Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապե մեծ համբավ է վայելում իբրև պեղումներ անող։ Բայց մինչև այսօր ոչ ոք չէ տեսել նրա պեղման օրագրությունները, տեղեկագրերը, և կամ գոնե մի փոքր ուսումնասիրություն։ Իր պեղած բազմաթիվ վայրերեն ի՞նչ թանգարանային առարկաներ է հանել, որոնք արժեքավոր լինին, ինչե՞ր էին նրանք և ո՞ւր են պահած, այդ միայն ինքը գիտե։ Իսկ Էջմիածնի թանգարանում երբեմն երևում էին պահարաններ, որոնց վրա գրված էր. «Ժողովածու Խաչիկ վարդապետի», բայց դրանք ևս իսպառ զուրկ էին գիտական արժեքից, որովհետև պեղման մասին չունեին որևէ փաստական տեղեկություն։