Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ներկա ժողովածուի մեջ Թորամանյանի լեզուն սւշխատել ենք պահպանել նույնությամբ, միայն խիստ արխայիկ և այժմ անհասկանալի ոճերը որոշ չափով մեղմել ու փոփոխել ենք։ Սակայն ստիպված ենք եղել ծոցատետրերի լեզվի մեջ մի քիչ ավելի փոփոխություններ մտցնել, որովհետև այդ ծոցատետրերը Թորամանյանը գրել է միայն իր համար, խիստ հակիրճ և շատ դեպքերում անկապ նախադասություններով, երբեք չմտածելով, որ մի օր կարող են դրանք հրատարակվել։ Մենք նախադասությունները որոշ չափով հարթել ենք և բոլորովին անհասկանալի տեղերը հանել՝ տեքստն ընթերցողին հասկանալի դարձնելու համար։ Բացի այդ՝ հատորի համար նախատեսված նյութերից կրճատել ենք այն հատվածները, որոնք անձնական բնույթ են կրում և գիտության հետ առնչություն չունեն։ Ժողովածուի մեջ եղած բոլոր չափագրությունները (բացի ծոցատետրերի մեջ եղածներից) և լուսանկարները ընտրել ու հարմարեցրել ենք մենք, որի համար օգտագործել ենք մեր թանգարանի սևանկար ապակիների ստվար ժողովածուները, իսկ գծագրերը, բացի 12 և 62 համարների տակ եղածներից, բոլորը մաքրագծվել են հատկապես այս հատորի համար։ Ըստ որում №65-ը (Աղցի դամբարանը) մաքրագծել է ճարտ. Գրիգոր Քոչոյանը, № 132-ը (Դվինի խոյակները)՝ ճարտ. Լիպարիտ Սադոյանը, իսկ մնացած 40-ից ավելի գծագրերը՝ ճարտարապետ Լիա Գասպարյանը, որի ձեռքով են կատարվել նաև Զվարթնոցի ճակատի վերակազմությունը Թորամանյանի կատարած կտրվածքի համաձայն և քանդակազարդ գոտու մանրամասները: Հեղինակը տեղանունների մեջ երբեմն միօրինակություն չի պահպանել։ Մենք այդ անունները թողինք նույնությամբ, միայն նրանց մոտ գրել ենք վայրերի այժմ ընդունված նոր անունները, որպեսզի նոր սերնդին հասկանալի լինեն նրանք։ Ժողովածուն կազմելու և հրատարակության պատրաստելու գործում ինձ մշտապես աշխատակցել է հեղինակի դուստր և մեր թանգարանի ավագ լաբորանտ Նազելի Թորամանյանը:1 Ւնչպես առաջին ժողովածուի մևջ, այնպես էլ այստեղ հեղինակի մի քանի հնացած և անընդունելի տեսակետները պատմական մի շարք իրադարձությունների մասին թողել ենք անփոփոխ, որպեսզի ընթերցողը ճիշտ գաղափար կազմի հանգուցյալ հեղինակի մասին։

Կ. ՂԱՖԱԴԱՐ8ԱՆ

1 1941 թվին Պատմության Ինստիտուտում կազմվեց մի հանձնաժողով, որը քննեց Թորամանյանի աշխատությունների առաջին ժողովածուն և որոշ փոփոխություններ մտցրեց նրա մեջ: Հանձնաժողովի աշխատանքներն աոաջին հատորի առաջաբանում նշված չլինելու պատճառով, այժմ հարմար առիթն օգտագործում եմ իմ շնորհակալությունը հայտնել նրա կազմին, որի մեջ էին, րացի ինձանից, պրոֆ. Մ. Ներսիսյանը (նախագահ), արվեստի վաստակավոր գործիչ Գ. Լևոնյանը, ՍՍՌՄ Ճարտարապետական Ակադեմիայի թղթակից-անդամ Ս. Սաֆարյանը, ճարտարապետության թեկնածու Վ. Հարությունյանը, ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը և ճարտարապետ Գ. Մուշեղյանը: ֊