[[Կատեգորիա:]]
2
Հանելուկների ներթափանցումը գրականության մեջ սկսվել էր դեռ շատ վաղուց, տակավին խոր հնադարում, և այն էլ Հին Արևելքի սրբագործված գրավոր հուշարձաններում: Հանելուկների անդրանիկ ու վաղեմի նմուշները պահպանվել են հին հնդիկների սուրբ գրքերից մեկում Ռիգվեդայում, հանելուկային տարբեր հարցումների ու ասույթների տեսքով: Հանելուկներ կան հին եբրայեցիների սրբազան գրքում' Աստվածաշնչում: Նրանք թափանցել են նաև վաղ շրջանի աշխարհիկ գրական հուշարձանների մեջ. վաղ պահլավական «Յուշտի Ֆրիան» կոչված աշխարհիկ մատյանում առկա են շուրջ երեք ու կես տասնյակ հանելուկային հարցեր: Բազմաթիվ հանելուկներ կան ծագումով արևելյան, բայց հետագայում տարբեր խմբագրությունների ու թարգմանությունների ենթարկված հռչակավոր «Խրատք եւ իմաստութիւն Խիկարայ» զրույցի մեջ, որ առանձնապես սիրված ու տարածված է եղել միջնադարյան Հայաստանում:
Հանելուկներ են պահպանվել Եզովպոսի աշխարհահռչակ առակներում, ինչպես նաև հին ու նոր ժողովուրդների գրավոր ավանդված վիպական տարբեր ստեղծագործությունների մեջ: Առավել ուշ' միջնադարյան գրական հուշարձաններում ևս պահպանվել են բազմաթիվ հանելուկներ, հիմնականում կրոնական բովանդակությամբ: Քրիստոնյա տարրեր ժողովուրդների մատենագրության մեջ Սստվածաշնչի գրքային ազդեցությամբ և նրա առանձին վիպական դրվագների հիման վրա կազմվում են հանելուկային հարց ու պատասխանների ժողովածուներ, որոնցից հայտնի են ռուսականում' «Стих о Голубиной книге», «Беседа трех святителей», «Пчела» և «Даниил Заточник»,գերմանականում' «Վարտբուրգյան պատերազմը» և XIV դարում ստեղծված «Trogemund» կոչված ստեղծագործությունը, հայկականում «Պատմութիւն աղջկան եւ մանկան եւ հարցմունք նոցա ընդ միմեանս» զրույցը, որի մեջ կան բիբլիական մոտիվներով բազմաթիվ հանելուկներ:
Գրական-բանահյուսական հուշարձանների մեջ հանելուկների ներթափանցման պատմական հնամենի երևույթից բացի, հանելուկը տակավին հին աշխարհում դառնում է գրական անհատակաև ստեղծագործական ժանր, որի ծաղկումը կատարվում է միջնադարում տարբեր ժողովուրդների բանաստեղծների ու գրողների երկերում:
Հայ միջնադարյան գրականության մեջ Անանիա Շիրակացին (VII դար) հոգեշահ ժամանց¬ ների նկատառումով կազմում է «խրախճանականք» կոչված թվաբանական խնդիր-հանելուկներ, ինչպես նաև երկու տասնյակի չափ բուն հանելուկներ, կրոնական բովանդակությամբ: Ներսես Շնորհալին (XIII դար) մասամբ ժողովրդականների հիմամբ գրում է աշխարհիկ բովանդակությամբ հարյուրավոր գողտրիկ հանելուկներ, դարձյալ զվարճալի ժամանցների նպատակով: Միջնադարյան Արևելքի մյուս բանաստեղծներից հանելուկների հորինումով ու մշակմամբ են զբաղվել, եբրայական գրականության մեջ' Աբուլ Հասան Հուդա Հսլեվին (XI դար) և Հուդա Բեն Սողոմոև Ալխարիսին (XIII դար), թուրքական գրականության մեջ' դերվիշ բանաստեղծ Մոհամեդ Բեն Օսման Բեն Ալի Նակաշը կամ Լամիին (|X—X դարեր), պարսից գրականության մեջ' Աբուլ Ղասեմ Ման սուրր (X դար), արաբական գրականության մեջ' Հարիրին (V դար) և ուրիշներ: Եվրոպայում հանելուկների նկատմամբ առանձին սեր և հետաքրքրություն է արթնանում XVII դարից սկսած, երբ բազմաթիվ գրողներ ու բանաստեղծներ դիմում են հանելուկի ժանրին, տալով ուշագրավ ստեղծագործություններ: Դրանցից են. Ֆրանսիայում Ֆենելոնը, Բուալոն, Ժան Ժակ Ռուսոն և ուրիշներ, Գերմանիայում Շիլլերը ապա Հեբելն ու Շլայերմախերը, ինչպես նաև Հաուֆը, Շմիդլին, Բրենտանոն, Ռուսաստանում' Լեվշինն ու Ժուկովսկին:
Հանելուկների նկատմամբ եղած այդ գրական հետաքրքրությունները պայմանավորված կին մի շատ կարևոր երևույթով, որ սկզբնավորվել էր տակավին XVI դարում, ավանդական հանելուկների Լրիվ վերնադիրը բնագրում հետևյալն է. «Գրեմ ձեզ եւ խրախճանականս յորժամ կերակուրս և լըմպելիս զուարճանայք եւ կամիք խաւսել բանս զուարճացուցիչս և ծիծաղականս»:
Բնագրում հանելուկները վերնագրված են «Տեսան Ներսեսի ասացեալ է զաոակքս վասն ուրախութեան մարդկա՚ս»:
Friedrich. Gesohichie des Rathsels.