Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ.
Մեռեալ պատկերիս մի՛ ոխս պահեսցես,
Ընդ անշունչ կերպարանիս մի՛ ի դատ քըննութեան մըտցես,
Մահու տանջելոյս մի՛ հարուածըս յաւելցես,
Ընդ բեկեալ խեցեղէն անօթոյս մի՛ ուժգնութեամբ մարտիցես,
Վըճռաւ կոշկոճելոյս մի՛ բարկութիւն կրկնեսցես,
Կործանեալ շինուածոյս մի՛ պատուհաս մատուսցես,
Շանս ըսպանելոյ մի՛ քարինս արձակեսցես,
Լուոյս ջախջախելոյ մի՛ սաստիկըս որոտասցես...

է.
...Ի յոտըս քո անկանիմ
Եւ զգարշապարիդ հետըս համբուրեմ,
Ըզպարտութիւնըս խոստովանիմ և ըզմեղանըս հըրապարակեմ,
Կըշտամբանաց քարամբք կոծիմ և հառաչանօք սըրտիս տապանամ,
Ի խէթ խըղճիս խոցոտիմ և բոցով շընչոյս ճենճերիմ,
Աղի ցօղով արտասուացս այրիմ և երիկամանցըս ազդմամբ կիզանիմ,
Յուսակըտուր օդով ցամաքիմ և դառնաշունչ հողմով շիջանիմ,
Թախանձանաց բանիւս երերիմ և կողկողագին հեծութեամբ դողամ,
Տաժանելի կըրիւք տուայտիմ և տագնապաւ հոգւոյս տատանիմ,
Ի կոծ մըրըրկաց ծըփիմ և ի բախմանէ ալեաց սասանիմ...
ԲԱՆ ԿՋ


ԲԱՆՔ ՊԱՆԾԱԼԻՔ ՀԱՇՏԵՑՈՒՑԻՉՔ ԱՍՏՈՒԾՈՅ


Բ.
Այլ ես անպիտանս յամենայնի,
Եւ որքան բան զօրէ՝ պարսաւեալս,
Որ մինչդեռ արթունս եմ, նիրհեմ,
Մինչդեռ զգաստ երևիմ՝ թըմբրիմ,
Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ,
Մինչդեռ աղօթեմըս՝ և վրիպիմ,
Ի յընթանալըս իմում և կասիմ,
Յարդարանալս իմ և մեղանչեմ,
Ի խաղաղանալըս իմ ամբոխիմ,
Մինչդեռ արշաւեմըս՝ առ ի յետոյսըն հակամիտեմ,
Ի չուելն իմում՝ ընդ կըրունկըն դառնամ։