(...–֊1129)
ՅՈՎՀԱՆՆՈԻ ՍԱՐԿԱՒԱԳԻ ԻՄԱՍՏԱՍԻՐԻ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ԱՍԱՑԵԱԼ ԲԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ Ի ՊԱՏՃԱՌՍ ԶԲՕՍԱՆԱՑ
ԱՌ ՁԱԳՆ, ՈՐ ԶԱՂՕԹԱՆՈՑԱԻ ՆՈՐԱ ՃՌՈՒՈՂէՐ ՔԱՂՑՐԱՁԱՅՆ,
ՈՐ ԿՈՉԻ ՍԱՐԻԿ
Արթուն և զուարթուն թըռչուն հըսկո՛ղ և բարբառող,
Կանչող և կարկաչող, ճըռճուող ձայնիւ պաշտօնասէր,
Արդ՝ ե՛կ ինձ մերձ ի գովութիւն, զի արարչին փառք մեծասցին,
Մեծն ի փոքուդ քարոզեսցի և քաջ արուեստըն ծնիցի։
Ազգաւ թըռչուն մեզ թևաւոր ի ջուրց բըղխեալ ընդ հոմասեռս,
Բայց տեսակաւ դու անջատեալ ընդ փանաքիս և աննըշանս,
Ի նոյնսըդ յամրաշարժ և գեղով անվայելուչ,
Ըստ հասակի յոյժ անարգիկ և յօդայինս վերջադասեալ.
Աղքատ և անհամբար ընդ այլսն և դու ես կոչեցեալ,
Անհոգ և անարար, որպէս ուսաք ի Քրիստոսէ.
Այլ ըստ անձին ես քաջավարժ բոլոր մասամբ անձնականաւդ,
Խոհեմ և ողջախոհ, իրաւացի և քաջասիրտ.
Իսկ արուեստիւ դու երաժիշտ ամենահնար, անվարդապետ,
Ինքնաբաւ, ինքնուսումն, վայրաբնակ և անքաղաք,
Անմերձ և մօտաւոր, ուրախարար լըսասիրաց,
Քաղցրաձայն դաշնակաւոր՝ որպէս կարծեմ ըստ արուեստին,
Սաստկախօս և հարթավանկ, խանդաղատող և ողբերգակ,
Հըրամայող և ողոքող, ըզխրատակնըս ներադրող,
Ըսպառնացող և հեզախօս, գըգուող, կոչող և հրաժարող,
Կականող և ձայնարկու, յոյժ խընդացող և զուարճացեալ։
Արդ՝ գիշերըն քեզ ի տիւ, և խաւարըն որպէս ըզլոյս,
Տըքնասէր մըշտապաշտօն ըստ անմարմնոցըն սարասի,
Յօժարախորժ յաշխատութիւն և վաստակօքըն հանգուցեալ,
Պիտոյիւք սըղագունիւք իբր անճաշակ մարմին լըցեալ,