնված, մի եկեղեցի գյուղի հարավ արևելյան կողմը, իսկ մյուսը գյուղի հարավ արևմտյան կողմը երկու ու կես կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այս եկեղեցիները կան շատ հին հեթանոսական քարափոր գերեզմաններ, քրիստոնեական հին գերեզմաններ, ուրիշ մատուռներու և այլ տեսակ շինություններու մնացորդներ։ Թիվ 220 լուսանկարը Մահմուտջուկ գյուղի մեջի հնագույն եկեղեցին է հյուսիսային կողմեն լուսանկարված, արտաքուստ խաչաձև է այս եկեղեցին. տարօրինակ կերպով անսովոր է արտաքուստ կտուրներու և գմբեթի պատշաճությունը։ Գմբեթեն անմիջապես ներքև, գետնահարկեն վերև, արևելյան և արևմտյան կողմերան վրա, հատկապես շինված են չորս հատ սենյակներու նմանող կամարակապ մասեր՝ ինչպես կտեսնվի թիվ 221 լուսանկարի վրա, արևմտյան կողմեն առնված ասոնցմե մեկուն մեջ կա անցք մը դեպի ցած իջնող, բայց ի՞նչ բանի կծառայեին առհասարակ՝ հայտնի չէ, պետք է մանրամասն խուզարկություն լինի: Գմբեթը հանգչած է տրոմպներու վրա, գմբեթի թմբուկին վրա, ներսեն, որ ութը կողմեր ունի, չորսին վրա, պատուհաններ են, իսկ մյուս չորսին վրա շինված են հռովմեական ձևով գմբեթարդ վերջավորությամբ կիսաբոլոր