Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որմնասյուներով և որմնասյուները միացնող կիսաբոլորակ կամ եռանկյունի պսակներով։

Իսկ արտաքուստ թեթևակի անկյունավոր էր 32 ճակատների բաժանված և յուրաքանչյուր ճակատի մեջտեղ, անկյունների վրա, կային հոյակապ զույգ որմնասյուներ միմյանց կապված և յուրաքանչյուր որմնասյան մեջտեղ նուռ, խաղողի ընտիր քանդակներով զարդարված։ Չափազանց ճոխ քանդակազարդ մի պսակ շրջապատում է շենքի երեք հարկերը. շենքի հատակը ուներ երեք աստիճաններ։ Բացի շենքի երեք աստիճաններից, շենքը շրջապատված էր մի պլատֆորմով, որը հատակված էր մեծամեծ սալերով և այս մասը շուրջանակի բարձրացած էր ընդհանուր գետնից։ Գետնից մինչև պլատֆորմը բարձրանալու համար 7-8 աստիճաններով շրջապատված էր։

Զվարթնոցի տաճարի առաջին հարկաբաժնի քանդակազարդ գոտու բեկոր

Տաճարի հարավային և մեծ մասամբ արևելյան կողմը, 20-25 մետր հեռավորության վրա, շրջապատված էր մասնավոր շենքերով և այս շենքերը բաժանվում էին երեք մասի, արևմտյան կողմը ամբողջովին պատկանում էր կաթուղիկոսին, որոնց մեջ էր մեծ ընդունելության դահլիճը, որուն տաճար անուն են տալիս պատմագիրները: Հարավային կողման երկրորդ և միջին մասը ամբողջությամբ պատկանում էր համայն միաբանության, իսկ երրորդ, դեպի արևելք եղած մասը, պատկանում էր ուրիշ զանազան կարիքների համար։

Կար նաև հնազույն խորան, որ մնացորդն էր մի հնագույն եկեղեցիի, որ գոյություն ուներ նախքան 7-րդ դարը։ Այս եկեղեցին որևէ արկածով փլած և կամ Զվարթնոցի շինության առթիվ քանդված էր. միայն, իբրև նախկին սրբավայր, թերևս արևելյան խորանը պահած էին։

գ․ ԶՎԱՐԹՆՈՑ[1]

Հայ հնագիտության համար վերին աստիճանի հետաքրքրական Զվարթնոց եկեղեցվո ավերակները բացվելեն ի վեր, ամեն դասակարգի մարդկանց մեջ քննության առարկա է դարձած, թե ինչո՞ւ համար Ներսես Գ. այդ հոյակապ եկեղեցին և կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից հեռու ամայնության մեջ շինեց, ի նկատի ունենալով, որ այն ժամանակ կաթողիկոսական եկեղեցին և կաթողիկոսարանը գրեթե համահավասար էր մի արքունիքի և պետք էր որ շեն քաղաքի մեջ լիներ, ոչ թե վանքի կամ անապատի մը նման մարդկանց բնակութենեն միանգամայն հեռու։

Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից
Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից

Այս արդարացի հարցին հարկավոր է որոշ չափով ծանոթանալ 5-րդ-են մինչև 7-րդ դար Արարատյան դաշտին վրա տեղի ունեցած քաղաքական անցքերուն և հետո ալ էապես ճանչնալ Ներսես Շինողի անձնական նկարագիրը։ Բայց այս մասին վրա մանրամասն ծանոթանալ այստեղ չենք կարող, այլ պիտի ուրվագծենք մի քանի բնորոշ կետեր, որոնց վրա հիմնված լինի ընդհանուրին հետաքրքրող պատասխանը։

Զվարթնոցի տաճարի արտաքին զույգ որմնասյուների խոյակի չափերը

Մեր բոլոր մատենագիրներ միահամուռ վկայում են, որ Ներսես՝ Զվարթնոց եկեղեցին շինեց Վաղարշապատի մեջ։ Մասնավորապես Սեբեոս, Զվարթնոցի շինության ժամանակակից պատմագիրը, ավելի պարզ

  1. Այս հոդվածը հավանաբար գրված է 1930 թվին «Հին Վաղարշապատի սիստեմատիկ պեղումների» անհրաժեշտության առթիվ։ Այդ պեղումները տեղի ունեցան 1931 թվականին։ Կազմող